Tagged: Ընտրարշավ Toggle Comment Threads | Ստեղնաշարի կարճատներ

  • Observer 18:28 on February 1, 2008 Permalink | Պատասխանել
    Tags: , Ընտրարշավ, ,   

    ԿՐԱԿԵԼ ԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՏԱԲԵՐԻ ՎՐԱ 

    Դատախազությունը տեղեկացնում է, որ ահազանգեր են ստացվել ՀՀ Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի՝ Երեւանի Նոր Նորքի 5-րդ զանգվածի, Մառի 12 հասցեում գտնվող նախընտրական շտաբի եւ Երեւանի Միկոյան փողոցի 14 շենքի նկուղային հարկում գտնվող, նախընտրական շտաբի վերեւում տեղակայված վարսավիրանոցի պատուհանի ուղղությամբ կատարված կրակոցների մասին։
    Դեպքի վայրեր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզել են, որ կրակոցներն արձակվել հունվարի 31-ի լույս փետրվարի 1-ի գիշերը՝ ժամը 02-03-ի սահմաններում։ Կրակոցները կատարվել են հրացանից։
    Երկու դեպքում էլ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի («Խուլիգանություն») հատկանիշներով:

    Աղբյուրը` Echannel.am

    Advertisements
     
  • Observer 11:49 on December 14, 2007 Permalink | Պատասխանել
    Tags: , Ստեփան Դեմիրճյան, , , , , Ընտրարշավ, , Լևոն Տեր-Պետրոսյան   

    Ստեփան Դեմիրճյանը հակադրվո՞ւմ է իր կողմից սատարվող թեկնածուին… 

    Լեւոն Տեր-Պետրոսյանն իր դեկտեմբերի 8-ի ելույթում այնպիսի խիստ գնահատականներ հնչեցրեց Խորհրդային Հայաստանի տնտեսության հասցեին, որ անգամ նրան սատարող ուժերից՝ ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը չկարողացավ զսպել իրեն եւ հանդես եկավ հակաճառությամբ: ԱրմԻնֆոյի փոխանցմամբ. «Անվիճելի է փաստը, որ խորհրդային տարիների Հայաստանը լուրջ հաջողությունների էր հասել տնտեսական եւ մշակութային կյանքում։ Ընդ որում պետք է ընդգծեմ, որ Խորհրդային Միության տնտեսական համակարգում մեր հանրապետությունը շատ ճիշտ էր զարգանում, լավագույններից մեկն էր», —ասել է Ստեփան Դեմիրճյանը, նշելով, որ վերջին շրջանի խորհրդային Հայաստանի տնտեսության հիմնական ուղղությունները գիտատար արտադրություններն էին, սկսած 70-ական թվականներից, խոշոր քիմիական արտադրությունն իր տեղը զիջում էր սարքաշինությանն ու էլեկտրոնիկային։ «Հանրապետությունում ստեղծվել էր լուրջ ինժեներագիտական ներուժ։ Բացի այդ, բոլորն են ընդունում չափազանց բարձր կրթական մակարդակը երկրում, եւ այսօր Հայաստանում գոյություն ունի խորհրդային կրթական համակարգը` աղճատված տեսքով»:

    Ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի, «բոլոր նրանց համար, ովքեր երեւույթները գնահատում են «Կարշոլկի ֆաբրիկայի» պարտկոմի կամ Կեւորկովի օգնականի տեսանկյունից», []  անհնար է ընկալել Խորհրդային տնտեսության՝ «1980-ականների առաջին կեսից սկսված տնտեսական գահավիժումը», որը «Հայաստանում ծանրանում էր  չորս հավելյալ եւ առանձնահատուկ գործոնների՝ Աղետի գոտու, 300 հազար փախստականների, շրջափակումների եւ պատերազմի առկայությամբ»:

