Tagged: Հայտարարություններ Toggle Comment Threads | Ստեղնաշարի կարճատներ

  • Observer 16:26 on May 19, 2008 Permalink | Պատասխանել
    Tags: , Հայտարարություններ, , ,   

    Երեւանի մամուլի ակումբի հայտարարությունը խոսքի եւ մամուլի ազատության վիճակի վերաբերյալ 

    Անցած նախագահական ընտրությունների հետեւանքով Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակը, ողջ սրությամբ ընդգծում է ժողովրդավարական բարեփոխումների ոլորտում կոնկրետ, վճռական քայլեր կատարելու անհրաժեշտությունը: Եվ այդ բարեփոխումների արդյունավետության կարեւորագույն պայման է երկրում տեղեկատվական միջավայրի փոփոխությունը, խոսքի ազատության եւ ԶԼՄ-ների բազմակարծության ապահովումը:

    (More …)

    Advertisements
     
  • Observer 13:47 on May 16, 2007 Permalink | Պատասխանել
    Tags: Հայտարարություններ   

    Ժամանակավոր դադար 

    Հարգելի Ընթերցողներ,

    Ափսոսանքով հայտնում եմ, որ իմ չափազանց մեծ զբաղվածության հետ կապված ժամանակավորապես ստիպված եմ դադարեցնել Հայկական բլոգերի լրաքաղի հայալեզու տարբերակի ամենօրյա թողարկումը՝ թողարկման հաճախականությունը դարձնելով շաբաթական, թողարկման օրը կաշխատեմ պահել հաստատուն՝ շաբաթ երեկոյան։

    Միևնույն պահին տեղեկացնում եմ, որ բլոգի անգլերեն տարբերակը կշարունակեմ թողարկել ամենօրյա հաճախականությամբ։ Հայցում եմ կայքի հայալեզու տարբերակի մշտական այցելուների ներողամտությունը այս անհարմարության համար։

    Օգտվելով առիթից նշեմ, որ եթե գտնվեն կամավորներ, ովքեր պատրաստ կլինեն օգնել կայքի թարգմանության և ամենօրյա հրապարակումը վերականգնելու գործում, սիրով պատրաստ եմ համագործակցել։

    Հարգանքներով՝

    Observer ( aka՝ Արթուր Պապյան)

     
  • Observer 16:46 on May 2, 2007 Permalink | Պատասխանել
    Tags: Հայտարարություններ   

    Արի դիմենք 

    ԱՐԻ ԴԻՄԵՆՔՈւշադրություն, մայիսի 3-ին և 4-ին, ժամը 10:00-ից 13:00 Երեւվանի քաղաքապետարանում կազմակերպվում է Սկսելա երիտասարդական նախաձեռնության «Արի դիմենք» ակցիան:

    Առաջադրանքը. քաղաքապետարանը հեղեղել դիմումներով, որոնց նրանք պարտավոր են պատասխանել 1 օրվա ընթացքում: (More …)

     
    • Sevak 17:07 on Մայիսի 2, 2007 Permalink | Պատասխանել

      Բայց չէ՞ որ քաղաքապետարանում աշխատողներն էլ հայ մարդիկ են…

    • Observer 17:51 on Մայիսի 2, 2007 Permalink | Պատասխանել

      չեմ կարծում, որ Սկսելայի ակցիան ուղղված է հայերի, ռուսների, բրիտանացիների կամ ցանկացած այլ ազգի դեմ 🙂

    • nazarian 19:22 on Մայիսի 2, 2007 Permalink | Պատասխանել

      Hie linel@ aystegh kap chuni. Sa byurokratiayi yev autocatiayi dem ughghvatz mijocarum e. Yerb vor Hie kaghakacineri iravunkner@ kamayakanoren votnaharvum en, nuyn kaghakacin partavor e drank pashtpanel. Hakarak depkum kamayakanutyunner@ kshatanan. Duk uzum ek Hyusisayin Koreai pes yerkrum aprel?

