Tagged: Քաղաքացիություն Toggle Comment Threads | Ստեղնաշարի կարճատներ

  • Observer 11:39 on March 19, 2008 Permalink | Պատասխանել
    Tags: , , , Քաղաքացիություն, , , , , ,   

    Ազատ խոսքն Հայաստանում արժե 25.665.100 դրամ 

    2007 թվականի հոկտեմբերի 14-ից Գյումրու ԳԱԼԱ (Գյումրու անկախ լրատվական ալիք) Հեռուստաընկերության դեմ մեկնարկած ՀՀ իշխանական գերատեսչությունների նախաձեռնած վարչական պատերազմը մոտենում է իր հանգուցալուծմանը եւ Հայաստանում մնացած այս վերջին անկախ հեռուստատեսությանը շուտով կպարտադրեն վճարել 25 միլլիոն դրամ` ազատ խոսքի իր սահմանադրական իրավունքն օգտագործելու համար:

    Այս առիթով Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ Պաշտպանության շտաբը տարածել է հետեւյալ աջակցության կոչը` ուղղված բոլոր նրանց, ում համար թանկ է Խոսքի Ազատությունը.

    Հարգելի Ժողովուրդ, ԳԱԼԱ Հեռուստաընկերությանը Հայաստանի տարբեր մարզերից եւ արտասահմանից աջակցելու համար հեռուստաընկերության հիմնադրի անունով բացվել են բանկային հաշվեհամարներ, որոնք ներկայացվում են ստորեւ.

    Դրամական հաշվի համար
    Վահան Խաչատրյան
    «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ՓԲԸ, «ԳՅՈՒՄՐԻ» Մասնաճյուղ,
    հ/հ 2410 3101 2610

    For transfers in USD
    Intermediary Bank: Deutsche Bank Trust Company Americas, New York
    SWIFT: BKTR US 33
    Beneficiary’s bank:
    UNIBANK, Armenia, SWIFT: UNIJ AM 22
    Acc: 0443 7920
    “UNIBANK” CJSC GYUMRI BRANCH
    Beneficiary: Khachatryan Vahan
    Account: 2410 3111 2618

    Չնայած այն հանգամանքին, որ դրամահավաքի կոչը տարածվել է մարտի 17-ի առավոտնից, Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբը եւ Հեռուստաընկերություն տնօրինությունը արդեն մի քանի հարյուր հեռախոսազանգ են ստացել աջակցության պատրաստակամություն հայտարարություններով:

    ´³ÝϳÛÇÝ ÷á˳ÝóáõÙÝ»ñÇ »õ å³ñïùáí ¹ñ³Ù³Ï³Ý ûųݹ³ÏáõÃÛ³Ý Ñ³Ù³ñ ѳñϳíáñ ¿ ½³Ý·³Ñ³ñ»É Ñ»éáõëï³ÁÝÏ»ñáõÃÛáõݪ Ñ»ï»õÛ³É Ñ»é³Ëáë³Ñ³Ù³ñÝ»ñáí. +374 312 31819, +374 312 31889, ϳ٠½³Ý·³Ñ³ñ»É áõÕÇÕ ¶²È² лéáõëï³ÁÝÏ»ñáõÃÛ³Ý ÑÇÙݳ¹Çñ ì³Ñ³Ý ʳã³ïñÛ³ÝÇÝ Ñ»ï»õÛ³É µçç³ÛÇÝ Ñ»é³Ëáë³Ñ³Ù³ñáí. + 374 91 43 55 63:  

    Հիշեցնեմ, որ ՀՀ գործադիր իշխանության մի քանի ճյուղերը (ՀՀ Նախագահի աշխատակազմի, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Շիրակի մարզային եւ Գյումրու քաղաքային բաժինների, ՀՀ կառավարությանն առընթեր Հարկային պետական ծառայության օպերատիվ հետախուզության վարչության եւ նույն ծառայության աշխատակազմի Գյումրու հարկային տեսչության, ՀՀ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի պաշտոնյաները) աննախադեպ ճնշումներ սկսեցին բանեցնել ԳԱԼԱ ՀԸ նկատմամբ անմիջապես այն բանից հետո, երբ հեռուստաընկերությունը, Հայաստանում լինելով միակը՝ 2007 թվի հոկտեմբերի 14-ին եթեր հեռարձակեց ՀՀ առաջին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի տասնամյա լռությունից հետո 22 րոպե տեւած առաջին հրապարակային քաղաքական ելույթը՝ արտասանած 2007 թվի սեպտեմբերի 21-ին՝ Մարիոտ-Արմենիա հյուրանոցում:

    Advertisements
     
  • Observer 15:14 on March 14, 2008 Permalink | Պատասխանել
    Tags: , , , , Քաղաքացիություն, , , , ,   

    Հայկական ՀԿ-ները դատապարտում են վերջին զարգացումները` հատկապես լրատվության ասպարեզում 

    Մենք` ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս, հասկանալով իրավիճակի լարվածությունը, հարգելով օրենքի տառը` թույլ չտվեցինք Երեւան քաղաքում արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության նախագահի Հրամանագրի որեւէ դրույթի խախտում եւ մինչեւ Հրամանագրի մեջ փոփոխություններ մտցնելը ձեռնպահ էինք մնում որեւէ հրապարակային գնահատականից:

    Սակայն այդ նույն ժամանակաշրջանում (2008 թվականի մարտի 1-ից 13-ը) տեղեկատվական ոլորտում եղան օրինականության եւ արտակարգ դրության ռեժիմի բազմաթիվ խախտումներ, որոնց համար պատասխանատվությունն ընկնում է մի շարք պետական կառույցների վրա: Այդ խախտումները ոչ միայն չէին ծառայում Հրամանագրի բուն նպատակի իրականացմանը, այն է` արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքների վերացմանը, այլեւ հասարակության հետագա բեւեռացման, անհանդուրժողականության եւ ատելության խորացման վտանգ էին պարունակում:

    Մասնավորապես, մի շարք լրատվամիջոցներ, խախտելով Հրամանա•րի 4-րդ կետի, 4-րդ ենթակետի` «զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական եւ ներքաղաքական հարցերի առնչությամբ հրապարակումները կարող են իրականացվել բացառապես պետական մարմինների պաշտոնական տեղեկատվության սահմաններում» պահանջը, հրապարակում/հեռարձակում էին ոչ միայն պաշտոնական տեղեկատվություն, այլեւ` քաղաքական քարոզչություն, որի մեծ մասը միակողմանի էր, ընդդիմությանը վարկաբեկող ու վիրավորող: Բացի Հրամանագրի խախտումից, սա, փաստորեն, հակասում էր նաեւ համաձայնության եւ համերաշխության հասնելու իշխանությունների կոչերին:

    Նման անընդունելի լուսաբանման ամենացցուն օրինակը տալիս էր Հայաստանի հանրային հեռուստաընկերության 1-ին ալիքը (Հ1), որը ոչ միայն անտեսում էր Հրամանագրի դրույթը, այլեւ հերթական անգամ կոպտորեն խախտում էր «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի պահանջը, այն է` «Հանրային հեռուստառադիոընկերությունում` (…) հեռարձակվող հաղորդումներում քաղաքական դիրքորոշման գերակշռությունը (…) արգելվում է»:

    Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ), որն ըստ օրենքի անկախ կարգավորող մարմին է եւ կոչված է «վերահuկել հեռուuտաընկերությունների եւ ռադիոընկերությունների գործունեությունը» («Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենք, հոդված 37, մաս 1-ին), չկատարեց իր հիմնական գործառույթներից մեկը եւ չկանխեց ոչ միայն Հ1-ի, այլեւ մասնավոր հեռարձակողների մեծ մասի կողմից Հրամանագրով սահմանված դրույթների խախտումները:

    Հրամանագրի համապատասխան դրույթի խախտումներ են արձանագրվել նաեւ մի շարք տպագիր ԶԼՄ-ներում, սակայն դրանց չհետեւեց ՀՀ արդարադատության նախարարության արձագանքը: Նախարարությունը պարտավոր էր, իր լիազորությունների շրջանակներում, խախտումները վերացնելու միջոցներ ձեռնարկել:

    Չնայած Հրամանագրով մտցված սահմանափակումները գրաքննություն չէին նախատեսում, ինչը նաեւ արգելված է «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով, այդ օրերին ոչ միայն Երեւանում, այլեւ ողջ երկրում փաստացի կիրառվում էր նախնական գրաքննություն: Դրա հետեւանքով որոշ համերկրային թերթերի տպագրությունն արգելվել էր բովանդակության պատճառով: Մի շարք հրատարակություններ, բախվելով անօրինական խոչընդոտների, հրաժարվեցին աշխատելուց, որովհետեւ հնարավորություն չունեին ներկայացնելու ընդդիմադիր եւ քննադատական տեսակետներ, այն դեպքում, երբ ընդդիմությանը վարկաբեկող եւ վիրավորող, հաճախ` ագրեսիվ արտահայտությունների հրապարակումը այլ թերթերում որեւէ կերպ չէր սահմանափակվում: Ըստ ԶԼՄ-ներից ստացված տեղեկությունների, նախնական գրաքննությունն իրականացնում էին անձինք, ովքեր ներկայանում էին իբրեւ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ:

