Tagged: Սփյուռք Toggle Comment Threads | Ստեղնաշարի կարճատներ

  • Observer 22:17 on October 24, 2009 Permalink
    Tags: , Սփյուռք, , ,   

    Ի՞նչու ԱՄՆ-ի Սենատ ներկայացվեց Հայոց ցեղասպանության ճանաչման հերթական բանաձեւը 

    image Հոկտեմբերի 21-ին Միացյալ Նահանգների Սենատում երկու հայամետ օրենսդիրներ ներկայացրեցին Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի նոր նախագիծ։ Ավելի վաղ նմանօրինակ բանաձեւ էր ներկայացվել նաեւ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում։

    Որպեսզի ներկայացված բանաձեւերից որեւէ մեկը օրենք դառնա, այն պետք է անցնի բավականին երկար եւ բարդ գործընթաց, ընդունվի Կոնգրեսի երկու պալատներում՝ ե՛ւ Սենատում, ե՛ւ Ներկայացուցիչների պալատում, որից հետո ԱՄՆ-ի նախագահը պետք է վավերացնի այն իր ստորագրությամբ։

    (More …)

    Advertisements
     
  • Observer 14:36 on April 28, 2007 Permalink | Պատասխանել
    Tags: Սփյուռք,   

    Հայաստանում ԱՄՆ դեսպանների երկար-բարակ պատմությունը 

    Հայաստանում ԱՄՆ դեսպանների նշանակման պատմությունը վերջ չունի, իսկ ԱՄՆ-ում Հայկական սփյուռքի քարացած դիրքորոշումներն ու «կացնային իռացիոնալությունը» ուղղակի անբնական են, գտնում է Narjan-ը։ Բլոգերի գնահատմամբ, Վաշինգտոնը շատ ճիշտ է վարվել նախկին դեսպան Ջոն Էվանսին պաշտոնից հեռացնելով, քանի որ պրոֆեսիոնալ դիվանագետը պարզապես իրավունք չունի «այդպիսի» սխալներ թույլ տալու։ (More …)

     
  • Observer 14:49 on March 17, 2007 Permalink | Պատասխանել
    Tags: Սփյուռք   

    Շարլ Ազնավուրը հիվանդանացում է 

    Աղբյուրը՝ Uzogh, PanarmenianNet.

    Աշխարհահռչակ ֆրանսիացի շանսոնիե Շարլ Ազնավուրը Փարիզի հիվադնանոցներից մեկում է, հայտնում է «Պարիզիեն» թերթը։ Կարճ հաղորդագրության մեջ չեն նշվում ինֆորմացիայի աղբյուրը եւ ոչինչ չի ասվում այն մասին, թե ինչ պատճառով եւ որ հիվանդանոցում է գտնվում 82-ամյա շանսոնիեն։

     
  • Observer 18:58 on March 10, 2007 Permalink | Պատասխանել
    Tags: , Սփյուռք   

    «Գնա՞լ, թե չգնա՞լ…» — երիտասարդ հայ արտագաղթողների հավերժական հարցը 

    Bekaisa-ն քննարկում է Հայաստանում ապրելու և Հայաստան կոչվող երևույթի և հայաստանցի անվանվող մշակույթի մասը լինելու կարևորությունը իր բլոգում.

    Լինել հայաստանցի, պահպանել և վերարտադրել իր՝ Հայաստանում ապրող մարդուն յուրահատուկ «տիպը» և ինքնությունը, շատ ավելի կարևոր է, քան հետևել գլոբալացված աշխարհում տարրալուծվող սփյուռքներին։ Վերարտադրվել և իրենց մեջ միաձուլել բոլոր նրանց, ովքեր ուզում են ապրել այս հողում, լինել երկրի քաղաքացին, ծառայել նրա բանակում, վճարել սոցիալական վճարումները նրա ծերերին և որբերին, ստեղծել արժեքներ, դաստիարակել երեխաներ, պայքարել նրա պայծառ ապագայի համար վերջիվերջո, անկախ «էթնիկական», ենթամշակույթային և կրոնական պատկանելության։

    Դեմ չլինելով արտագաղթին՝ որպես ազատության որոշակի դրսևորում՝ ապրել որտեղ և ինչպես կոնկրետ անձը ցանկանում է, Bekaisa-ն այնուամենայնիվ նշում է, որ արտագաղթի հետ կապված գոյություն ունի մի որոշակի միֆ [իրականությունը կեղծ ներկայացնելու իմաստով], որին արժե անդրադառնալ։ Այսպես՝ Հայաստանից հեռացողներից շատերը պնդում են, որ իրենք ավելի օգտակար կլինեն Հայաստանի համար, հայ ժողովրդի համար, եթե ապրեն դրսում և այնտեղից օգնություն ուղարկեն Հայաստան։ Սա լեգենդ է, պնդում է Bekaisa-ն, որովհետև վերջին հաշվով, երկրին իսկապես օգնելու համար հարկավոր է ֆիզիկապես, հոգեպես և մտավոր ներուժով ապրել այստեղ, աջակցել և զարգացնել «հայություն» կոչվող երևույթը, որպես էթնիկական, արժեքային, սոցիալական երևույթների ամբողջություն…

    Պատասխանները երկար սպասել չտվեցին, առանձնապես հետաքրքիր էր Albertus-ի տված գնահատականը, իսկ Bekaisa-ն վերահրապարակեց իր ավելի վաղ գրված բլոգ-պոստերից մեկը՝ նույն թեմայի վերաբերյալ։ Albertus-ի հիմնական փաստարկները ընդհանրացված են նրա հոդվածի վերջում, որտեղ նա փորձում է դասակարգել եկողների, գնացողների, եկող-գնացողների բոլոր հնարավոր միֆ-մեկնաբանությունները.

