Tagged: քաղաքական Toggle Comment Threads | Ստեղնաշարի կարճատներ

  • Observer 19:41 on April 3, 2012 Permalink | Պատասխանել
    Tags: , , քաղաքական   

    Գյումրիի ծեծկռտուքի եւ ոստիկանության ֆանտազիայի մասին 

    «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանելով Գյումրիում ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի կողմնակիցների միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքի մասին լուրերը՝ Վլադիմիր Գասպարյանն ասաց, թե պետք չէ այդ միջադեպը քաղաքականացնել։

    «Ընդամենը գումար ստանալու, տալու խնդիրներ են եղել։ Այնտեղ մարդիկ կան, որ ՀՀԿ-ից են, թե ԲՀԿ-ից են՝ դա ինձ չի հետաքրքրում։ Քաղաքական չի եղել։ Մենք գնում ենք երեւույթների հետեւից, անձերի հետեւից՝ իգական սեռի են, թե արական, այս կուսակցությունից են, թե այն կուսակցությունից, չորեքշաբթի են ծնվել, թե հինգշաբթի օրն են ծնվել․․․ դա դուրս է մեր ֆանտազիայից», — ասաց ոստիկանապետը։

    Advertisements
     
  • Observer 11:02 on April 3, 2012 Permalink | Պատասխանել
    Tags: , , , քաղաքական   

    Թիվ 7 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավոր առաջադրված խոշոր գործարար, իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Սամվել Ալեքսանյանը՝ նույն ընտրատարածքում իր գլխավոր մրցակցի՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի մասին։

    «Հաղթելու եմ, Փարվանայում էլ քեֆ եմ անելու, Նիկոլին էլ կանչելու եմ քեֆի ու քանի որ լավ ա խոսում, իրան թամադա եմ դնելու»:
     
  • Observer 00:57 on March 29, 2012 Permalink | Պատասխանել
    Tags: , քաղաքական   

    «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյան

    «Ինձ ցավ է պատճառում, որ ընդդիմադիր ուժերին ենթարկվող թերթերը ավելի շատ ընդդիմությանն են հարվածում, քան իշխանությանը»։
     
  • Observer 00:56 on March 29, 2012 Permalink | Պատասխանել
    Tags: քաղաքական   

    Քարոզչության՝ օրենքով սահմանված բոլոր ձեւերին զուգահեռ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դեմ չէ նաեւ օգտագործել սոցիալական ցանցերը, Ֆեյսբուքը՝ հատկապես իրենց դեմ «ժամանակ առ ժամանակ ծավալվող սեւ PR-ին հակազդելու համար»։

    «Դա եւս շատ կարեւոր հարթակ է, եւ ինչո՞ւ չէ, կօգտագործենք ինչ-որ մեսիջներ տեղ հասցնելու համար։ Հակաքարոզչություն մենք չենք նախաձեռնելու, որեւէ մեկին սեւացնելու խնդիր չունենք, բայց մեր հասցեին արված որեւէ վիրավորանք, ոչ կոռեկտ հայտարարություն երբեւէ անպատասխան չի մնացել ու չի մնալու», — հայտարարել է կուսակցության քարոզչության պատասխանատու, պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

     
  • Observer 00:53 on March 29, 2012 Permalink | Պատասխանել
    Tags: քաղաքական   

    Ազգային ժողովի հանրապետական փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանով․

    «Հանրապետական կուսակցությունը իր քարոզարշավը կիրականացնի ամենաարդյունավետ կերպով, կլինեն անակնկալներ, իսկ ամենակարեւորը՝ կուսակցությունը ազնիվ ու անկեղծ կներկայանա իր ընտրողներին»:
     
  • Observer 00:32 on March 29, 2012 Permalink | Պատասխանել
    Tags: , Մեռած հոգիներ, , քաղաքական   

    Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանի խոսքով, այս պահի դրությամբ Հայաստանի ընտրացուցակներում կա 2 միլիոն 485 հազար 844 ընտրող:

    «2012 թվականի ընտրացուցակներում ընդգրկվել են 359 հազար 614 ընտրողներ, որոնք ընդգրկված չեն եղել 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ կազմված ցուցակներում», — ասում է Քոչարյանը։
     
