Tagged: ընտրություններ Toggle Comment Threads | Ստեղնաշարի կարճատներ

  • Observer 10:11 on April 5, 2012 Permalink | Պատասխանել
    Tags: , ընտրություններ,   

    Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը երեկ իր ղեկավարած կառույցի տարեկան գործունեության ամփոփման ժամանակ կարծիք հայտնեց, որ Հայաստանի քաղաքացիների մեծ մասն իրենց ընտրական իրավունքից պարզապես չի օգտվում:

    «Ամենազավեշտալին ինչն է․ երբ խոհանոցում նստում են՝ խոսում են մարդու իրավունքների մասին։ Երբ որ գնում են ընտրատեղամաս՝ հիշում են իրենց թաղային հեղինակությանը», — մանրամասնեց օմբուդսմենը՝ ընտրողներին խորհուրդ տալով․ — «Խոհանոցում շփվեք ձեր ընկերների հետ, իսկ ընտրատեղամասում մտածեք մարդու իրավունքի մասին, այլ ոչ թե ճիշտ հակառակը»։
     
  • Observer 21:55 on April 2, 2012 Permalink | Պատասխանել
    Tags: , , ընտրություններ   

    «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը՝ ընտրացուցակների մասին․

    «Ես ունեմ բազմաթիվ ընկերներ, որոնք զանգում են Մոսկվայից, Փարիզից, Նյու Յորքից, մարդիկ, որոնք արդեն այլ երկրների քաղաքացիներ են, պատմում են, որ իրենք իրենց ողջ գերդաստանով, իրենց զոհված տատերով-պապերով կան այդ ընտրացուցակներում: Կա եւ աշխատանքային թերացում, բայց անշուշտ հստակ միտում էլ կա, որովհետեւ յուրաքանչյուր իշխանություն, որը կեղծիքով է եկել եւ այդ կեղծիքը ուզում է ամրապնդել եւ վերարտադրվել, պետք է ունենա այդ ռեզերվը, որի միջոցով անելու է դա»:
     
  • Observer 00:27 on March 30, 2012 Permalink | Պատասխանել
    Tags: ընտրություններ   

    Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերն.

    «Վարչապետն ու երկրի նախագահը եւ յուրաքանչյուր ոք կառավարությունում Ընտրական նոր օրենսգիրքը կյանքի կոչելու եւ առաջիկա ընտրությունները ազատ եւ արդար անցկացնելու պարտավորություն են ստանձնել: Բայց ցանկանում եմ մեկ նկատառում էլ անել` դա միայն նախագահի խնդիրը չէ այդ ամենը կյանքի կոչելը, դրանում իրենց դերակատարությունը պետք է ունենան ընդդիմադիր քաղաքական ուժերը, քաղաքացիական հասարակությունը, եւ դուք` լրագրողներդ ձեր դերակատարումը պետք է ունենաք, որպեսզի կառավարությունը հաշվետու լինի իր խոստումների համար` ազատ, արդար ընտրությունների անցկացման հարցում»: src
     
  • Observer 00:32 on March 29, 2012 Permalink | Պատասխանել
    Tags: , Մեռած հոգիներ, ընտրություններ,   

    Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանի խոսքով, այս պահի դրությամբ Հայաստանի ընտրացուցակներում կա 2 միլիոն 485 հազար 844 ընտրող:

    «2012 թվականի ընտրացուցակներում ընդգրկվել են 359 հազար 614 ընտրողներ, որոնք ընդգրկված չեն եղել 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ կազմված ցուցակներում», — ասում է Քոչարյանը։
     
  • Observer 00:30 on December 14, 2011 Permalink | Պատասխանել
    Tags: ընտրություններ   

    Չնայած Համբարձումյանին ապտակելու մասին նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներին, Սյունիքի մարզպետը շարունակում է պնդել, որ ինքը այդ տիկնոջը չի հարվածել, այլ թեթեւակի հրել է, բայց հաստատեց, որ զղջացել է «երեւույթի համար»: «Ասենք, թե ամբողջ հանրապետությունով մեկ իրա ներկայացրած սցենարը ինձ համար հաճելի չէր, շատ տհաճ էր, որ ամբողջ հանրապետությունով մեկ տենց ներկայացրեց էդ ամեն ինչը, համենայնդեպս, ինձ հետ կապված գոնե դա շատ վատ էր», — ասաց մարզպետը:
    Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ գործարար Սիլվա Համբարձումյանի բողոքի հիման վրա հարուցված քրեական գործը Հատուկ քննչական ծառայությունը կարճել է` հիմնավորելով, որ մարզպետի արարքում «ծեծի» հատկանիշներ չկան, մարզպետը մեկ անգամ է ապտակել կնոջը:
     
  • Observer 14:28 on September 13, 2010 Permalink | Պատասխանել
    Tags: ընտրություններ   