    Մարդը դժգոհ է Հայաստանի կյանքից, բայց գնալու հնարավություն չունի, ու հայտարարում է, որ մնում է հայրենասիրությունից դրդված։
    Գնալու հնարավորությունը հայտնվում է, նա գնում է, բայց խոստանում է առաջին հնարավորության դեպքում վերադառնալ։
    Չկարողանալով կայանալ ԱՅՆՏԵՂ, բոլորին համոզում է, որ միևնույն է, ինքը ոչ մի բանի համար չի ափսոսում, պահպանում է իր հայությունը և օգնում է Երևանյան բարեկամներին։
    Ի վերջո որոշելով վերադառնալ, որովհետև ԱՅՆՏԵՂ ապագայի որևէ հույս չկա, իր վերադարձը ներկայացնում է որպես մեծագույն հերոսություն։

     
  • Observer 15:25 on February 22, 2007 Permalink | Պատասխանել
    Tags: Սփյուռք   

    Երկքաղաքացիությունը մոտենում է… 

    Մինչ Ռաֆի Կ.-ն իր երջանկությունն է արտահայտում «կապված Խորհրդարանում երկքաղաքացիության նախագծի շուրջ ծավալվող քննարկումների հետ», Սասնայ Ծռերը Երկքաղաքացիության հետ կապված քննարկումները առնըվազն «ծիծաղելի» է համարում. Բլոգեր Փոքր Մհերը իր վերաբերմունքը հետևյալ կերպ է մեկնաբանում.

    […][Նախագծի] պաշտպանները նշում են, որ երկքաղաքացիությունը կնպաստի, որպեսզի սփյուռում շատ շատերը ՀՀ-ի հետ ավելի իրական կապ զգան և դա կավելացնի դեպի Հայաստան այցելությունների և ներդրումների հոսքը։ Կարծես թե դա այժմ հնարավոր չէ…[…] Սրանք իսկապես գեղեցիկ խոսքեր են, բայց հիմնականում  հիմնված են զգացմունքների և ցանկությունների վրա, առանց իրավիճակի կոնկրետ վերլուծության։ Մինչև երկքաղաքացիության մասին նույնիս խոսելը, այս երկու կողմերից էլ այս հարցով մտահոգված անձինք և կազմակերպությունները պետք է, հնարավությունների սահմաններում, լուրջ ջանքեր գործադրեն, որպեսզին կրճատվի այն մշակութային և հաղորդակցական բացը, որի պատճառով անկախությանը հետևած վերջին 15 տարիներում հայության երկու կողմերը շարունակում են օտարներ մնալ։[…]

     
  • Observer 00:07 on February 15, 2007 Permalink | Պատասխանել
    Tags: Սփյուռք, , , , ,   

    Հայաստան, Ցեղասպանություն և աշխարհ… 

    Վահե Բալաբանյանը հրապարակել է Ա1+-ից, The California Courier-ից, Ազատություն ՌԿ-ից, The Messenger-ի , The Brock Press-ից և AP-ից վերցված մի շարք քաղվածքներ իր Հայլոգում՝ անդրադառնալով մի շարք թեմաների՝ Կարս-Ախալքալաք երկաթուղագծի կառուցումը, ԱՄՆ վերաբերմունքը հայերի Ցեղասպանության խնդրի ճանաչման վերաբերյալ, Թուրքիայի փոքրիկ պրոբլեմը՝ Ցեղասպանությունը, Թուրքիայի Արտգործնախարար Աբդուլա Գյուլի արտահայտած տեսակետը, ըստ որի նա պաշտպանում է Թուրքիայի քրեական օրենսգրքի խիստ հակասական 301 հոդվածի փոփոխությունները, երկար սպասված երկրորդ լաստային բեռնափոխադրման գծի մոտալուտ բացուման պլանները, ինչը որոշակիորեն կնվազեցնի Ռուսաստանի և հնարավոր է նաև այլ երկրների հետ կատարվող բեռնափոխադրման ծախսերը։

    Հայբլոգը հետևյալ մեկնաբանություններն ունի Կովկասը, որտեղ արևելքը հանդիպում է արևմուտքի և էլի շատ ու շատ բաներ հոդվածի վեաբերյալ՝ հոդված, որը քննարկում է Կովկասում ձևավորված բարդ աշխարհաքաղաքական իրավիճաը և Վրաստանի դերն այդ ենթատեքստում.

