Tagged: Լրատվամիջոցներ Toggle Comment Threads | Ստեղնաշարի կարճատներ

  • Observer 00:57 on March 29, 2012 Permalink | Պատասխանել
    Tags: Լրատվամիջոցներ,   

    «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյան

    «Ինձ ցավ է պատճառում, որ ընդդիմադիր ուժերին ենթարկվող թերթերը ավելի շատ ընդդիմությանն են հարվածում, քան իշխանությանը»։
     
  • Observer 17:28 on May 7, 2009 Permalink | Պատասխանել
    Tags: , , , Լրատվամիջոցներ,   

    Լրագրողներին ծեծելը «խասիաթ» դարձավ… 

    Մինչ Պրահայում մեկնարկում են Հայաստանին Եվրոպայի «Արեւելյան գործընկեր» հռչակելուն ուղղված բանակցությունները՝ Հայաստանում ծեծում են հերթական լրագրողին։ Նվեր Մնացականյանը՝ «Շանթ» հեռուստատեսության լրագրող, ծեծվել է իր տան մուտքի մոտ։

    «Աշխատանքը ավարտելուց հետո ես վերադառնում էի տուն, ինչպես ամեն օր», — «Ազատություն» ռադիոկայանին պատմեց Մնացականյանը։ (More …)

    Advertisements
     
    • Ara Tsiranyan 18:40 on Մայիսի 7, 2009 Permalink | Պատասխանել

      Կարծում եմ, որ քանի ընտրությունները մոտենան, այնքան շատ լրագրողներ են ծեծվելու: Նվերի ծեծը… երևի տրամաբանությունը` մերոնց ծեծի, որ մյուսները վախենան սկզբունքով է: Իսկ վերջին հարցադրմանդ մեջ ճիշտ է առաջին մասը` “Արևելյան գործընկերն” այլևս ի վիճակի չէ պաշտպանել ոչ միայն իր լրագրողին, այլև քաղաքացուն, որովհետև այդ պաշտպանը` ոստիկանությունն այլևս մեծ քաղաքականության մաս է կազմում:

    • tsiranyan 18:44 on Մայիսի 7, 2009 Permalink | Պատասխանել

      Ցավոք, սա է մեր ոստիկանության իրական վիճակը…

      http://tsiranyan.wordpress.com/2009/05/03/police_armenia/#respond

    • Observer 18:48 on Մայիսի 7, 2009 Permalink | Պատասխանել

      Ինչեւէ՝ Նվերի հետ նման միջադեպ չէի սպասում։ Քո առաջարկած բացատրությունը՝ «մերոնց ծեծի, որ մյուսները վախենան», իսկապես, իմաստ ունի։

      Ասեմ, որ առաջին ռեակցիաս՝ միջադեպը կապեցի Ծառուկյան — Ադիբեկյան վերջին զարգացումների հետ. http://ditord.com/2009/05/07/gagik-tsarukian-vs-aharon-adibekian/

    • Observer 18:52 on Մայիսի 7, 2009 Permalink | Պատասխանել

      Այս հոդվածի մի փոքր խմբագրված տարբերակը տեղադրել եմ նաեւ «Ազատության» կայքում՝ http://www.azatutyun.am/content/blog/1623618.html

    • Դավսանսե 13:02 on Օգոստոսի 22, 2009 Permalink | Պատասխանել

      Նվեր Մնացականյանի վրա հարձակումը անկասկած նրա լրագրողական գործունեության հետ էր կապված եւ սա արդեն բավական մեծ ինֆորմացիա է ոստիկաններին գործը բացահայտելու համար, սակայն հայրենի իրավապահները ի զօրու չեն, քանի որ անկասկած կա հրահանգ… Եւ քանի դեռ մեր երկրում տուժված քաղաքացին իր իրավունքների պաշտպանությունը չի տեսնում իրավապահ մարմինների գործունեության շրջանակներում եւ հանցագործը իր պատիժը չի ստանում արդարադատության կողմից, նման բռնությունները կատարելագործվելու եւ նոր թափ են ստանալու…Ցավոք բայց այս հարցում բոլորս ենք մեղավոր…