    Ակնհայտորեն Ս. Դեմիրճյանին այնքան էլ չի անհանգստացրել «Կարշոլկի ֆաբրիկայի» պարտկոմի պատվավոր տիտղոսին արժանանալու տխուր ճակատագիրը, երբ անկախության առաջին տարիներին, իր իսկ պաշտպանյալ Առաջին Նախագահի կողմից իրականացված տնտեսական քաղաքականության վերաբերյալ հնչեցրել է հետևյալ գնահատականները. «Անկախության առաջին տարիներին թույլ տրվեցին սխալներ, դիլետանտության, փորձի բացակայության, շուկայական դոգմատիզմի դրսեւորումներ։ Փորձը ցույց է տալիս, որ այն երկրներում, որտեղ շուկայական բարեփոխումներն իրականացվեցին ոչ թե ինքնաբերաբար, այլ հավասարակշռված, կորուստներն զգալիորեն պակաս էին։ Այսինքն` Հայաստանում կարելի էր խուսափել տնտեսական ճգնաժամի այդքան ծանր հետեւանքներից»:
    Հետաքրքիր է, ինչի՞ մասին է վկայում ՀԺԿ առաջնորդի այս անսպասելի հակահարվածը Տեր-Պետրոսյանին… կազմակերպվածության բացակայություն ԼՏՊ պաշպանողների շարքերո՞ւմ, խեղդված ամբիցիաների անսպասելի «ծլարձակում», թե՞ Ս. Դեմիրճյանն էլ իշխանությունների կողմից Տեր-Պետրոսյանի շտաբ ներմուծված հերթական ռումբն է…

     
    • nazarian 01:35 on Հունվարի 11, 2008 Permalink | Պատասխանել

      Only a few years prior to the independence the leader of Armenia was Stepan Demirjian’s father. It is easy for him to take LTP’s words as a criticism of his dad’s work.

      Each time I hear about the heaven that USSR was I get upset. People forget the reality very quickly. And, if they haven’t known any better, they may be misled in their perceptions.

      But then, the majority of the people have not been on the KGB black list and haven’t had their phone conversations recorded or had had a KGB tail follow them.

  • Observer 17:50 on May 9, 2007 Permalink | Պատասխանել
    Tags: , , , Ընտրարշավ   

    Բլոգերներն հարցնում են Իմպիչմենտին՝ ինչ է լինելու հետո 

    Joint Opposition Rally, Yerevan, Armenia, May 9, 2007 Photo by Artur PapyanՔաղաքական գործիչներ՝ մտածեք, և լավ մտածեք։ Մտածեք երկրի ապագայի մասին, մտածեք կառուցողական մտքեր, մտածեք Հայաստանի մասին։ Ընդհանուր առմամբ այսպիսի կոչով են հանդես գալիս ICHD Blog–ը և Ազատամարտիկը այստեղ և այստեղ։

    ICHD Blog անհանգստացած է որոշ քաղաքական ուժերի հնչեցրած այն դրույթով, ըստ որի նրանք պատրաստ են «հանցագործ եղանակով կուտակած հարստությունն» առգրավել օրենքի սահմաններում, որ հետո մասնավորեցնեն։

    Յուրաքանչյուր իրեն հարգող տնտեսագետ Ձեզ կպնդի` սեփականության իրավունքներն անձեռնմխելի են, այստեղ է ցանկացած զարգացման կռվանը. ինչպես որևէ հանրային գործիչ կվստահեցնի, որ չարժե քննության առնել մարդու իրավունքների կամ խոսքի ազատության վերաբերյալ գոյություն ունեցող ամրագրումները: (More …)

     
  • Observer 18:55 on May 4, 2007 Permalink | Պատասխանել
    Tags: , , Ընտրարշավ   

    Վերջը քանի՞ մարդ գնաց միացյալ ընդդիմության հանրահավաքին 

    Լուսանկարը՝ Aramazd–ից։

    Ինֆլյացիայի այս դարում թվերն այլևս կարևոր չեն, այնպես չէ՞։ Հայաստանում որևէ հանրահավաքի այցելողների քանակն իմանալու համար մեր օրերում մարդ պետք է առնվազն կես դյուժին թերթ կարդա ու մտքում բարդ մաթեմատիկական մի շարք օպերացիաներ կատարի, որպեսզի քիչ թե շատ ճշմարտանման մի թվի հանգի։ Նշված բոլոր օպերացիաները կատարելուց հետո եզրակացրեցի, որ երեկ տեղի ունեցած Իմպիչմենտի, Հանրապետության և Նոր Ժամանակների միացյալ հանրահավաքին հաճախել է 8,000 մարդ։

    Ինչ վերաբերում է Հայկական բլոգոսֆերային, նշվել են հետևյալ թվերը.