    […]Անկախ Վրաստանի քաղցր-մեղցր պահվածքին և Հայաստանի ջանքերին՝ անտեսել Վրաստանի կարևորությունը Հայաստանի համար արտաքին աշխարհի հետ կապ ապահովելու տեսակետից, իրականությունը այլ բան է հուշում։ Ես տեսնում եմ մի բան՝ Վրաստանը հակվում է դեպի Թուրքիան և Ադրբեջանը և մասնակցում Լեռնային Ղարաբաղի և Ցեղասպանության խնդրում Հայաստանից զիջումներ կորզելուն նպատակաուղղված նրանց քաղաքականությանը։[…]

     
  • Observer 16:42 on February 12, 2007 Permalink | Պատասխանել
    Tags: , Սփյուռք, , , , , , ,   

    Քաղաքական հեռուստագովազի բարձր գներ, Դավիթ Հարությունյան, Օսկանյան և գլոբալիզացիա, շրջակա միջավայր և աշխատուժի շահագործում 

    Հայաստան բլոգը այսօր աչքի ընկավ լուսաբանած թեմաների առատությամբ, ուշադրություն դարձնելով և  Քաղաքական հեռուստագովազդի բարձր գներին, ինչը հարուցել է քաղաքական գործիչների զյրույթը, և “ուրիշների կողմից շարունակելու արժանի օրինակին” — այն մասին, թե ինչպես են ռուս և հայ գործարարները օգնում Լեռնային Ղարաբաղին, և մթնոլորտի աղտոտմանը Երևանում, և Հայաստանում աշխատուժի շահագործմանը:

    Իր հետևյալ հոդվածում` “Դավիթ Հարությունյանը մասնակցելու է Խորհրդարանական ԸնտրություններինՌայնի մեկնաբանություններում բողոքի նոտա է հնչում.

    Եթե նա ձեզ ծանոթ է թվում, դա նրանից է, որ դուք վերջերս տեսաք այս նույն լուսանկարը Հայաստանի 10 ամենահարուստ մարդկանց ցուցակում: Այդ ցուցակն ավելի շատ հիշեցնում էր Հայաստանի կոռումպացված գործարարների և քաղաքական գործիչների ցուցակ:

    Ինչ վերաբերում է վերջերս ՀՀ Արտաքին գործոց նախարարի հնչեցրած տեսակետներին գլոբալիզացիայի վերաբբերյալ Հայաստան բլոգը հիմնականում հայտնում է իր համաձայնությունը:

    “Ես միշտ էլ ասել եմ, որ Հայաստանը պետք է դառնալ այսպես կոչված “գլոբբալ գյուղի” անդամը:

    Հայաստանը չպետք է տուրք տա հակագլոբալիստական հովերին, քանի որ, հաշվի առնելով հանրապետության չափերն ու հնարավորությունները, դա բոլորովին իմաստ չունի, “Կենտրոն” հեռուստատեսությանը տրված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

    Նրա խոսքերով, փոքր Հայաստանը և մեծ հայկական սփյուռքը պետք է օգտագործեն այն հնարավորությունները, ապա գլոբալիզացիան կարող է ձեռքբերում դառնալ Հայստանի համար: Եթե հանրապետությունը չօգտվի գլոբալիզացիայի ընձեռած հնարավորություններից, ապա կարող է վերածվել մի պետության, որին ոչ ոք ուշադրություն չի դարձնի: (Panarmenian.Net)

    Էսքանն էլ ճիշտ:”

     
  • Observer 23:51 on February 3, 2007 Permalink | Պատասխանել
    Tags: Սփյուռք, , ,   

    Հայոց Ցեղասպանության մասին օրենք ԱՄՆ Կոնգրեսում 

    Շաբաթվա վերջին հայակական բլոգոսֆերայի գերակա թեման Ցեղասպանությունն էր։ Հայլոգը Ցեղասպանության և Թուրքիայի կողմից փաստի ուրացմանը նվիրված 8! հրապարակում ուներ, Կոռնելին, Ըհաուզքիպերը, Մարտունի կամ Տրաքվեք բլոգը բոլորն էլ ասացին իրենց խոսքը, իսկ Արմենիա Բլոգը աչքի ընկավ հռետորական հարցերի առատությամբ.

    Ես լավատեսորեն եմ տրամադրված օրենքի նախագծի վերաբերյալ, սակայն կա որոշակի հավանականություն, որ այն չի ընդունվի։ Ի՞նչ ենք մենք անելու այդ դեպքում։ Կշարունակենք պայքարել, մինչև այն ընդունվի. այսօր, վաղը կամ հինգ տարի հետո։ Այն փաստը, որ մենք՝ հայերս, կարողացել ենք գոյատևել, չնայած մեր ազգի ու մշակույթի դեմ շարունակական արշավանքներին հուշում է մի բան՝ մենք երբեք չենք հանձնվում։

     
c
Compose new post
j
Next post/Next comment
k
Previous post/Previous comment
r
Պատասխանել
e
Խմբագրել
o
Show/Hide comments
t
Go to top
l
Go to login
h
Show/Hide help
shift + esc
Չեղարկել