  • Observer 19:08 on December 8, 2008 Permalink | Պատասխանել
    Tags: , , Հրապարակ, , , Լրատվամիջոցներ   

    Ռուսաստանի ԿԱԹՈԼԻԿ հոտի առաջնորդն է՞լ է մահացել 

    Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք
    լուսահոգի Ալեքսի Երկրորդի մահը
    անկեղծ ու խորը վշտով է պարուրել
    համայն ռուս ժողովրդին, այնքան խորը,
    որքան սգաց հայ ժողովուրդը`
    Վազգեն 1-ին Ամենայն հայոց կաթողիկոսի
    մահվան բոթը լսելիս: Ալեքսի Երկրորդը
    նույնպես Ռուսաստանի անկախացման
    տարիներից իր կաթոլիկ հոտի
    առաջնորդն էր
    եւ կարողացել էր
    գահակալության տարիներին
    վաստակել ժողովրդի անսահման
    սերն ու համակրանքը:

    Ահա այսպիսի տխուր լուրեր` 2008 թվականի Դեկտեմբերի 8-ի «Հրապարակ»-ի առաջին էջից:

     
  • Observer 17:05 on October 22, 2008 Permalink | Պատասխանել
    Tags: , , , , , , , Լրատվամիջոցներ   

    Հարավային Կովկասում մամուլի ազատության հետ կապված իրավիճակի կտրուկ վատթարացում է արձանագրվել 

    ՙԼրագրողներ առանց սահմանների՚ միջազգային կազմակերպությունը մի քանի ժամ առաջ հրապարակեց մամուլի ազատության 2008 թվականի աղյուսակը: Ցանկում ընդգրկված է 173 երկիր: Մամուլի ազատության գծով ամենամեծ տեղաշարժը` տեղաշարժ դեպի վատթարացում, արձանագրվել է Հարավային Կովկասում:

    2008 թվականին Հայաստանում եւ Վրաստանում մամուլի ազատության հետ կապված մեծ խնդիրներ առաջացան` մտցվեց արտակարգ իրավիճակ:

    Հայաստանը, որը 2007 թվականին նույն կազմակերպության ցանկում 77-րդ տեղում էր, 2008 թվականին նահանջել է մինչեւ 102-րդ տեղը: Ընդ որում, Հայաստանն ու Թուրքիան նույն ցուցիչներն ունեն` կիսում են նույն տեղը մամուլի ազատության առումով:

    Վրաստանը, որը 2007 թվականին բավական առաջատար դիրք էր զբաղեցնում` 66-րդը, 2008 թվականին 120-րդն է: Մի քանի լրագրողներ դարձան Վրաստանում հանկարծակի ծագած պատերազմի զոհ:

    Հարավկովկասյան մյուս երկիրը` Ադրբեջանը, ավելի վատ դիրքեր է զբաղեցնում: Մամուլի ազատության ցուցիչներով Ադրբեջանում եւս վատթարացում է արձանագրվել, բայց ոչ այնքան թռիչքաձեւ, որքան Վրաստանում եւ Հայաստանում: Ադրբեջանը 11 կետով է հետ ընկել. 2007-ին 139-րդն էր, 2008-ին` 150-րդը:

    ՙԼրագրողներ առանց սահմանների՚ կազմակերպությունը հարավկովկասյան ամբողջ տարածաշրջանում մամուլի ազատության վատթարացում է արձանագրում:

    Ռուսաստանում, որտեղ մամուլի նկատմամբ բռնությունները եւ ճնշումները շարունակվում են, դրությունը փոքր-ինչ փոխվել է Դմիտրի Մեդվեդեւի ընտրությունից հետո: Ընդամենը 3 կետով դրական փոփոխություն է արձանագրված. նախորդ տարվա 144-րդ տեղից Ռուսաստանը հիմա 141-րդն է:

    Ըստ ՙԼրագրողներ առանց սահմանների՚ կազմակերպության` աշխարհում մամուլի հետ կապված իրավիճակը ամենաբարվոքն է Իսլանդիայում, Լյուքսեմբուրգում, Նորվեգիայում, Էստոնիայում, Ֆինլանդիայում. նրանք աղյուսակի առաջատարներն են:

    Իսկ ցանկը եզրափակում են Էրիթրեան, Հյուսիսային Կորեան, Թուրքմենստանը, Բիրման, Կուբան, որտեղ մամուլի ազատությունը խստորեն սահմանափակված է:

     
  • Observer 16:43 on October 17, 2008 Permalink | Պատասխանել
    Tags: , , Լրատվամիջոցներ   

    ՙBBC՚-ն ներկայացրել է Հայաստանի հանրային հեռուստատեսության զարգացման առաջարկություններ 

    ՙBBC՚ համաշխահրհային ծառայության հիմնադրամն այսօր Երեւանում ներկայացրել է ՙՀայաստանի Հանրային հեռուստաընկերության կարիքների գնահատում՚ թեմայով զեկույց, որը, վերլուծելով հեռուստաընկերության ձեռքբերումներն ու բացթողումները, ներկայացնում է Հանրայինի զարգացման խթանմանն ուղղված առաջարկությունների մի ամբողջական փաթեթ:

    Զեկույցում, մասնավորապես նշվում է, որ Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամների նշանակման կարգը չի համապատասխանում եվրոպական չափանիշներին, կանոնադրության մեջ բավարար հստակ չեն ներկայացված ընկերության հանրային պարտականությունները, նշվել է 2008թ. նախագահական ընտրությունների ընթացքում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտարկումների արդյունքում նկատված իշխանամետ կողմնակալության փաստը, ինչպես նաեւ գովազդի եւ ժամանցային ծրագրերի չափազանց մեծ ծավալները:

    ՙԸնդհանրապես, մենք տպավորված ենք տարբեր ոլորտներում Հանրային հեռուստաընկերության արհեստավարժությամբ, կարծում ենք, որ կա ներուժ` հետագա զարգացման համար՚,-նշում է ՙBBC՚ համաշխահրհային ծառայության հիմնադրամի Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների ծրագրերի ղեկավար Մայլ Ռանդալլը,-ՙԱյնուամենայնիվ, մենք հասկանում ենք, որ հանրային հեռուստաընկերությունը գործում է քաղաքական բարդ միջավայրում եւ դեռ պահպանում է պետական հեռարձակողի ժառանգության բացասական հետեւանքները: Նախկին պետական հեռարձակողներից շատերի խնդիրն այն է, որ իրենք չափազանց շատ են վարժվել պետական դիտակետից լուսաբանելու մոտեցմանը եւ չեն մտածում, թե իրադարձություններն ինչպես են ազդում շարքային մարդկանց եւ նրանց կյանքի վրա՚:

    ՙBBC՚ համաշխահրհային ծառայության կողմից ներկայացված առաջարկությունների թվում են` Հանրայինի կողմից ավելի հստակ խմբագրական ուղենիշերի ձեւակերպումը, հեռուստաընկերության կառուցվածքի կառավարման օպտիմալացումն ու աշխատանքային համակարգի հստակեցումը, հեռուստալսարանի կարիքների գնահատման մեխանիզմների բարելավումը, ագրեսիվ կոմերցիոն քաղաքականության կասեցումն ու լրատվական հաղորդումներում ընթացիկ իրադարձությունների լուսաբանման ամրապնդումը:

    ՙԱզատություն՚ ռադիոկայանին տրված հարցազրույցում Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Արմեն Արզումանյանը նշեց.ՙԱյն պրոբլեմները, որ նշված են զեկույցի մեջ, մենք ինքներս էլ գիտենք: Ուղղակի ԲիԲիՍի-ն մեզ օգնեց դրանք համակարգելու եւ առաջնահերթությունները դասակարգելու իմաստով՚:

     
  • Observer 13:45 on August 20, 2008 Permalink | Պատասխանել
    Tags: , , , , , Ինտերնետ, , Լրատվամիջոցներ   

    «Չանձնավորված» մշակույթ 


    Խիստ ուշագրավ խմբագրականով էր հանդես եկել Արամ Աբրահամյանը`«Առավոտի» օգոստոսի 16-ի համարում.

