Tagged: Գյումրի Toggle Comment Threads | Ստեղնաշարի կարճատներ

  • Observer 19:41 on April 3, 2012 Permalink | Պատասխանել
    Tags: Գյումրի, ,   

    Գյումրիի ծեծկռտուքի եւ ոստիկանության ֆանտազիայի մասին 

    «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանելով Գյումրիում ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի կողմնակիցների միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքի մասին լուրերը՝ Վլադիմիր Գասպարյանն ասաց, թե պետք չէ այդ միջադեպը քաղաքականացնել։

    «Ընդամենը գումար ստանալու, տալու խնդիրներ են եղել։ Այնտեղ մարդիկ կան, որ ՀՀԿ-ից են, թե ԲՀԿ-ից են՝ դա ինձ չի հետաքրքրում։ Քաղաքական չի եղել։ Մենք գնում ենք երեւույթների հետեւից, անձերի հետեւից՝ իգական սեռի են, թե արական, այս կուսակցությունից են, թե այն կուսակցությունից, չորեքշաբթի են ծնվել, թե հինգշաբթի օրն են ծնվել․․․ դա դուրս է մեր ֆանտազիայից», — ասաց ոստիկանապետը։

     
  • Observer 10:45 on March 30, 2012 Permalink | Պատասխանել
    Tags: Գյումրի   

    Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ, հանրապետական Սահակ Մինասյանը՝ Գյումրիի մասին։

    «Գիտեք, Գյումրին երիտասարդների քաղաք է, երիտասարդներից ովքեր դուրս են գնում, հերթով վերադառնում են, իսկ քաղաքում միշտ նոր մարդիկ են ծնվում. ինձ համար հղի կինը ամենագեղեցիկն է, իսկ Գյումրիում ուր գնաս, ամենուր, ամեն փողոցում հղիներ են»:
     
  • Observer 21:41 on December 16, 2011 Permalink | Պատասխանել
    Tags: , , Գյումրի,   

    «Ո՞վ է ասել, թե գյումրեցին գիշերային ակումբների ու մերկապարուհիների կարիք չունի»

    Գյումրիից ընտրված պատգամավոր Մարտուն Գրիգորյանը՝ գերեզմանի ճանապարհին հորեղբոր որդու հիմնած գիշերային ակումբի մասին
     
  • Observer 21:38 on December 16, 2011 Permalink | Պատասխանել
    Tags: , , , Գյումրի,   

    «Ո՞վ է ասել, որ գյումրեցին նման շքեղ հյուրանոցի արժանի չէ»:

    Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ իր նորաբաց «Ալեքսանդրապոլ» գերշքեղ հյուրանոցի մասին
     
  • Observer 11:35 on October 27, 2008 Permalink | Պատասխանել
    Tags: , , , Գյումրի   

    Նախնական արդյունքներով` Վարդան Ղուկասյանը չորրորդ անգամ անընդմեջ վերընտրվել է Գյումրիի քաղաքապետ 

    Կիրակի օրն անցկացված ընտրությունների նախնական արդյունքներով` Վարդան Ղուկասյանը չորրորդ անգամ անընդմեջ վերընտրվել է Գյումրիի քաղաքապետի պաշտոնում:

    Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօր առավոտյան հրապարակած տվյալներով` հանրապետական Վարդան Ղուկասյանը ստացել է քվեարկությանը մասնակցած 52607 ընտրողներից 30510-ի քվեները, նրա հիմնական մրցակից` Ազգային ժողովի անկուսակցական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը` 19363, իսկ ՙԱզգային ինքնորոշում՚ միավորում կուսակցության անդամ Դանիել Դարբինյանը` 752 ձայն:

    Վարդան Ղուկասյանը հինգերորդ անգամ է մասնակցում Գյումրիի քաղաքապետի ընտրություններին, որից չորս անգամ հաղթել է, սակայն այս տարի նրա ստացած ձայների թիվը աննախադեպ է:

    Մինչ այժմ ամենաշատ քվեները` 28480, նա ստացել էր 2002 թվականին:

    Այս տարի աննախադեպ էր նաեւ ընտրողների ակտիվությունը` քվեարկությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող գյումրեցիների մոտ 44 տոկոսը:

    Գյումրիի քաղաքապետի պաշտոնում անցկացրած 9 տարիների ընթացքում Վարդան Ղուկասյանի անունը հաճախ է կապվել աղմկահարույց իրադարձությունների եւ կաշառառության մեղադրանքների հետ:

    2004 թվականին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձեւավորած վերահսկիչ հանձնաժողովը Գյումրու քաղաքապետին մեղադրեց Լինսի հիմնադրամի գումարներով կառուցված նոր բնակարանների բաշխման գործընթացում կատարած «բազմաթիվ չարաշահումների» մեջ, սակայն գործին ընթացք չտրվեց:

    2007 թվականի ապրիլին Երեւան-Գյումրի ավտոճանապարհի վրա անհայտ անձանց կողմից Վարդան Ղուկասյանի դեմ իրականացված մահափորձի արդյունքում զոհվեցին Գյումրու քաղաքապետի 3 թիկնապահները:

    2007 թվականի մայիսին Գյումրիի Տերյան փողոցում տեղի ունեցած փոխհրաձգությանը մասնակցելու մեղադրանքով ձերբակալվեց Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակ Ղուկասյանը: Վերջինս դատապարտվեց 18 ամսվա ազատազրկման, սակայն ժամանակից շուտ ազատ արձակվեց` անազատության մեջ մնալով ընդամենը վեց ամիս:

    Սաթենիկ Վանցյան, Գյումրի — «Ազատություն» ռադիոկայան

     
c
Compose new post
j
Next post/Next comment
k
Previous post/Previous comment
r
Պատասխանել
e
Խմբագրել
o
Show/Hide comments
t
Go to top
l
Go to login
h
Show/Hide help
shift + esc
Չեղարկել