Tagged: Քաղաքական Toggle Comment Threads | Ստեղնաշարի կարճատներ

  • Observer 02:08 on March 6, 2009 Permalink | Պատասխանել
    Tags: , , , , Քաղաքական   

    Կուրսը լողացող չէ, պարզապես լողացվում է 

    Մարտի 1-ին Հայաստանի առաջին նախագահ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, հիասթափեցնելով ընդդիմության բազմաթիվ աջակիցների, հայտարարեց, որ դադարեցնում է հանրահավաքները, քանի որ «առջեւում մեզ սպասում են դժվարին ժամանակներ՝ հղի սոցիալական եւ անգամ հումանիտար աղետի առաջացման վտանգներով»: Մարտի 3-ին հիշյալ «հղի սոցիալական վտանգները» քիչ մնաց իրականություն դառնային՝ դրամը կտրուկ կերպով արժեզրկվեց՝ լայնատարած խուճապ առաջացնելով ամբողջ Հայաստանի տարածքում։ (More …)

    Advertisements
     
  • Observer 18:56 on March 2, 2009 Permalink | Պատասխանել
    Tags: Հանրահավաք, Քաղաքական,   

    Ընդդիմության հազարավոր աջակիցներ մասնակցեցին հանրահավաքին. video 


    2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների տարելիցի կապակցությամբ Հայ ազտային կոնտրեսի նախաձեռնած հանրահավաքին հազարավոր մարդիկ մասնակցեցին:

    Հանրահավաքի սկզբում հանդես տալով բացման խոսքով Հայ ազտային կոնտրեսի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը մեկ առ մեկ թվարկեց մարտյան իրադարձությունների բոլոր 10 զոհերի անունները` խնդրելով լռության 1 րոպեով հարտել նրանց հիշատակը:

    Հանրահավաքի ընթացքում միակ ելույթ ունեցողը Հայաստանի առաջին նախատահ, Հայ ազտային կոնտրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն էր: Իր ելույթում, Տեր-Պետրոսյանը ընդդիմությանը կոչ արեց հրաժարվել «ապստամբության կամ հեղափոխության տաղափարներից», քանի որ Հայաստանը, ընդդիմության առաջնորդի տնահատմամբ, կանտնած է` «ժողովրդավարության վերականտնման, Ղարաբաղյան կարտավորման, տարածաշրջանային մեկուսացման հաղթահարման եւ տնտեսական ճտնաժամի դիմատրավման մարտահրավերների առջեւ»:

    «Առջեւում մեզ սպասում են ավելի դժվարին ժամանակներ՝ հղի սոցիալական եւ անտամ հումանիտար աղետի առաջացման վտանտներով: Երկիրն, իմ խորին համոզմամբ, ուղղակի տլորվում է վիհը», — հայտարարեց Տեր-Պետրոսյանը, նշելով, որ առայժմ «պահանջվում է տործել առավել զտուշությամբ ու պատասխանատվությամբ՝ չբարդացնելու համար առանց այդ էլ բարդ իրավիճակը» եւ կանխատուշակելով, որ շուտով ընդդիմության պայքարի համար «առավել նպաստավոր» պայմաններ են ստեղծվելու:

    Այդուհանդերձ, ընդդիմության առաջնորդը իշխանություններին մեղադրեց մարտյան իրադարձությունների բուն պատասխանատուների` մարդասպանների, հրձիտների, խանութներ թալանողների «հանցատործությունները կոծկելու» մեջ:

    Մինչ հանրահավաքը ոստիկանները փորձում էին խոչընդոտել մարդկանց հոսքը դեպի Մատենադարանի հարթակ, սակայն հանրահավաքի կազմակերպիչների հորդորների եւ հավաքվածների ճնշման արդյունքով շուտով տեղի տվեցին եւ բացեցին ճանապարհը:

    Կային բողոքներ, եւ «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցներն էլ ականատես են եղել մի շարք դեպքերի, երբ մարզերից դեպի Երեւան տրանսպորտի երթեւեկությունը երեկ առավոտվանից արտելվել կամ սահմանափակվել էր` տարբեր պատճառաբանություններով:

    Հանրահավաքին հաջորդեց երթ` Մաշտոցի պողոտա — Գրիտոր Լուսավորիչ պողոտա — Մյասնիկյանի արձան — Իտալիայի փողոց — Հանրապետության հրապարակ — Նալբանդյան փողոց — Թումանյան փողոց — Հյուսիսային պողոտա երթուղով:

     
  • Observer 12:12 on January 28, 2009 Permalink | Պատասխանել
    Tags: , , , Քաղաքական, , , , , ,   

    Հայաստանը ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից չզրկվեց 

    coebannerԵվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստում երեկ քվեարկության դրվեց Հայաստանի կողմից Վեհաժողովի 1609 եւ 1620 բանաձեւերի պահանջների կատարման հարցը: Կայացած քվեարկության արդյունքում՝ 141 կողմ, 3 դեմ, 5 ձեռնպահ, ընդունվեց թիվ 1643 բանաձեւը, ըստ որի որոշվեց «չկասեցնել հայաստանյան խորհրդարանական առաքելության քվեարկության իրավունքը Վեհաժողովում»: (More …)

     
  • Observer 11:38 on December 9, 2008 Permalink | Պատասխանել
    Tags: «Առավոտ», , Հայկական լրատվամիջոցներ, , Քաղաքական, , կոռուպցիա,   

    «Առավոտ»-ի խմբագրականը ԲԱՑԵՑ :))) «ամեն մի արարածից մի զույգ» 

    Հատված այսօրվա «Առավոտ»-ից. «Իհարկե Հայաստանն էլ, որպես անցումային երկիր, կամաց-կամաց անցնում է կոռուպցիայի «քաղաքակիրթ» ձեւերի: Ենթադրենք, նախարարը «բիզնես է բացում» իր որդու, հորեղբոր տղու, կամ զոքանչի անունով եւ, օգտագործելով իր նախարարական հնարավորությունները, պարտավորեցնում է պետական գերատեսչություններին գնել հենց այդ բիզնեսի արտադրանքը: Անշուշտ, կոռուպցիա է, բայց` ավելի նուրբ, դժվար ապացուցելի, ամերիկյան ստանդարտներին մոտեցող»:

    «Վերջերս իշխանությունները որդեգրել են կոռուպցիայի դեմ պայքարի աստվածաշնչյան մոտեցում. ամեն մի արարածից մի զույգ: Վերջին ամիսներին կաշառակերության համար բռնել էին երկու ոստիկանի, երկու ԴԱՀԿ-ականի, երկու «կադաստրայինի», երկու «կլյուչնիկի»: Ինչ խոսք, փայլուն արդյունքների մասին զեկուցելու գերազանց մեթոդ է: Հետաքրքիր է` այդ պայքարը պսակվելո՞ւ է երկու նախարարի ձերբակալմամբ»:

     
  • Observer 11:23 on October 31, 2008 Permalink | Պատասխանել
    Tags: , , Քաղաքական, ,   

    Քրեական խրոնիկա 

    Հին ու իմաստուն խոսք կա` «Երբ խոսում են թնդանոթները` պոետները լռում են»: Խոսքը իմաստուն է, բայց նաեւ շատ հին` դրա համար էլ հաստատ չի ճանաչում հայ բլոգերներին: Անցյալ շաբաթ Հայաստանում թնդանոթները նորից էին խոսում` երկրի բոլոր ծայրերում տարաբնույթ «ռազբոռկա»-ներ էին տեղի ունենում, իսկ հայ բլոգերները` չէին էլ մտածում լռել:

    «Երկու օրվա մեջ 5 դիակ, 8 վիրավոր»,- հաշվում է Սամվել Մարտիրոսյանը, — «Հետաքրքիր բարոյական մթնոլորտ է ստեղծվել Հայաստանում։ Փաստորեն, մեկ ամսվա պլանը երկու օրում կատարեցինք համարյա` տարեկան 100-ից մի քիչ շատ սպանություն է կատարվում երկրում»։

    Նույն իրադարձություններին է անդրադարձել Reporter_arm-ը.«Լոռու մարզի երկու քաղաքում` Սպիտակում եւ Ստեփանավանում կրակոցներ են հնչել: Իրարից 10 րոպե տարբերությամբ: Սպիտակում կարծես քրեական վիճաբանություն է; Չորս հոգի մահացել է:Ստեփանավանում ծակող-կտրող գործիքով հարվածել են քաղաքապետին: Նա էլ կրակել է ու վիրավորել-քշել հարձակվողներին»:

    Հոկտեմբերի 26-ի ցերեկը Երեւանում տեղի ունեցած սպանության ականատեսն է եղել Ունդիանա բլոգը. «Ցերեկվա լույսի տակ, կիրակի օրով մեր բակ` որտեղ սովորաբար լիքը երեխա է լինում, մի մեքենա է ներխուժում իսկ դրա միջից, ավտոմատի կրակահերթեր… երեխաները թաքնվում էին ով` որտեղ պատահի»:

    Արդյունքում` սպանվել է 43-ամյա մի տղամարդ, եւս մեկ անձ վիրավորվել է, տեղեկացնում է Kornelij Glas-ը, «Եվ երկրորդ դեպքը` հոկտեմբերի 25-ի գիշերը Կենտրոնի ոստիկանությունում հաղորդագրություն է ստացվել, որ «Ծղոտներ» ռեստորանի մոտակայքում վիճաբանության եւ կրակոցների ձայներ են լսվել»:

    «Հոկտեմբերի 26-ին 5 անհայտ անձիք հարձակվել են ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի (նկարում) առանձնատան վրա»,- սպանություններով ու բռնություններ լի շաբաթվա պատկերն ամբողջացնում է Reporter-arm-ը: «Այ, այսպիսի քրեական պատմություն է պատահել նախկին գլխավոր մաքսավորի հետ»

    Գլխավոր դատախազ Ավղան Հովսեփյանը, մեկնաբանելով երկրում ծայր առած աննախադեպ սպանությունների ալիքը, այս շաբաթ կարծիք հայտնեց, որ Հայաստանում մահապատժի վերցման եւ քրեական «ռազբորկա»-ների թվի ավելացման միջեւ որոշակի կապ գոյություն ունի: Ըստ Kornelij Glas-ի` մնում է միայն ծափահարել «հերոս քաղաք Չիկագոյի պատվավոր քաղաքացի» Աղվան Հովսեփյանին:

    «Էլի գրողի տարած Եվրոպան է մեզ խանգարում լուծել սեփական խնդիրները:»,- հեգնում է Ogostos-ը,- «Ակնհայտ է, չէ՞, որ եթե մահապատիժը չվերացնեին, բորդելներում ոչ ոք չէր կրակի»:

    9-տարի է անցել Հայաստանում երբեւէ տեղի ունեցած ամենացնցող ոճրագործությունից: «1999թ հեկտեմբերի 27-ին Ժամը 17-ի մոտ հինգ զինված անձինք` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ ներխուժեցին Աժ նիստերի դահլիճ ու գնդակահարեցին 8 հոգու: Մոտ երեք տարի տեւած “27″-ի դատավարությունն այդպես էլ պատասխան չտվեց հասարակությանը հուզող հարցերին` չցրելով այն կասկածը, որ ահաբեկիչներն առանց օժանդակության կարող էին իրագործել այդ հրեշավոր ծրագիրը»:

    «Ի դեպ, դատավարության այնքան ձգձգվեց, որ “27″-ի դատավճիռը հրապարակվեց այն ժամանակ, երբ Հայաստանում ԵԽ պահանջով մահապատիժն արդեն վերացված էր»,-հիշեցնում է Ա1պլյուսի բլոգը:

     
  • Observer 12:09 on October 29, 2008 Permalink | Պատասխանել
    Tags: , , Քաղաքական, , ,   

    Մյասնիկ Մալխասյանի եւ Հակոբ Հակոբյանի խափանման միջոցը երկարացվեց եւս երկու ամսով 

    Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, ՙՄարտի 1՚-ի գործով կալանքի տակ գտնվող Ազգային ժողովի պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի եւ Հակոբ Հակոբյանի խափանման միջոցը երեկ երկարացվեց երկու ամսով:

    Մյուս հինգ մեղադրյալների մասով նախաքննությունն ավարտվել է, եւ պաշտպանական կողմը ծանոթանում է քրեական գործի նյութերին:

    Ալեքսանդր Արզումանյանի, Սասուն Միքայելյանի եւ Մյասնիկ Մալխասյանի շահերի պաշտպան Հովիկ Արսենյանի փոխանցմամբ, Հատուկ քննչական ծառայությունը երեքշաբթի օրը պաշտպանական կողմին տեղեկացրել է, որ գործի նյութերին ծանոթանալու ժամկետը սահմանափակվում է մինչեւ հոկտեմբերի 31-ը:

    ՙԲնականաբար, պաշտպանական կողմը, ինչպես նաեւ մեր պաշտպանյալները, իրենց առարկությունները ներկայացրեցին կայացված որոշման դեմ՚, — ասաց Հովիկ Արսենյանը ՙԱզատություն՚ ռադիոկայանին` նշելով, որ հատկացվող ժամանակը գործի նյութերին ամբողջությամբ ծանոթանալու համար բավարար չէ:

    Ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Հակոբյանի շահերի պաշտպան Մելանյա Առուստամյանը նաեւ հավելեց, որ թեեւ նախաքննության ավարտը հայտարարվել է սեպտեմբերի 4-ին, քրեական գործի նյութերը պաշտպանական կողմին սկսել են տրամադրել միայն սեպտեմբերի 11-ից, եւ այն էլ` ոչ միանգամից:

    ՙԸնդ որում, 40-րդ հատորը միայն` 412 էջ է, մնացած բոլոր հատորները 265-280 էջից են բաղկացած: Նաեւ կան տեսաժապավեններ՚, — հստակեցրեց Մելանյա Առուստամյանը: — ՙԱյս բոլոր ապացույցները պետք է նախ ուսումնասիրվեր, ծանոթանայինք, ապա կատարեինք վերլուծություններ, որից հետո միայն` հնարավորություն ունենայինք ներկայացնելու միջնորդություններ՚:

    Փաստաբանները պնդեցին, որ իրենց առարկությունները եւ ժամկետը երկարացնելու միջնորդությունները չբավարարվելու դեպքում նախաքննության մարմնի կայացրած որոշման դեմ բողոք են ներկայացնելու նախ` գլխավոր դատախազին, ապա նաեւ դիմելու են դատարան, քանի որ խախտվում է պաշտպանական կողմի իրավունքը:

    Փաստաբանները նաեւ նշեցին, որ առաջին հերթին պետք է միջնորդություն ներկայացնեն քրեական հետապնդումը դադարեցնելու, վարույթը կարճելու վերաբերյալ` պնդելով, որ գործում ընդգրկված ապացույցները շինծու են: Ըստ նրանց, կլինեն նաեւ այլ միջնորդություններ, որոնք հիմնավորելու եւ փաստեր ներկայացնելու համար բավականին ծավալուն աշխատանք է անհրաժեշտ կատարել: Դրա համար առնվազն մեկ ամիս ժամանակ կպահանջվի:

    Կարինե Քալանթարյան — «Ազատություն» ռադիոկայան

     
  • Observer 11:35 on October 27, 2008 Permalink | Պատասխանել
    Tags: , Քաղաքական, ,   

    Նախնական արդյունքներով` Վարդան Ղուկասյանը չորրորդ անգամ անընդմեջ վերընտրվել է Գյումրիի քաղաքապետ 

    Կիրակի օրն անցկացված ընտրությունների նախնական արդյունքներով` Վարդան Ղուկասյանը չորրորդ անգամ անընդմեջ վերընտրվել է Գյումրիի քաղաքապետի պաշտոնում:

    Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօր առավոտյան հրապարակած տվյալներով` հանրապետական Վարդան Ղուկասյանը ստացել է քվեարկությանը մասնակցած 52607 ընտրողներից 30510-ի քվեները, նրա հիմնական մրցակից` Ազգային ժողովի անկուսակցական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը` 19363, իսկ ՙԱզգային ինքնորոշում՚ միավորում կուսակցության անդամ Դանիել Դարբինյանը` 752 ձայն:

    Վարդան Ղուկասյանը հինգերորդ անգամ է մասնակցում Գյումրիի քաղաքապետի ընտրություններին, որից չորս անգամ հաղթել է, սակայն այս տարի նրա ստացած ձայների թիվը աննախադեպ է:

    Մինչ այժմ ամենաշատ քվեները` 28480, նա ստացել էր 2002 թվականին:

    Այս տարի աննախադեպ էր նաեւ ընտրողների ակտիվությունը` քվեարկությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող գյումրեցիների մոտ 44 տոկոսը:

    Գյումրիի քաղաքապետի պաշտոնում անցկացրած 9 տարիների ընթացքում Վարդան Ղուկասյանի անունը հաճախ է կապվել աղմկահարույց իրադարձությունների եւ կաշառառության մեղադրանքների հետ:

    2004 թվականին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձեւավորած վերահսկիչ հանձնաժողովը Գյումրու քաղաքապետին մեղադրեց Լինսի հիմնադրամի գումարներով կառուցված նոր բնակարանների բաշխման գործընթացում կատարած «բազմաթիվ չարաշահումների» մեջ, սակայն գործին ընթացք չտրվեց:

    2007 թվականի ապրիլին Երեւան-Գյումրի ավտոճանապարհի վրա անհայտ անձանց կողմից Վարդան Ղուկասյանի դեմ իրականացված մահափորձի արդյունքում զոհվեցին Գյումրու քաղաքապետի 3 թիկնապահները:

    2007 թվականի մայիսին Գյումրիի Տերյան փողոցում տեղի ունեցած փոխհրաձգությանը մասնակցելու մեղադրանքով ձերբակալվեց Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակ Ղուկասյանը: Վերջինս դատապարտվեց 18 ամսվա ազատազրկման, սակայն ժամանակից շուտ ազատ արձակվեց` անազատության մեջ մնալով ընդամենը վեց ամիս:

    Սաթենիկ Վանցյան, Գյումրի — «Ազատություն» ռադիոկայան

     
  • Observer 11:19 on October 27, 2008 Permalink | Պատասխանել
    Tags: , , Քաղաքական, ,   

    Բարաք Օբաման շնորհակալություն է հայտնում ամերիկահայերին 

    Դեմոկրատական կուսակցությունից Միացյալ Նահանգների նախագահության թեկնածու, սենատոր Բարաք Օբաման «Հայերը Օբամայի օգտին» կազմակերպությանը անցած շաբաթ հղած ուղերձում շնորհակալություն է հայտնել ամերիկահայերին իրեն աջակցելու համար:

    Բարաք Օբաման դեռ ամիսներ առաջ հստակ հավաստիացրել է, որ ընտրվելով նախագահ` կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Սա էլ, թերեւս, դարձել է քվեները հօգուտ Օբամայի տալու ամերիկահայերի մեծ մասի հայտնած մտադրության դրդապատճառը:

    Հանրապետական թեկնածու, սենատոր Ջոն ՄըքՔեյնը հայ ընտրողներին որեւէ խոստում չի տվել եւ, ըստ էության, մտադիր չէ փոխել այս հարցում ներկայիս հանրապետական վարչակազմի դիրքորոշումը, այն է՝ 1915-ի իրադարձությունները նկարագրել որպես հրեշավոր հանցագործություն, զանգվածային սպանդ եւ տեղահանում, բայց չօգտագործել “genocide” հասկացությունը:

    Մինչդեռ, չնայած հայերին Օբամայի տված խոստումին, Թուրքիայում նախապատվությունը տալիս են հենց դեմոկրատ թեկնածուին, ինչի մասին վկայում են Gallup-ի անցկացրած հարցախույզի արդյունքները. հարցվածների մեծ մասը դիրքորոշում չունի, բայց 22 տոկոսը համակրում է Օբամային, իսկ ՄըքՔեյնին՝ ընդամենը 8 տոկոսը:

    Օբաման ընտրվելու դեպքում մտադիր է ակտիվ քաղաքականություն իրականացնել այս տարածաշրջանում: ՙՀուրիեթ՚ պարբերականի փոխանցմամբ` նա առաջարկում է կազմակերպել թուրք-քրդական գագաթնաժողով, որի նպատակը կլինի թուրք-քրդական չկարգավորված, արյունալի հակամարտության հարատեւ լուծում գտնելը: Ըստ ՙՀուրիեթ՚-ի, Օբաման մի առիթով ասել է, թե նախագահ Ջորջ Բուշի նախաձեռնած իրաքյան պատերազմի հետեւանքով Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) խնդիրն է’լ ավելի է սրվել:
    ՙՀուրիեթ՚-ի փոխանցմամբ` նախագահ ընտրվելու դեպքում Օբաման անպայման կզբաղվի նաեւ Կիպրոսի շուրջ հույն-թուրքական վեճի կարգավորմամբ:

    ՙԲարաք Օբաման եւ փոխնախագահության թեկնածու Ջո Բայդենը համոզված են, որ կայուն, ժողովրդավարական, դեպի Արեւմուտք կողմնորոշված Թուրքիայի հետ սերտ հարաբերությունները շատ կարեւոր են Միացյալ Նահանգների համար՚, — գրել է ՙՀուրիեթ՚-ը:

    Արմեն Քոլոյան, Պրահա | «Ազատություն» ռադիոկայան

     
  • Observer 13:11 on October 25, 2008 Permalink | Պատասխանել
    Tags: , Քաղաքական,   

    «Մարտի 1»-ի գործով մեղադրյալի փաստաբանի դեմ քրեական գործ է հարուցվել 

    Գլխավոր դատախազությունը դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու մեղադրանքով քրեական գործ է հարուցել մարտի 1-ի դեպքերի առնչությամբ դատարանի առջեւ կանգնած Վարդգես Գասպարիի շահերի պաշտպան Մուշեղ Շուշանյանի նկատմամբ:

    Դատավոր Արշակ Պետրոսյանի միջնորդության եւ քրեական գործ հարուցելու համար հիմք է հանդիսացել այն, որ փաստաբան Շուշանյանը լքել է դատարանի դահլիճը, երբ իր պաշտպանյալը հայտարարել է, որ չի ցանկանում մասնակցել դատական նիստերին:

    «Ես գտնում եմ, որ ես հետապնդվում եմ իմ մասնագիտական գործունեության համար», — հայտարարեց Մուշեղ Շուշանյանը ՙԱզատություն՚ ռադիոկայանի հետ զրույցում: — «Իմ նկատմամբ սկսված քրեական հետապնդումը նպատակ է հետապնդել ինձ հեռացնել կոնկրետ Վարդգես Գասպարիի գործով վարույթից»:

    ՙԱզատություն՚ ռադիոկայանի հարցին` արդյո±ք դատարանը լքելու հանգամանքը բավարար հիմք էր քրեական գործ հարուցելու եւ փաստաբանին մեղադրանք առաջադրելու համար, Վարդգես Գասպարիի գործով մեղադրող Կորյուն Փիլոյանը պատասխանեց. — «Դա օրենքն է նախատեսում` [Քրեական օրենսգրքի] 343 հոդվածով դա նախատեսված է ուղղակիորեն»:

    Հոկտեմբերի 14-ին Փաստաբանների պալատի կոլեգիան կասեցրել է Մուշեղ Շուշանյանի արտոնագրի գործողությունը: Այդուհանդերձ, Պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը ՙԱզատություն՚ ռադիոկայանին ասաց, որ ՙփաստաբանը կատարել է սխալ, բայց դա այն սխալը չէ, որի համար պետք էր քրեական գործ հարուցել՚:

    Կարինե Քալանթարյան — ‘Ազատություն’ ռադիոկայան

     
    • nazarian 21:23 on Հոկտեմբերի 26, 2008 Permalink | Պատասխանել

      Խելագար ժամանակներ են.

    • Observer 15:37 on Հոկտեմբերի 27, 2008 Permalink | Պատասխանել

      Ասեմ, որ սա Լեւոնի աջակիցների փաստաբանների դեմ դատավորների նախաձեռնած դեմարշի միակ դեպքը չէ:

      Այսքան բանից հետո, ինչքան ուզում են դատական համակարգը ռեֆորմ անեն, դատական նիստերը թվային ձայնագրություններով պահեն եւ այլն, էլ ո՞ւմ է պետք:

  • Observer 13:02 on October 25, 2008 Permalink | Պատասխանել
    Tags: , Քաղաքական   

