Tagged: Կրիմինալ Toggle Comment Threads | Ստեղնաշարի կարճատներ

  • Observer 18:28 on February 1, 2008 Permalink | Պատասխանել
    Tags: , , , Կրիմինալ   

    ԿՐԱԿԵԼ ԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՏԱԲԵՐԻ ՎՐԱ 

    Դատախազությունը տեղեկացնում է, որ ահազանգեր են ստացվել ՀՀ Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի՝ Երեւանի Նոր Նորքի 5-րդ զանգվածի, Մառի 12 հասցեում գտնվող նախընտրական շտաբի եւ Երեւանի Միկոյան փողոցի 14 շենքի նկուղային հարկում գտնվող, նախընտրական շտաբի վերեւում տեղակայված վարսավիրանոցի պատուհանի ուղղությամբ կատարված կրակոցների մասին։
    Դեպքի վայրեր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզել են, որ կրակոցներն արձակվել հունվարի 31-ի լույս փետրվարի 1-ի գիշերը՝ ժամը 02-03-ի սահմաններում։ Կրակոցները կատարվել են հրացանից։
    Երկու դեպքում էլ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի («Խուլիգանություն») հատկանիշներով:

    Աղբյուրը` Echannel.am

    Advertisements
     
  • Observer 16:06 on May 8, 2007 Permalink | Պատասխանել
    Tags: , , , Կրիմինալ   

    Հանցագործություններ, քաղաքականություն, կրոնական փոքրամասնություններ և ընդհակառակը 

    «Այսօր Հայաստանում դժվար է տարբերություն գտնել քաղաքական և հանցագործ գործունեության միջև։ Հանցագործ աշխարհի ներկայացուցիչները սերտաճած են իշխող ՀՀԿ–ի հետ և օգտագործվում են ընտրողներին և ընդդիմությանը ահաբեկելու համար, որպես պարգև թողտվություն ստանալով վարվել ուզածի պես իրենց տնտեսական գործունեության ասպարեզում», մտորում է Nazarian–ը քննարկելով ընտրարշավի ընթացքում տեղի ունեցած հերթական սպանությունը, սակայն հավելելով, որ դեռևս պարզ չէ, արդյո՞ք այս հերթական հանցագործության հիմքում էլ է ընկած քաղաքականությունը, թե սա պարզապես հերթական հաշվեհարդարն է։

    Մինչ Երևանի փողոցներում իրական հանցագործները ամենայն ջանադրությամբ զբաղված են ընտրարշավով, Bekaisa ուշադրություն է հրավիրում Ֆորում 18 կազմակերպության վերջին զեկույցի վրա, ըստ որի այս պահին Հայաստանում կա 72 խղճի բանտարկյալ՝ հիմնականում Եհովայի Վկաներ և Մոլոկաններ, ովքեր հրաժարվում են ծառայել ՀՀ բանակում և պնդում են, որ ՀՀ Այլընտրանքային զինծառայության օրենքը և դրա իրագործումը ՀՀ ՊՆ–ի կողմից այս կրոնական աղանդների ներկայացուցիչներին չի ընձեռում լիարժեք հնարավորություններ ծառայել՝ հավատարիմ մնալով իրենց համոզմունքներին։

    E-channel բլոգը նույնպես հետաքրքրվել է Եհովայի Վկաներով, և բլոգեր Blansh–ի հրապարակած տվյալներով այս կրոնական համայնքի 10,000 ներկայացուցիչներ չեն մասնակցի ՀՀ Խորհրդարանական ընտրություններին.

    «Եհովայի վկաներ» աղանդին հարող քաղաքացիները ընտրություններին չեն մասնակցի: Վերջիններիս խոսքերով իրենք արդեն իրենց ընտրությունն արել են, ընտրել են Աստծուն (ոչ մի տեսակի ընտրությանը չմասնակցելը իրենց ուղղության առանցքային կետերից է):

     
  • Observer 12:54 on April 13, 2007 Permalink | Պատասխանել
    Tags: , , , , , , , Կրիմինալ   

    Կրակոցներն ու պայթեցումները շարունակվում են 

    Լուսանկարը` E-channel

    Վերջին օրերին Հայաստանը լրիվ անկառավարելի տեսք է ստացել. կրակոցները, պայթեցումներն ու մահափորձերը հետևում են մեկը մյուսին:

    «Բարգավաճ Հայաստանի 2 գրասենյակները պայթեցվել են», երեկ հաղորդեց Kornelij Glas-ը անդրադառնալով ապրիլի 12-ի գիշերը Երևանի Զեյթուն և Ավան թաղամասերում հնչած պայթյուններին: Ավելի ուշ, բայց և ավելի մանրամասն տեղեկատվությամբ արձագանքեցին Oneworld Multimedia-ն և Hyelog-ը: Շուտով Oneworld Multimedia-ի Օնիկ Գրիգորյանը հրապարակեց նաև լուսանկարներ և իր սեփական տեսակետները պայթյունների վերաբերյալ:

    Ասեմ, որ գրեթե բոլորը Երևանում արդեն մատնանշում են Հանրապետական կուսակցությանը, թեև ոմանք էլ ասում են, որ միջադեպը կամ հատուկ կազմակերպվել էր, որպեսզի բոլորին հավատացնեն, թե երկու կուսակցությունների միջև լուրջ տարաձայնություններ կան, կամ էլ, որ պայթյունները կազմակերպվել էին հենց Բարգավաճ Հայաստանի կողմից:

    Ինչպես ասում է Kornelij Glas-ը, իր #7 նախընտրական թերթիկում, «Կալաշնիկովը արդեն դարձել է ընտրարշավի համար մեկ բրենդը» Հայաստանում: …բայց չէ որ ընտրարշավը դեռ նոր է սկսվել` ապրիլի 8-ին:

     
  • Observer 17:53 on April 10, 2007 Permalink | Պատասխանել
    Tags: , , , , , , , , Կրիմինալ   

    Հերթական կրակոցները` այս անգամ Հակոբ Հակոբյանի ուղղությամբ 

    Kornelij Glas-ը հաղորդումը է, որ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) մեքենայի ուղղությամբ կրակոցներ են արձակվել, սակայն պատգամավորը, որն այդ պահին գտնվել է մեքենայից ոչ հեռու, չի տուժել: Այս փաստը կապված է ընտրարշավի սկզբի հետ, կամ էլ Ճայտը, սեփական նախաձեռնությամբ է որոշել մահափորձ կազմակերպել ինքն իր դեմ, կատակում է Kornelij-ն, հիշելով 2003-ի ընտրություններից մի անեկտոդ, կապված պատգամավորի անվան հետ, որը կարող եք կարդալ այստեղ:

     
  • Observer 23:08 on April 4, 2007 Permalink | Պատասխանել
    Tags: , Կրիմինալ   

    Հարձակում Գյումրու քաղաքապետի վրա. 3 սպանված, 6 վիրավոր 

    Աղբյուրը՝ EURASIANET.org [4/03/07]. Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության ավագ անդամի վրա կատարված զինված հարձակումը լուրջ մտահոգությունների առիթ է տալիս։ Շատերը միջադեպը կապում են մայիսի 12-ի ընտրությունների հետ, չնայած պաշտոնական հետաքննությունը դեռևս ընթացքի մեջ է, և հարձակման իրական շարժառիթները դեռևս հայտնի չեն։ (More …)

     
  • Observer 01:51 on February 14, 2007 Permalink | Պատասխանել
    Tags: , , , , Կրիմինալ   

    Հայաստանյան դատավարական համակարգի հերթական սայթաքումները 

    Marutni or Bust բլոգը արտահայտում է իր վրդովմունքը ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի (որը պատրաստվում է մասնակցել մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին որպես Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված թեկնածու) և Հայաստանի դատավարական համակարգի պահվածքից և քննարկում է վերջերս կայացած դատական պրոցեսի արդյունքները, որի հետևանքով մարդկանց առևտուր կատարող հանցագործներից մեկին նշանակվել է 5 տարվա կալանք (մեկ տարուց տևողության վերանայման իրավունքով), իսկ հանցավոր խմբի մյուս անդամներին համապատասխանաբար 2 և մեկ տարի։

    Ես ընդամենը կարող եմ ասել, որ հերթական անգամ հիասթափվում եմ Հայաստանյան դատավարական համակարգից, որը հերթական անգամ իր պահվածքով ապացուցում է, որ այս համակագը գործում է ոչ թե հանրության շահերից ելնելով, այլ որպես հանցավորության խրախուսման միջոց, ընդ որում իրենց անբարեխիղճ գործունեությամբ արդարադատության սպասավորները կորզում են ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի համար այնպիսի ծավալի կողմնակի եկամուտներ, որ նա արդեն անկասկած դարձել է Հայաստանի 10 ամենահարուստ մարդկանցից մեկը՝ և այդ ամենը արդարադատության համակարգը իր շահերին համապատասխան շահագործելու հետևանքով։

     
c
Compose new post
j
Next post/Next comment
k
Previous post/Previous comment
r
Պատասխանել
e
Խմբագրել
o
Show/Hide comments
t
Go to top
l
Go to login
h
Show/Hide help
shift + esc
Չեղարկել