  • Observer 16:57 on March 23, 2012 Permalink | Պատասխանել
    Tags: քաղաքական   

    Թիվ 1 ընտրատարածքային հանձնաժողովում առաջադրված Ռուբեն Հայրապետյանը՝ անցած շաբաթ ասել էր․

    «էլ ի՞նչ եք ուզում: Հրաժարվում եմ, չեմ լինելու, իրոք` պատգամավոր չեմ լինելու, ամբողջությամբ իմ ժամանակը տալու եմ ֆուտբոլին: Որովհետեւ իմ զբաղվածությունն այնպիսին է, որ իրոք ֆիզիկապես չէի կարողանում ԱԺ նիստերին մասնակցել: Նախագահն էլ տեսավ, որ ես իրոք չեմ կարողանում եւ որոշում կայացրեց, որ ավելի լավ կլինի ես մնամ ֆուտբոլում: Մանավանդ, որ ՀՀ նախագահն իմ առաջ խնդիր է դրել, որ պետք է պարտադիր աշխարհի առաջնության ընտրական փուլը հաղթահարենք»
     
  • Observer 16:50 on March 23, 2012 Permalink | Պատասխանել
    Tags: «Ժառանգություն», , , , քաղաքական   

    «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյան

    «Մենք բոլորս պետք է հայտնվենք եւ համալիր քննարկման միջոցով պետք է հանգենք այն ոչ թե փոխզիջումային, այլ հաղթական, համապարփակ լուծման, որտեղ յուրաքանչյուր ընտրատարածքում ընդդիմությունը կունենա մեկ թեկնածու», — ասել է Հովհաննիսյանը։ Հիշեցնեմ՝ Երեւանի թիվ 7 ընտրատարածքում հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանից բացի իրենց թեկնածությունն են դրել Հայ ազգային կոնգրեսի անդամ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը:
     
  • Observer 22:57 on December 20, 2011 Permalink | Պատասխանել
    Tags: քաղաքական   

    «Ոչ ՀԱԿ-ը երազում է «Բարգավաճ»-ի հետ միանալ, կամ ոչ էլ չի երազում… Այդպես չէ: ՀԱԿ-ի խնդիրն է հիմա` թույլ չտալ «Բարգավաճ»-ին եւ Հանրապետականին միանալ: Որովհետեւ երկուսով կմիանան եւ ամբողջ այդ ընտրակեղծիքները կկրկնապատկվեն, կքառապատկվեն, ֆինանսական միջոցները կմիանան եւ այլն, եւ այլն: Իսկ եթե «Բարգավաճ»-ը առանձին ձայներ է հավաքելու, նրա յուրաքանչյուր հավաքած 10 ձայնից 9-ը Հանրապետականի ձայնն է, իշխանության ձայնը»:

    Ընդդիմադի Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Հրանտ Բագրատյան
     
  • Observer 21:49 on December 16, 2011 Permalink | Պատասխանել
    Tags: քաղաքական   

    «Ընտրական օրենսգիրքը արդեն բարեփոխված է» 

    ՀՀԿ-ի խոսնակ Էդուարդ Շարմազանով

    ՀՀԿ-ի խոսնակ Էդուարդ Շարմազանով

    ՀՀԿ-ի խոսնակ, խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը համոզված է, որ այն ամենը, ինչ հարկավոր է երկրում լավ ընտրություններ անցկացնելու համար, իշխանությունը ունի` «օրենսդրական բարեփոխումներ» եւ «քաղաքական կամք». — «Օրենսդարական բարեփոխումները մենք արել ենք. Ընտրական օրենսգիրք է ընդունվել ընտրություններից մի քանի ամիս առաջ: Եվ երկրորդը` քաղաքական կամք է պետք, որը մենք ունենք»:

     
c
Compose new post
j
Next post/Next comment
k
Previous post/Previous comment
r
Պատասխանել
e
Խմբագրել
o
Show/Hide comments
t
Go to top
l
Go to login
h
Show/Hide help
shift + esc
Չեղարկել