    • ավելի քան 10.000… — Bekaisa
    • մի քանի հազար մարդ — Oneworld Multimedia
    • 10 հազար, եթե ոչ ավելի — Kornelij Glas (որը ակնհայտորեն ձանձրույթից մեռել էր հանրահավաքին)
    • 🙂 Մենք էսօր հաստատ հասանք էն 10,000 մասնակցի նշաձողին, որը նախեւառաջ հասարակության արթնացման ու հավատի աստիճանական վերականգնման նշան ա — ասում է Aramazd (բայց նա չափից ավելի կողմնակալ է լուրջ ընդունելու համար)

    Ինչևէ, բոլոր այս թվային սպեկուլյացիաներին լավագույն պատասխանը տվել է Bekaisa–ն.

    Անկեղծ ասա, կարևոր չէ, թե քանի մարդ կար երեկ, շատ ավելի կարևոր է, թե քանիսը կգան մայիսի 12-13–ին…

     
  • Observer 17:39 on May 1, 2007 Permalink | Պատասխանել
    Tags: , Ընտրարշավ   

    Սարքած սենսացիաների մասին, հատուկ Ուզողի համար :) 

    Uzogh–ի բլոգից իմացա, որ Հ1-ի եթերում.

    1. Артур Багдасарян заявил, что он намерен баллотироваться в президенты на выборах 2008 года.
    2. Артур Багдасарян заявил, что его жизнь в опасности.
    3. В титрах ролика ОЕ написано, что они прослушали запись на сайте Голоса, и считают это “sarqats sensatsia”.

    Uzogh–ը նաև լավ հարց է տալիս՝ ի՞նչ է նշանակում “sarqats sensatsia”։ Պատասխանում եմ՝ դա այն է, երբ «Օրինաց Երկիր» կուսակցությունը, արժանի չլինելով նման լուրջ «փաբլիսիթիի», հանկարծ դառնում է բոլորի ուշադրության առարկա։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ… կարելի է միայն ենթադրել, որ դրանով  հասարակության ուշադրությունը շեղում են շատ ավելի լուրջ և արմատական ընդդիմադիր ուժերից, թեև իմ անձնական կարծիքով, այդպիսիք Հայաստանում այս պահին պարզապես գոյություն չունեն։

     
  • Observer 17:02 on April 28, 2007 Permalink | Պատասխանել
    Tags: Մշակույթ, , , Ընտրարշավ, , , ,   

    Հայկական պոպ-աստղերը աջակցում են Հանրապետականին 

    Հայաստանում «մշակույթն անբաժան է քաղաքականությունից», և Օնիկ Գրիգորյանի ենթադրությունը իրականացավ, նշում է բլոգերը իր Oneworld Multimedia բլոգում։

    Թեմային անդրադարձել է նաև Lragrox-ը իր «Լրագրողական դիտարկումներ ու նոթեր» բլոգում.

    Հայ մի քանի երգիչներ հայտարարել են, որ առաջիկայում սկսում են “երգարշավ” հօգուտ Հանրապետական կուսակցության: Այս առիթով հայկական մամուլն արտահայտել է իր հիասթափությունը կամ լավագույն դեպքում հեգնանքը: (More …)

     
  • Observer 11:09 on April 27, 2007 Permalink | Պատասխանել
    Tags: , , , , , , Ընտրարշավ, , ,   

    Հայաստանյան Ուոթերգեյթը բոլորի համար աննկատ անցավ 

    Երբ «Գոլոս Արմենիի» թերթը հրապարակեց «Մարկո Պոլոյում՝ սեղանի շուրջ» վերնագրով հոդվածը, իսկ հանրային հեռուստատեսությունը մեծ ոգևորությամբ սկսեց գովազդել այն որպես «նախընտրական առաջին սկանդալ», ես այնքան էլ չզարմացա. էլ ինչ ընտրություն առանց սկանդալ։ Ինձ համար առանձնապես հետաքրքիր էր, որ E-channel–ում հրապարակված այս հոդվածում քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը նույնիսկ փորձ էր արել սկանդալը վերագրել հենց իրեն՝ Արթուր Բաղդասարյանին. (More …)

