Tagged: Դեմոկրատիա Toggle Comment Threads | Ստեղնաշարի կարճատներ

  • Observer 12:12 on January 28, 2009 Permalink | Պատասխանել
    Tags: , , , , , , Դեմոկրատիա, , ,   

    Հայաստանը ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից չզրկվեց 

    coebannerԵվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստում երեկ քվեարկության դրվեց Հայաստանի կողմից Վեհաժողովի 1609 եւ 1620 բանաձեւերի պահանջների կատարման հարցը: Կայացած քվեարկության արդյունքում՝ 141 կողմ, 3 դեմ, 5 ձեռնպահ, ընդունվեց թիվ 1643 բանաձեւը, ըստ որի որոշվեց «չկասեցնել հայաստանյան խորհրդարանական առաքելության քվեարկության իրավունքը Վեհաժողովում»: (More …)

    Advertisements
     
  • Observer 21:51 on January 14, 2009 Permalink | Պատասխանել
    Tags: , Դեմոկրատիա   

    Human Rights Watch. «2008 թվականին Հայաստանն ապրել է ամենալուրջ ճգնաժամը անկախությունից ի վեր» 

    «2008 թվականին Հայաստանն ապրել է քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների ամենալուրջ ճգնաժամը անկախությունից ի վեր», — փաստում է Human Rights Watch հեղինակավոր միջազգային կազմակերպությունը քիչ առաջ հրապարակած զեկույցում:

    «Միջազգային փորձագետների համոզմամբ, մարտի 1-ին անվտանգության ուժերը անհամարժեք ուժ են կիրառել նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող քաղաքացիների նկատմամբ, իսկ մարտի 1-ից հետո հայտարարված արտակարգ դրությունը ժամանակավորապես սահամանափակել է մի շարք հիմնարար իրավունքներ: Երկու գործողություններն էլ լայն քննադատության են արժանացել միջազգային հանրության կողմից», — փաստում է Human Rights Watch-ը: (More …)

     
  • Observer 11:23 on October 31, 2008 Permalink | Պատասխանել
    Tags: , , , , Դեմոկրատիա   

    Քրեական խրոնիկա 

    Հին ու իմաստուն խոսք կա` «Երբ խոսում են թնդանոթները` պոետները լռում են»: Խոսքը իմաստուն է, բայց նաեւ շատ հին` դրա համար էլ հաստատ չի ճանաչում հայ բլոգերներին: Անցյալ շաբաթ Հայաստանում թնդանոթները նորից էին խոսում` երկրի բոլոր ծայրերում տարաբնույթ «ռազբոռկա»-ներ էին տեղի ունենում, իսկ հայ բլոգերները` չէին էլ մտածում լռել:

    «Երկու օրվա մեջ 5 դիակ, 8 վիրավոր»,- հաշվում է Սամվել Մարտիրոսյանը, — «Հետաքրքիր բարոյական մթնոլորտ է ստեղծվել Հայաստանում։ Փաստորեն, մեկ ամսվա պլանը երկու օրում կատարեցինք համարյա` տարեկան 100-ից մի քիչ շատ սպանություն է կատարվում երկրում»։

    Նույն իրադարձություններին է անդրադարձել Reporter_arm-ը.«Լոռու մարզի երկու քաղաքում` Սպիտակում եւ Ստեփանավանում կրակոցներ են հնչել: Իրարից 10 րոպե տարբերությամբ: Սպիտակում կարծես քրեական վիճաբանություն է; Չորս հոգի մահացել է:Ստեփանավանում ծակող-կտրող գործիքով հարվածել են քաղաքապետին: Նա էլ կրակել է ու վիրավորել-քշել հարձակվողներին»:

    Հոկտեմբերի 26-ի ցերեկը Երեւանում տեղի ունեցած սպանության ականատեսն է եղել Ունդիանա բլոգը. «Ցերեկվա լույսի տակ, կիրակի օրով մեր բակ` որտեղ սովորաբար լիքը երեխա է լինում, մի մեքենա է ներխուժում իսկ դրա միջից, ավտոմատի կրակահերթեր… երեխաները թաքնվում էին ով` որտեղ պատահի»:

    Արդյունքում` սպանվել է 43-ամյա մի տղամարդ, եւս մեկ անձ վիրավորվել է, տեղեկացնում է Kornelij Glas-ը, «Եվ երկրորդ դեպքը` հոկտեմբերի 25-ի գիշերը Կենտրոնի ոստիկանությունում հաղորդագրություն է ստացվել, որ «Ծղոտներ» ռեստորանի մոտակայքում վիճաբանության եւ կրակոցների ձայներ են լսվել»:

    «Հոկտեմբերի 26-ին 5 անհայտ անձիք հարձակվել են ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի (նկարում) առանձնատան վրա»,- սպանություններով ու բռնություններ լի շաբաթվա պատկերն ամբողջացնում է Reporter-arm-ը: «Այ, այսպիսի քրեական պատմություն է պատահել նախկին գլխավոր մաքսավորի հետ»