    Ընդհանրապես ինձ թվում է, որ մեր ժամանակների դժբախտությունը ոչ թե այս կամ այն դիրքորոշումը ունենալն է, այլ դիրքորոշումների անհայտ ծագումն է, դրանց ոչ անձնավորված, անանուն լինելը: Օրինակ, հենց տվյալ դեպքում [խոսքը «Հիմա» շարժման չհայերի ցուցակի մասին է] ես ուզում եմ իմանալ, թե ով է այն «հայը» եւ «մարդը», որը Ռոբերտ Ամիրխանյանին «չհայ» կամ «չմարդ» է համարում: Եթե այդ կարծիքի հեղինակը ներկայանա, ապա ես կխնդրեմ նրան ապացուցել, որ ինքը Հայաստանի եւ հայերի փառքի համար ավելի շատ բան է արել, քան իմ կողմից հարգված կոմպոզիտորը:

    Առավոտի հարգարժան խմբագիրը ժամանակ է գտել փորփրելու հայկական ֆորումա-բլոգային աղբանոցները եւ հանգել այն եզրակացության, որ հենց «ինտերնետն է մեր կյանք ներմուծել այդ «չանձնավորած» մշակույթը»: Իհարկե, կարելի է փորձել հակաճառել, որ հայկական ֆորումներում եւ բլոգերում nickname-կեղծանուններով հանդես եկող մարդիկ առանձնապես չեն էլ թաքցնում իրենց իրական անուն ազգանունը, եւ որ մի բուռ Հայաստանի մի ճկույթաչափ ինտերնետ հանրության մեջ անհայտ եւ չբացահայտված մնալը գործնականում անհնար է: Ինչեւէ, չի կարելի չհամաձայնվել Առավոտի խմբագրի հետեւյալ դատողության հետ.

    Իսկ ահա ինտերնետ քննարկումներում, բլոգերում, ֆորումներում nickname-ի հետեւը թաքնված ինչ-որ «գեւոները» կամ «ժիրոները» վիրտուալ կերպարներ են ու կարող են գրել մեր՝ ռեալ մարդկանց մասին ինչ-որ խելքներին փչի, այդ թվում՝ վերջին հայհոյանքներ, եւ որեւէ պատասխանատվություն դրա համար չկրել:

    Իսկապես, հայկական ինտերնետում կան մի քանի վիրտուալ «գեւոներ» եւ «ժիրոները», որոնք ամբողջ եռանդով հայհոյում են ռեալ մարդկանց: Այնուամենայնիվ, չեմ կարող չնկատել, որ «ինտերնետ քննարկումներում, բլոգերում, ֆորումներում» ավելի հաճախ կարելի է հանդիպել լուրջ եւ ծանրակշիռ քննարկումների, քան հայհոյախոսության, նամանավանդ որ, հատկապես բլոգերը Հայաստանում հիմնականում անձնավորված են` բլոգերի տերերի 99%-ի մտքով էլ չի անցնում թաքցնել իրենց իսկությունը: Ընդ որում, համաձայնելով Արամ Աբրահամյանի դիտարկման հետ` «ֆորումներ ու բլոգեր կարդալը երբեմն ուսանելի է: Մանավանդ՝ հոգեբույժների համար», սիրով կավելացնեի` նաեւ լրագրողների, քաղաքական գործիչների, վերլուծաբանների եւ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների համար, քանի որ, Առավոտի խմբագրական սյունակից բացի, Հայկական ոչ մի թերթում ես չեմ կարողանում գտնել այն կենդանի, սուբյեկտիվ, գուցեեւ սխալ, բայց խիստ անձնավորված շփումը հեղանակի հետ, որը կա բլոգերում: Տեղեկատվական գերհագեցման այս դարում մարդիկ ավելի ու ավելի հաճախ են դիմում «սուբյեկտիվ զտիչների» օգնությանը եւ իմ համեստ կարծիքով, հենց սուբյեկտիվ-բլոգային մշակույթն է պայմանավորելու լրատվամիջոցների ապագան:

     
c
Compose new post
j
Next post/Next comment
k
Previous post/Previous comment
r
Պատասխանել
e
Խմբագրել
o
Show/Hide comments
t
Go to top
l
Go to login
h
Show/Hide help
shift + esc
Չեղարկել