     
  • Observer 15:32 on April 19, 2007 Permalink | Պատասխանել
    Tags: , , Ընտրարշավ   

    Անհասկանալի ընտրարշավ 

    ՍԱՍՆԱՅ ԾՌԵՐ բլոգը փորձ է արել հեռում մնալ «այս քաղաքական կրկեսից, որը առաջացել է է նախընտրական քարոզարշավի և Հայաստանի խորհրդարանական ընտրությունների շուրջ ստեղծված խառնաշփոթից», որորվհետև «ԱՅՍ ԱՄԵՆԸ ԸՄԲՌՆԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ…»

    Բլոգերը կարևոր նկատառում ունի նախընտրական քարոզարշավի որակական հատկանիշների վերաբերյալ, ասելով, որ որևէ տեղ լուրջ վերլուծություններ չի տեսնում տարբեր քաղաքական ուժերի դիրքորոշումների մասին, և չկա որևէ ուղեցույց, որին հետևելով կարելի կլիներ հասկանալ, թե ինչ լավ կամ վատ բաներ կարող է առաջարկել այս կամ այն ուժը Հայաստանին:

    Ամբողջը ձև է առանց պարունակության: Ո՞վ լավ տեսք ունի, ում գովազդներն են լավ սարքված, ում հանրահավաքներին են ավելի շատ մարդիկ հավաքվում և այլն…

    Միթե որևէ մեկը չի պատրաստվում ընտրել ասենք մի կուսակցություն կամ տեղական թեկնածու և տրամաբանված բացատրություն տալ, թե ինչի՞ հիման վրա պետք է այդ կոնկրետ ուժին տալ իրավունք, Ազգային Ժողովում մարդկանց կամքը ներկայացնելու համար:

     
  • Observer 16:34 on April 17, 2007 Permalink | Պատասխանել
    Tags: Ընտրարշավ,   

    Ընտրարշավի հետքերով 

    Oneworld Multimedia հանդես է եկել մի շարք հրապարակումներով, որոնցում բերվում են տարբեր կուսակցությունների ընտրարշավերից նորություններ, լուսանկարներ և բլոգեր Օնիկ Գրիգորյանի մեկնաբանությունները: Բլոգում արդեն հասցրել են լուսաբանվել հետևյալ կուսակցությունները.

    Ընրարշավի հետքերով — Բարգավաճ Հայաստան
    Ընտրարշավի հետքերով — Ժառանգություն
    Հանրապետությունը սկսում է ընտրարշավը
    Փառատոն Առինջում (կապված Բարգավաճ Հայաստանի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի հետ)

     
  • Observer 13:51 on April 16, 2007 Permalink | Պատասխանել
    Tags: , , , , , , , , Ընտրարշավ, ,   

    Շշերով ցույց Երևանում 

    «Իմպիչմենտ» դաշինքի հերթական հանրահավաքը Ազատության հրապարակում էր: Քաղաքական ելույթներից հետո հավաքվածները երթի ելան Բաղրամյան փողոցով:
    Նրանց ձեռքերի պլաստիկե շշերը խորհրդանշում էին 3 տարվա վաղեմության դեպքերը, երբ Էդգար Առաքելյանը ընդդիմության հետ Բաղրամյան պողոտայում բախումից հետո դատապարտվեց ոստիկանին պլաստիկե շշով հարվածելու համար:
    2007-04-14 12:09 Աղբյուրը` E-channel:

    Հատկանշական է, որ հայկական բլոգերները գրեթե չարձագանքեցին այս միջոցառմանը, որը բլոգերում նշվեց ընդամենը Արամազդի կողմից արված հայտարարությամբ, որը հրապարակվեց Bekaisa-ի բլոգում:

     
c
Compose new post
j
Next post/Next comment
k
Previous post/Previous comment
r
Պատասխանել
e
Խմբագրել
o
Show/Hide comments
t
Go to top
l
Go to login
h
Show/Hide help
shift + esc
Չեղարկել