    Հրամանագրին անմիջապես հաջորդեց մի շարք ինտերնետային լրատվական կայքերի (որոնք դեռ չէին հասցրել անգամ որեւէ անդրադարձ կատարել իրավիճակին) արգելափակումը: Նման գործողությունն ընդհանրապես ապօրինի է, իսկ առանց որեւէ հիմքի արգելամիջոցների կիրառումն այս պարագայում` մենք գնահատում ենք անմեղության կանխավարկածի սկզբունքի խախտում: Այստեղ եւս դրսեւորվել էր քաղաքական խտրականություն, քանի որ արգելափակվել էին այն կայքերը, որոնք նախկինում իրենց թույլ էին տալիս իշխանությունների հասցեին քննադատական հրապարակումներ տարածել:

    Քաջատեղյակ լինելով, թե վերջին ժամանակներս ինչպիսի ճնշումների են ենթարկվում ԶԼՄ-ները, մենք ընդգծում ենք, որ այդ խախտումների համար պատասխանատվությունն ընկնում է ոչ այնքան լրագրողների, խմբագրությունների, որքան իրավասու կառույցների վրա: Վերջիններիս գործողությունները (կամ անգործությունը) հանգեցրել են այն բանին, որ Հրամանագրի «զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական եւ ներքաղաքական հարցերի առնչությամբ հրապարակումները կարող են իրականացվել բացառապես պետական մարմինների պաշտոնական տեղեկատվության սահմաններում» դրույթը ծառայեցվել է ոչ թե հասարակությանը հանդարտեցնելու նպատակին, այլ` վերածվել է խոսքի, լրատվամիջոցների ազատության հիմքերն էլ ավելի խարխլելու, տոտալիտար համակարգերին բնորոշ միակողմանի քարոզչության ավանդույթները վերականգնելու միջոցի:

    Թերթերի մի մասի լույս չտեսնելը` ստեղծված պայմաններում աշխատելուց հրաժարվելու կամ տպագրությունն արգելելու պատճառով, հանգեցրել է նաեւ տնտեսական հետեւանքների, անհավասար մրցակցության: Եվ դա տեղի է ունեցել քաղաքական հողի վրա: Թերթերի տպագրության ընդհատումն արդեն անդրադարձել է, իսկ հետագայում` էլ ավելի խիստ կանդրադառնա նրանց լսարանի վրա:

    ԶԼՄ-ների մանիպուլյատիվ օգտագործման պայմաններում խեղաթյուրված էին ներկայացվում նաեւ միջազգային կառույցների եւ պաշտոնյաների հայտարարությունները, ինչը ապակողմնորոշում էր հասարակությանը եւ Հայաստանի միջազգային հեղինակության վրա բացասաբար ազդող լրացուցիչ գործոն էր դառնում:

    Քանի որ արտակարգ դրության պայմաններում տեղեկատվական ոլորտում անօրինական դրսեւորումներն անմիջականորեն առնչվում էին ընտրություններին, ուստի դրանց համար պատասխանատվության ենթարկելը նույնքան կարեւոր է, որքան ընտրական գործընթացում խախտումներ իրականացրած անձանց պատժելը:

    Սպասվում էր, որ «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» հրամանագրի` ԶԼՄ-ներին վերաբերող դրույթի փոփոխությունը ուղղված կլիներ ընթացիկ իրադարձությունները լուսաբանելու ավելի շատ ազատություններ ընձեռելուն: Սակայն մարտի 14-ից ուժի մեջ մտնելուց հետո էլ վերոհիշյալ խնդիրներից ոչ մեկը չլուծվեց: Ավելին, փոփոխությունն ունի կամայական մեկնաբանությունների տեղիք տվող ձեւակերպումներ. մասնավորապես` «արգելվում է (…) պետական եւ ներքաղաքական հարցերի առնչությամբ ակնհայտ սուտ կամ իրավիճակը ապակայունացնող տեղեկատվություն (…) հրապարակելը կամ տարածելը»: Ընտրովի իրավակիրառման եւ հակաօրինական գործողությունների (որոնց տեղեկատվական ոլորտը բախվեց վերջին շրջանում) պայմաններում այն ԶԼՄ-ներին բավականին խոցելի է դարձնում:

    Ելնելով վերոշարադրյալից` մենք պահանջում ենք`

    — պատասխանատվության ենթարկել ՀՌԱՀ-ին եւ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին` հեռարձակվող ԶԼՄ-ներում անընդունելի իրավիճակի համար,

    — հետաքննել ապօրինի գրաքննություն կիրառելու, ինտերնետային կայքերը արգելափակելու հանգամանքները եւ պատասխանատվության ենթարկել այդ հակաօրինական գործողություններն իրականացնողներին ու նման հրահանգ տվողներին,

    — անհապաղ վերանայել «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի 4-րդ կետի 4-րդ ենթակետը:

    Միեւնույն ժամանակ, գիտակցելով, որ ստեղծված իրավիճակի եւ օրինականության կոպիտ խախտումների համար պատասխանատու` այս հայտարարության մեջ հիշատակված մարմինները գործում էին իշխանությունների վարած ընդհանուր քաղաքականության համատեքստում, մենք շեշտը դնում ենք ոչ թե պատժի խստության, այլ խախտումների եւ պատասխանատուների իրավական արձանագրման վրա: Օրենքի գերակայությունը եւ իրավական նախադեպը հատկապես կարեւոր են ապագայում խոսքի ազատության ոտնահարման որեւէ դրսեւորում բացառելու համար:

    Երեւանի մամուլի ակումբ

    Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

    Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ -Հայաստան

    ԶԼՄ-ների աջակցության «Ինտերնյուս» ՀԿ

    Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

    Վանաձորի մամուլի ակումբ

    Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

    Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

    14 մարտի, 2008 թ.

     
  • Observer 12:38 on April 12, 2007 Permalink | Պատասխանել
    Tags: , , , Քաղաքացիություն, ,   

    Հայաստանը ավելի առաջնային է համարում տնտեսական աճը, քան թե մարդու իրավունքների պաշտպանությունը 

    Ինչպես Kornelij Glas-ը, այնպես էլ Hyelog-ը հոդվածներ են վերահրատարակել ՀՀ նորանշանակ վարչապետ, նախկին պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի՝ Բրյուսելում արտահայտած տեսակետի մասին, ըստ որի Հայաստանի համար տնտեսական աճը առավել կարևոր է մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներից.

    «Դժվար է խոսել ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության մասին, երբ նախ կարիք կա լուծել ազգաբնակչության սոցիալական և տնտեսական խնդիրները», նշել է վարչապետը Բրյուսելյան իր այցի ընթացքում։

     
  • Observer 17:02 on April 10, 2007 Permalink | Պատասխանել
    Tags: , , Քաղաքացիություն, ,   

    Իրավապաշտպան լոբինգային խումբը քննարկում է մարդու իրավունքների խնդիրները 

    Hyelog-ը ուշադրություն է հրավիրում Malta Independent Online-ում հրապարակված հոդվածի հետևյալ պարբերության վրա.

    2006թ. Բաց հասարակության արդարության նախաձեռնության կողմից անցկացված փորձնական հետազոտության արդյունքում պարզվել է, որ Հայաստանի, Բուլղարիայի և Ռումինիայի իշխանությունները տեղեկատվության տրամադրման ասպարեզում զգալիորեն գերազանցել են Ֆրանսիայի և Իսպանիայի ցուցանիշները:

     
  • Observer 00:15 on April 9, 2007 Permalink | Պատասխանել
    Tags: , , , Քաղաքացիություն, , , , , , ,   

    Կանխատեսելի քաղաքականությունը և հուսալքված երիտասարդությունը 

    Հայաստանյան քաղաքական կյանքում տեղի ունեցող իրադարձությունների մեծ մասը սպասվող և կանխատեսելի է «ինչպես լրագրողների, այնպես էլ ցանկացած անցորդի համար», ասում է Notes from Hairenik-ը և եզրակացնում, որ քաղաքական դաշտի այս կանխատեսելիությունը հենց հանդիսանում է քաղաքացիների անտարբերության պատճառը՝ մարդիկ սկսում են մտածել, որ իրենց ձայնը երկրում փոփոխություններ բերելու տեսակետից որևէ դեր չի խաղում։