    • Sevak 08:25 on Մայիսի 3, 2007 Permalink | Պատասխանել

      Չէ, կարծես սխալ հասկացվեցի հա՞. «նրանք էլ հայ մարդիկ են» արտահայտությունը տվյալ դեպքում համազոր է «մի՜ փնտրիր թշնամիներ այնտեղ, որտեղ նրանք չկան» արտահայտությանը: Հայն այստեղ իսկապես կապ չունի: Իմ ասածը լրիվ այլ բան է:
      Կրկին սխալ հասկացված չլինելու համար նշեմ, որ հետևում և իսկապես ոգևորված եմ այն ամենով, ինչ «սկսելա» է կոչվում. նորության ու թարմության հոտ է գալիս այդ ամենից, նպատակներն էլ ճիշտ են: Այս պահին ես խոսում եմ լոկ միջոցների մասին: Երբ համընդհանուր-ցուցադրական թերթ էիք կարդում, ոգևորություն էր տարածվում ձեզնից: Իսկ հիմա՞. ու՞մ դեմ է այս ակցիան: Քաղաքապետարանի ընդհանուր բաժնի դիմումներ ընդունող ու տեսակավորող այն մեկ-երկու տարեց կանա՞նց, որ աշխատանքային վերջին տարիներն են ձգում թոշակի անցնելու համար, թե՞ այն` մեզնից ոչ պակաս մի քանի երիտասարդ օգնականների, որ ստիպված պիտի լինեն տասնյակներով մերժման պատասխաններ տպեն ու… հայհոյեն իրենց բախտն էլ, մեզ էլ, ձեզ էլ: Իսկ որոշումը կայացնողը, կրկին կծախսի իր «թանկագին» ժամանակից ընդամենը 10 վայրկյան` հրահանգելով բոլորը մերժել: Եվ ի՞նչ, դեռ թափ առնող սկսնակ շարժումը, ի դեմս պետական կարևոր ինստիտուտներից մեկի երիտասարդ օգնականների, որ վաղը կարող է դառնան գործուն սատարողներ, անիմաստ տեղը ձեռք կբերի թշնամիներ:
      Ինչպես Գանդին էր ասում. «Հոգա միջոցների մասին, նպատակներն իրենք կհոգան իրենց մասին»: Չհետևե՞նք մեծ մտածողի խորհրդին:

    • Observer 09:43 on Մայիսի 3, 2007 Permalink | Պատասխանել

      Սևակ – ասածիդ տրամաբանությունն անառարկելի է, չեմ կարող չընդունել։ Դա ինձ կանգնեցնում է պրոբլեմի առաջ՝ հիմա ինչ անել։ Ակցիան պլանավորված է և ինչպես ասում են՝ show must go on! 😦

    • Sevak 09:49 on Մայիսի 3, 2007 Permalink | Պատասխանել

      Դե ուրեմն հաջողություն:

  • Observer 13:03 on March 24, 2007 Permalink | Պատասխանել
    Tags: Հայտարարություններ   

    Հարավային պողոտա բողոքի ակցիա — ՍԿՍԵԼ Ա… 

    Մարտի 25ին 13:00

    Կոմիտասի արձանի մոտ

    ՍԿՍԵԼ Ա !!!

    ավելի մանրամասն…

    http://sksela.tripod.com
    http://sksela.wordpress.com/
    sksela@gmail.com

     
  • Observer 11:17 on March 22, 2007 Permalink | Պատասխանել
    Tags: Հայտարարություններ   

    Հարավային պողոտա բողոքի ակցիա 

    Աղբյուրը՝ ՏԶԿ/ԹԻ-Հայաստան Ընտրությունների Մոնիտոր 2007.

