Tagged: Հայաստան Toggle Comment Threads | Ստեղնաշարի կարճատներ

  • Observer 11:02 on April 3, 2012 Permalink | Պատասխանել
    Tags: , Հայաստան, ,   

    Թիվ 7 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավոր առաջադրված խոշոր գործարար, իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Սամվել Ալեքսանյանը՝ նույն ընտրատարածքում իր գլխավոր մրցակցի՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի մասին։

    «Հաղթելու եմ, Փարվանայում էլ քեֆ եմ անելու, Նիկոլին էլ կանչելու եմ քեֆի ու քանի որ լավ ա խոսում, իրան թամադա եմ դնելու»:
     
  • Observer 21:55 on April 2, 2012 Permalink | Պատասխանել
    Tags: , Հայաստան,   

    «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը՝ ընտրացուցակների մասին․

    «Ես ունեմ բազմաթիվ ընկերներ, որոնք զանգում են Մոսկվայից, Փարիզից, Նյու Յորքից, մարդիկ, որոնք արդեն այլ երկրների քաղաքացիներ են, պատմում են, որ իրենք իրենց ողջ գերդաստանով, իրենց զոհված տատերով-պապերով կան այդ ընտրացուցակներում: Կա եւ աշխատանքային թերացում, բայց անշուշտ հստակ միտում էլ կա, որովհետեւ յուրաքանչյուր իշխանություն, որը կեղծիքով է եկել եւ այդ կեղծիքը ուզում է ամրապնդել եւ վերարտադրվել, պետք է ունենա այդ ռեզերվը, որի միջոցով անելու է դա»:
     
  • Observer 21:36 on April 2, 2012 Permalink | Պատասխանել
    Tags: Հայաստան,   

    10 տարի առաջ ապրիլի 2-ի ժամը 0.01 րոպեին հեռուստաէկրաններից անհետացավ Ա1+ հեռուստաընկերության ազդանշանը:
    http://goo.gl/eMIHO

    Advertisements
     
  • Observer 16:50 on March 23, 2012 Permalink | Պատասխանել
    Tags: «Ժառանգություն», , Հայաստան, ,   

    «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյան

    «Մենք բոլորս պետք է հայտնվենք եւ համալիր քննարկման միջոցով պետք է հանգենք այն ոչ թե փոխզիջումային, այլ հաղթական, համապարփակ լուծման, որտեղ յուրաքանչյուր ընտրատարածքում ընդդիմությունը կունենա մեկ թեկնածու», — ասել է Հովհաննիսյանը։ Հիշեցնեմ՝ Երեւանի թիվ 7 ընտրատարածքում հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանից բացի իրենց թեկնածությունն են դրել Հայ ազգային կոնգրեսի անդամ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը:
     
  • Observer 01:13 on December 23, 2011 Permalink | Պատասխանել
    Tags: Հայաստան, , , ,   

    «Պետության կարիքների» 5 զոհեր փոխհատուցում կստանան պետբյուջեից 

    «Եթե ժամանակին անեին, կառուցապատողը կվճարեր այդ գումարները, այսինքն՝ մասնավոր բիզնեսմենը։ Եվ իրենք դա ժամանակին չարեցին, հիմա այս գումարները պետք է վճարի պետական բյուջեն, որովհետեւ սա կառավարության խոստացած գումարներն են», — պարզաբանում է փաստաբան Վահե Գրիգորյանը։ — «Ես ուղիղ ասեմ՝ սոված երեխաների հաշվին փոխհատուցվում են ժամանակին գերշահույթ ստացած կառուցապատող կազմակերպությունների, դրանց բաժնետերերի, անիրավ դատավորների գործած ապօրինությունները»։

     
  • Reporter_Arm 17:48 on December 21, 2011 Permalink | Պատասխանել
    Tags: Հայաստան, հեռուստատեսություն   