    Հակացանցային համակարգ՝ հայկական բանակի համար 

    banaki_demqy

    Հայկական ինտերնետային տարածքում օրերս մի տեսահոլովակ հայտնվեց, որտեղ զինվորական հագուստով անհայտ տղամարդը, ականջներից ձգելով, ստորացնում էր զինվորական հագուստով երկու երիտասարդ տղաների։ Տեսանյութից դժվար էր հասկանալ՝ որտեղ է դա տեղի ունենում, եւ ի՞նչ ազգության են պատկանում զինծառայողի հագուստով այդ մարդիկ, սակայն տեսանյութը վերնագրված էր «Բանակի իսկական դեմքը»։

    (More …)

    Advertisements
     
  • Observer 09:10 on June 29, 2010 Permalink | Պատասխանել
    Tags: ընտրություններ   

    Ձոն վուվուզելին, կամ «Վուվուզելաս փչես» 

    Տեսանյութը՝ Նազարյանից։ Հետագա տեքստի «ողջ պոեզիան» Չտեսության հանրագիտարանից։

    Եթե դուք չգիտեք ինչ է վուվուզելան, եւ նույնիսկ Նազարյանի հրապարակած այս տեսանյութը ձեզ ոչինչ չի ասում, եթե դուք սիրում եք ֆուտբոլ, բայց չեք զզվում վուվուզելայից, ձեզ հաստատ պետք է այցելել ականջի բժշկին… հայ ծրագրավորողների ու բլոգերների ջանքերով ծլող–ծաղկող Չտեսության հանրագիտարանը լիքը պոետիկ բաներ ունի ասելու վուվուզելայի մասին։ Ասենք… (More …)

     
  • Observer 01:50 on June 15, 2010 Permalink | Պատասխանել
    Tags: ընտրություններ   

    Ֆուտբոլն սկսվեց, գործատուները քաշվեցին 

    Ֆուտբոլի տոնը մեկնարկել է ու 1 ամիս շարունակ՝ քաշվել են գործատուները։ Վիճակը բոլորից դիպուկ նկարագրում է Ռեփորտեր—արմ–ը. – «1 ամիս ծխարաններում, սուրճի, թեյի սեղանների, ընդմիջումների ժամերին ֆուտբոլ է քննարկվելու։ Խաղերի մի մասը ցերեկը 4-ի կողմերն են՝ քաշվեցին գործատուները։ Խաղերի մյուս մասն էլ 7-ի կողմերն է՝ աշխատողները կամ պետք է  շուտ ցվրվեն գործից՝ ֆուտբոլ նայելու (էլի քաշվեցին գործատուները), կամ գործի տեղը նաjեն։ Առավոտներն էլ՝ մի ժամի չափ պարտադիր է նախորդ օրվա խաղերի քննարկումը՝ քաշվեցին գործատուները»։

    (More …)

     
  • Observer 20:27 on May 31, 2010 Permalink | Պատասխանել
    Tags: ընտրություններ   

    Եվրատեսիլում առաջին հորիզոնականի ախորժակն ու Ադրբեջանում հասունացող սկանդալը 

    gd_9202

    Նախաեվրատեսիլյան կրքեր, հաղթանակի սպասում, հրդեհ ուղիղ եթերում եւ հիասթափություն Հայաստանի զբաղեցրած 7-րդ հորիզոնականից։ Բանաձեւի բլոգում Արտակ Վարդանյանը, ով Հանրայինի ուղիղ եթերում տեղեկություններ էր փոխանցում Կարապի լճից պատմում է եվրատեսիլում առաջին հաղթական հորիզոնականի ախորժակով մարդկանց մասին։

    (More …)

     
  • Observer 11:27 on May 25, 2010 Permalink | Պատասխանել
    Tags: ընտրություններ   

    Հայկական բլոգերում շրջում է մրցույթների ուրվականը 

    clip_image002 clip_image004

    Եվրատեսիլն այս օրերին բոլորի ուշադրության կենտրոնում է։ Ով կհաղթի՝ հաստատ կիմանանք այսօր։ Իսկ անցած տաս օրերին բլոգերները փորձում էին գուշակել՝ ի՞նչ սցենարով կզարգանա եվրոպական երգի մրցույթը։ Ներկայացնում ենք մեկ–երկու օրինակ, իսկ բլոգերների գուշակության ձիրքերի եւ ճշգրտության մասին՝ դատեք ինքներդ։

    (More …)

     
    • Geox 02:14 on Մայիսի 28, 2010 Permalink | Պատասխանել

      Օրինակ, hayland.am բլոգում շատ հետաքրքիր քննարկում է ընթանում Էվա Ռիվասի մասնակցության մասին: Բոլորին խորհուրդ եմ տալիս մասնակցել և կիսվել Ռիվասի ելույթի տպավորություններով:

c
Compose new post
j
Next post/Next comment
k
Previous post/Previous comment
r
Պատասխանել
e
Խմբագրել
o
Show/Hide comments
t
Go to top
l
Go to login
h
Show/Hide help
shift + esc
Չեղարկել