    Խորհրդարանական ուժերը դրական են գնահատում Փաստահավաք խմբի ստեղծումը 

    Խորհրդարանական ուժերը հիմնականում դրական են գնահատում մարտի 1-2-ի իրադարձությունների կապակցությամբ փաստահավաք խմբի ստեղծումը:

    Այսօր Ազգային Ժողովում կայացած ճեպազրույցների ժամանակ ընդդիմադիր ՙԺառանգություն՚ խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ Փաստահավաք խմբի ֆորմատն իրենց բավարարում է: ՙԱյն հավասարակշռված է՚, — ասաց Մարտիրոսյանը` միաժամանակ ափսոսանք հայտնելով, որ ընդդիմության հետ նախագահի կարգադրությունը չի քննարկվել:

    Նույն խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը Փաստահավաք խումբ ստեղծելու մասին կարգադրությունը ուշացած, բայց անհրաժեշտ քայլ որակեց: Չնայած աշխատանքները ֆինանսավորվելու են նախագահի աշխատակազմի միջոցների հաշվին` Սաֆարյանը խնդիր չի տեսնում նոր ստեղծվելիք խմբի աշխատանքներին մասնակցելու հարցում. — ՙԴա ամենեւին չի նշանակում, որ նախագահն է վարձատրում: Միեւնույն է, դա պետական բյուջեի գումարներ են, եւ էական չէ, թե որ խողովակով կվարձատրվեն խմբի անդամ հանդիսացող փորձագետները՚:

    ՙԺառանգություն՚ կուսակցությունը երեկոյան վարչության նիստ է գումարել, որոշելու համար` կմասնակցի± արդյոք Փաստահավաք խմբի աշխատանքներին, եւ եթե այո, ո±վ կլինի կուսակցության ներկայացուցիչն այդ խմբում:

    Իշխանական կոալիցիան առայժմ չի քննարկել, թե ում է գործուղելու Փաստահավաք խումբ: Ըստ նախագահի կարգադրությամբ սահմանված կարգի` կոալիցիայի անդամ չորս կուսակցությունները երկու թեկնածու պետք է առաջադրեն:

    ՙՀանրապետական՚ խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյանը խնդիր չի տեսնում` արդյոք իրենց կուսակցության առաջադրած թեկնածո±ւն կընտրվի խմբում, թե± կոալիցիայի մեկ այլ կուսակցության առաջարկած անձը. — ՙՄեր խնդիրը հետեւյալն է` պետք է լինի անձնավորություն, որը բավարարի այնտեղ նշված ցուցանիշներին: Չլինի քաղաքական դեմք, չլինի կուսակցական, լինի մասնագետ, պետական համակարգում աշխատող չլինի: Որեւէ նշանակություն չունի, թե որ կուսակցությունն է նրան առաջարկում՚:
    ՙՕրինաց երկիր՚ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նույնպես նշեց, որ կարեւոր չէ, թե կոալիցիոն ո±ր կուսակցության թեկնածուն կընդգրկվի խմբում. — ՙՊետք է ուղղակի սկզբունքորեն ընտրել լուրջ իրավագետի՚:

    Նույն կարծիքին է նաեւ Դաշնակցություն խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը. — ՙԱնհրաժեշտ է, որ մասնագետներ աշխատեն այնտեղ՚:

    ՙԲարգավաճ Հայաստան՚-ից Նաիրա Զոհրաբյանը համոզված է, որ թե’ արտախորհրդարանական ընդդիմությունը` ի դեմս Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցչի, եւ թե’ խորհրդարանական ՙԺառանգություն՚-ը մասնակցելու են Փաստահավաք խմբի աշխատանքներին:

    ՙԻրենք առաջարկում էին այն մոդելը, ինչը այսօր ստեղծվել է: Կարծում եմ, որեւէ վերապահում իրենք այսօր դժվար թե ունենան՚, — հայտարարեց Զոհրաբյանը:

    Աստղիկ Բեդեւյան — ‘Ազատություն’ ռադիոկայան

     
c
Compose new post
j
Next post/Next comment
k
Previous post/Previous comment
r
Պատասխանել
e
Խմբագրել
o
Show/Hide comments
t
Go to top
l
Go to login
h
Show/Hide help
shift + esc
Չեղարկել