    Երբ քաղաքականությունը կանխատեսելի է, ավելանում է անտարբերությունը։ Եթե որպես իրականություն ընդունենք այն, ինչ ներկայացնում են հայկական լրատվամիջոցները և ինչի մասին խոսվում է ասեկոսների մակարդակով, երկրում այլևս ոչինչ հնարավոր չէ անել, բացի ամեն ինչ ինքնահոսի թողնելուց, համենայն դեպս այսպիսի տպավորություն է ստեղծվել ինձ մոտ։

    Բլոգերը պնդում է, որ իրականում հենց շարքային քաղաքացիներն են որոշելու ընտրությունների արդյունքը, սակայն ամեն ինչ արվում է դրան խանգարելու համար։ Մեկ այլ բլոգ-պոստում, Notes from Hairenik-ը ցիտում է The Armenian Weekly թերթի հոդվածներից մեկը, որը քննարկում է Հայաստանում տիրող քաղաքական անտարբերության մթնոլորտը, հատկապես երիտասարդության շրջանում, որը հասել է հուսահատեցնող չափերի՝ երիտասարդները գերադասում են պարզապես լքել երկիրը։ Հույսի միակ նշույլը հոդվածագիրը տեսնում է հայկական բլոգոսֆերայի շրջանակներում բավականին ճանաչված Սկսել ա երիտասարդական շարժման մեջ։

    Այնուամենայնիվ որոշ երիտասարդներ իրապես ձգտում են ներքաշվել քաղաքացիական հասարակության և ժողովրդավարական գործընթացների մեջ, թեև նրանք փոքրամասնություն են կազմում։ Ավելին, նրանք փորձում են տարածել այս գաղափարը մյուսների շրջանում ևս։

    Հետաքրքիր է, որ EurasiaNet-ը բոլորովին վերջերս հրապարակել է Օնիկ Գրիգորյան-ի հոդվածը՝ Սկսել ա-ի և երիտասարդության հետ քաղաքական աշխատանք տանելու տարբեր կուսակցությունների, մասնավորապես Բարգավաճ Հայաստանի ջանքերի մասին։ Bekaisa-ն իր բլոգում վերահրապարակել է այս հոդվածն ամբողջությամբ, իսկ մեկ այլ բլոգ-պոստում էլ փորձել է պատասխանել Օնիկ Գրիգորյանի հոդվածում բարձրացված որոշ հարցերի։

     
  • Observer 18:52 on February 28, 2007 Permalink | Պատասխանել
    Tags: Քաղաքացիություն   

    Երկքաղաքացիության որոշ տարրեր կյանքի իրավունք են ստանում 

    Հայկական բլոգոսֆերայում ավելի վաղ սկսվա¨քննարկումները երկքաղաքացիության մասին օրեսնդրական նախաձեռնության վերաբերյալ շարունակվում են, և Anoush Armenia և Hyelog բլոգերի փոխանցմամբ ճնշող մեծամասնությամբ ընդունվել են Հայաստանի Ազգային խորհրդարանում:

    Լույս Օգոստոսում բլոգը (Բեկաիզան) առաջադրել է խիստ հետաքրքրական մի հարց, որը նրա փոխանցմամբ բարձրացվել է «լայն ճանաչում և մեծ փորձ ունեցող մի տիկնոջ կողմից»: Հարցի էությունը կայանում է հետևյալում.

    «Ինչպե՞ս կարելի է քաղաքացիության իրավունք տալ բոլոր այն անձանց, ովքեր ծնվել են այստեղ, երբ գոյություն ունի ադրբեջանցիների 300,000 հոգանոց փախստականների մի խումբ, որոնք ծնվել են այստեղ, և կարող են քաղաքացիություն պահանջել: Չէ որ այս դեպքում հնարավոր չի լինի մերժել նրանց պահանջը»:

    Քննարկումների կարող եք միանալ Bekaisa-ի բլոգում կամ Armenian Dispute Club yahoo խմբում:

    Կոռնելի Գլասը նույնպես կարևոր մեկնաբանություն ունի Երկքաղաքացիության վերաբերյալ օրենսդրության հետ կապված, նշելով, որ թեև մոտակա ընտրությունների վրա այս նախագիծը որևէ ազդեցություն չի կարող ունենալ, հաջորդ տարվա նախագահական ընտրություններում այն լիովին կարող է կարևոր գործոն հանդիսանալ:

     
c
Compose new post
j
Next post/Next comment
k
Previous post/Previous comment
r
Պատասխանել
e
Խմբագրել
o
Show/Hide comments
t
Go to top
l
Go to login
h
Show/Hide help
shift + esc
Չեղարկել