    — Ի՞նչ է նշանակում բռնության տեսարան եւ առհասարակ կնոջ նկատմամբ բռնություն: Դուք տղամարդ եք, եթե Դուք ամուսնանաք մի կնոջ հետ եւ գիտակցեք, որ նրա սիրտն ուրիշին է պատկանում, Դուք կասեք` վայ, ազիզ ջան, գնա ուրիշ տղամարդու մո՞տ: Եթե նման բան ասեք, ուրեմն Դուք տղամարդ չեք: Գլխավոր հերոսը հիմա հասկանում է, որ կինը իրեն ստել է հղիության հետ կապված, դրա համար էլ կնոջ հետ այդպես է վերաբերվում, որովհետեւ տղամարդուն չի կարելի հիմարեցնել, առհասարակ ընտանիքին չի կարելի հիմարեցնել: Ի՞նչ է նշանակում կանանց նկատմամբ բռնություն. դա այն է, երբ կնոջն անմեղ տեղը բռնանաս, բռնաբարես, պատվազրկես: Բայց երբ դու տեսնում ես, որ կինդ քեզ հիմարեցնում է, եւ մեկ հատ ապտակում ես, դա չի նշանակում բռնություն, դա յուրաքանչյուր ընտանիքում կա, ես կարծում եմ, որ տղամարդիկ, մանավանդ հայ տղամարդիկ, չպետք է թույլ տան, որ կանայք իրենց հիմարեցնեն:

    «Դժվար ապրուստ» հեռուստասերիալի սցենարի հեղինակ Դիանա Գրիգորյան

    http://womennet.am/sdgfsdg/
     
  • Observer 21:30 on December 17, 2011 Permalink | Պատասխանել
    Tags: Հայաստան, , ,   

    Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը՝ «Հրազդան» մարզադաշտի մոտ առեւտրի կենտրոնի կառուցումը թույլ չտալու մասին.

    «Ես ամեն ինչ անելու եմ` մինչեւ էքսկավատորի տակ պառկելը»
     
  • Reporter_Arm 20:05 on December 17, 2011 Permalink | Պատասխանել
    Tags: Հայաստան,   

    Ռուբեն Հայրապետյան. Յուրա Մովսիսյանի բարձրակարգ ակումբ տեղափոխվելուց ես միայն կուրախանամ, նա Էդգար Մանուչարյանը չի: Էդգար Մանուչարյանն էն գլխից ուղեղի խնդիր ունի: Չնայած նա իր որակներով շատ ավելի ուժեղ է Յուրա Մովսիսյանից, բայց շատ վախկոտ է

    http://www.armsport.am/am/news/2/54/30112/
     
  • Reporter_Arm 15:34 on December 17, 2011 Permalink | Պատասխանել
    Tags: Հայաստան,   

    «Տեսնո՞ւմ եք, տղե՛րք, որ ուզում եք` ստացվում է: Ստացվում է ե՛ւ նախկինում կատարված հանցագործությունները բացահայտել, ե՛ւ արտոնյալ հետախուզվողներ բռնել: Եվ անընդհատ բռնվելու են իրենք». ըստ police.am կայքի, երեկ ասել է ոստիկանապետ Վովա Գասպարյանը` համակարգի օպերատիվ աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ:

    http://armtimes.com/30334
     
    • Աննա Միքաելյան 03:13 on Հունվարի 17, 2012 Permalink | Պատասխանել

      Գիտեք ես ինքս օգտվում եմ Ձեր կայքից, շատ լավն ե, բայց խոստովանում եմ , որ http://www.Myland.am կայքն էլ այս պահին վոչինչով չի զիջում Ձեր և մնացած հայկական սոցիալական կայքերին:

  • Observer 21:38 on December 16, 2011 Permalink | Պատասխանել
    Tags: Հայաստան, , , ,   

    «Ո՞վ է ասել, որ գյումրեցին նման շքեղ հյուրանոցի արժանի չէ»:

    Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ իր նորաբաց «Ալեքսանդրապոլ» գերշքեղ հյուրանոցի մասին
     
c
Compose new post
j
Next post/Next comment
k
Previous post/Previous comment
r
Պատասխանել
e
Խմբագրել
o
Show/Hide comments
t
Go to top
l
Go to login
h
Show/Hide help
shift + esc
Չեղարկել