    […]Հաջորդելով անցած շաբաթ տեղի ունեցած Ֆլեշ-մոբին` «Տարածաշրջանայի զարգացման կենտրոն/Թրանսփարենսի Ինթերեշնլ-Հայաստան»-ը կանցկացնի մեկ այլ միոջոցառում`«սկսել ա»-ի մասնակցությամբ:

    Տեղեկացնում ենք Ձեզ, որ ՙՏարածաշրջանային զարգացման կենտրոն/Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան՚ ՀԿ-ն “Սկսել ա…” նախաձեռնող խմբի հետ համատեղ ս.թ. մարտի 25-ին կազմակերպում է հրապարակային միջոցառում նվիրված Երևան քաղաքի քաղաքաշինության ոլորտում տիրող իրավիճակին:

    Միջոցառումը կսկսվի ժամը 13:00-ին Կոմիտասի արձանի մոտ, որտեղ կկազմակերպվի ‎ցուցահանդես, ինչից հետո ժամը 14:00-ին կանցկացվի երթ դեպի Երևանի քաղաքապետարան` Ազատության հրապարակով, Թումանյան փողոցով, Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով, Հանրապետության հրապարակով, Վ.Սարգսյանի և Բեյրութի փողոցներով:

    Միջոցառմանը հրավիրված են քաղաքի բնակիչներ, ՀԿ-երի, կուսակցությունների, միջազգային կազմակերպությունների ու ԶԼՄ-երի ներկայացուցիչներ:

    ՄԻԱՑԵ’Ք ՄԵՐ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՅԻՆ:

    Երևանում ընթացող կառուցապատման աշխատանքների մասին առավել կարող եք ծանոթանալ նախորդ նյութում` այստեղ:[…]

    Bekaisa-ն նույնպես տարածել է հայտարարություն ակցիայի մասին.

    Հաջոր միջոցառումը նախատեսվում է այս կիրակի, ժամը 13:00, նույն տեղում (Կոմիտասի արձան) և կոչվելու է «Հարավային պողոտա» ;)), դուք գիտեք, թե ինչու :))

    Պաստառը, թռուցիկները և մանրամասները շուտով կլինեն։

     
  • Observer 20:36 on March 14, 2007 Permalink | Պատասխանել
    Tags: Հայտարարություններ,   

    Հերթական երիտասարդական ակցիան այս անգամ կոչվում է` Flash — Mob 

    SKSELA !!!!!!!!!

    Ուզում ես իմանալ ինչն ա սկսել,
    Արի թերթ կարդա…

    Կրկին հայտնի չէ, թե կոնկրետ ինչն է սկսել… հետաքրքրասերները կարող են ստուգել սկզբնաղբյուրներին`Bekaisa և Sksel a էջերում, գուցե հաջողվի լրացուցիչ մանրամասներ պարզե՞լ։

    Սկսելա շարքի նախորդ միջոցառման մասին ամենաթարմ հրապարակումը կարելի է գտնել Anoush Armenia բլոգում, որտեղ կարելի է գոնե որոշ պատկերացում կազմել այն մասին, թե ինչ կարելի է սպասել այս անգամ։

     
  • Observer 13:25 on March 12, 2007 Permalink | Պատասխանել
    Tags: Հայտարարություններ   

    Օնլայն հարցազրույց Արմեն Աղայանի հետ 

    Երեքշաբթի, մարտի 13-ին Երեւանի ժամանակով ժամը 16։00 OpenArmenia ֆորումում կկայանա հարցազրույց
    Ժիրայր Սեֆիլյանի տեղակալ Արմեն Աղայանի հետ։

    Image Hosted by ImageShack.usՄասնակցությունը ազատ է, սակայն անհրաժեշտ է նախօրոք գրանցվել ֆորումի այս թեմայում։

    Ժիրայր Սեֆիլյանի հայտնի ելույթի տեսագրությունը, որից մի քանի ժամ հետո նա եւ Վարդան Մալխասյանը ձեռբակալվեցին, կարող եք դիտել համացանցում.

    Google Video, Metacafe, Megaupload.com, Sendspace.com։

    Խնդրում եմ տարածել այս հաղորդագրությունը։ Աղբյուրը` Ahousekeeper, Bekaisa, Kornelij Glas: Լուսանկարը՝ Ahousekeeper։

     
c
Compose new post
j
Next post/Next comment
k
Previous post/Previous comment
r
Պատասխանել
e
Խմբագրել
o
Show/Hide comments
t
Go to top
l
Go to login
h
Show/Hide help
shift + esc
Չեղարկել