    Գլխավոր դատախազ Ավղան Հովսեփյանը, մեկնաբանելով երկրում ծայր առած աննախադեպ սպանությունների ալիքը, այս շաբաթ կարծիք հայտնեց, որ Հայաստանում մահապատժի վերցման եւ քրեական «ռազբորկա»-ների թվի ավելացման միջեւ որոշակի կապ գոյություն ունի: Ըստ Kornelij Glas-ի` մնում է միայն ծափահարել «հերոս քաղաք Չիկագոյի պատվավոր քաղաքացի» Աղվան Հովսեփյանին:

    «Էլի գրողի տարած Եվրոպան է մեզ խանգարում լուծել սեփական խնդիրները:»,- հեգնում է Ogostos-ը,- «Ակնհայտ է, չէ՞, որ եթե մահապատիժը չվերացնեին, բորդելներում ոչ ոք չէր կրակի»:

    9-տարի է անցել Հայաստանում երբեւէ տեղի ունեցած ամենացնցող ոճրագործությունից: «1999թ հեկտեմբերի 27-ին Ժամը 17-ի մոտ հինգ զինված անձինք` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ ներխուժեցին Աժ նիստերի դահլիճ ու գնդակահարեցին 8 հոգու: Մոտ երեք տարի տեւած “27″-ի դատավարությունն այդպես էլ պատասխան չտվեց հասարակությանը հուզող հարցերին` չցրելով այն կասկածը, որ ահաբեկիչներն առանց օժանդակության կարող էին իրագործել այդ հրեշավոր ծրագիրը»:

    «Ի դեպ, դատավարության այնքան ձգձգվեց, որ “27″-ի դատավճիռը հրապարակվեց այն ժամանակ, երբ Հայաստանում ԵԽ պահանջով մահապատիժն արդեն վերացված էր»,-հիշեցնում է Ա1պլյուսի բլոգը:

     
  • Observer 19:50 on October 13, 2008 Permalink | Պատասխանել
    Tags: , , Դեմոկրատիա   

    Չորս մարզերում անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ 

    Կիրակի օրը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ անցկացվեցին Արարատի, Կոտայքի, Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերի 282 համայնքներում:

    11 քաղաքապետների ընտրություններից ամենաակտիվ մասնակցությունը, պաշտոնական տվյալներով, գրանցվել է Ծաղկաձորում` ընտրողների 84 տոկոսը: Ամենացածր ակտիվությունն արձանագրվել է Աբովյան քաղաքում` 51 տոկոս:

    Ծաղկաձորում գրանցվել էր երկու թեկնածու` անկուսակցական, գործող քաղաքապետ Գարուն Միրզոյանը եւ հանրապետական Վարդան Միրզոյանը: Նախնական տվյալներով, գործող քաղաքապետի օգտին տրված ձայները կրկնակի շատ են նրա մրցակցի ստացած քվեներից:

    Աբովյանում գրանցվել էր մեկ թեկնածու` 29-ամյա Կարապետ Գուլոյանը, ով Ազգային ժողովի պատգամավոր Մուրադ Գուլոյանի որդին է եւ ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան:

    Կոտայքի մարզի մի շարք գյուղերում եւս ընտրություններն անցել են մեկ թեկնածուի պարագայում. Քասախ գյուղում` հանրապետական թեկնածու, Արամուսում, Զովաշենում, Պտղնիում` ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության անդամներ:

    ՙԲարգավաճ Հայաստան՚-ի թեկնածուն առավել թվով ձայներ է հավաքել Մասիսի քաղաքապետի ընտրություններում. Դմիտրի Նազարյանը ստացել է 4352 ձայն` առավելություն ստանալով Հանրապետական կուսակցության անդամ, գործող քաղաքապետ Սաշա Հակոբյանի նկատմամբ, ով ստացել է 3917 քվե:

    Սյունիքի մարզկենտրոն Կապանում նույնպես գործող հանրապետական քաղաքապետի նկատմամբ առավելության է հասել կոալիցիոն գործընկերը. այստեղ Դաշնակցության ներկայացուցիչ, գործարար Արթուր Աթայանը 10590 ձայնով հաղթանակ է տարել 7571 ձայն հավաքած գործող քաղաքապետ Արմեն Կարապետյանի նկատմամբ: Դեռ երկու ամիս առաջ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հայտարարել էր, որ սատարում է Կարապետյանին:

    Նույն մարզի Սիսիան քաղաքում 6 թեկնածուներից, նախնական տվյալներով, ամենամեծ թվով ձայները հավաքել է Աղասի Հակոբջանյանը` ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունից, իսկ գործող քաղաքապետ Լավրենտի Սարգսյանը պարտություն է կրել:

    Այստեղ, սակայն, ամփոփիչ արձանագրություններում անճշտությունների թիվը գերազանցում է թեկնածուներից երկուսի օգտին տրված ձայների տարբերությունը. Հակոբջանյանը ստացել է 2000, դաշնակցական Տիգրան Պողոսյանը` 1939 քվե, մինչդեռ գրանցվել է 335 անճշտություն:

    Հակոբջանյանը դիմել է վերահաշվարկի պահանջով` պնդելով, թե ընտրություններն անվավեր ճանաչելու հիմքեր չկան: Վերահաշվարկը կկատարվի հոկտեմբերի 15-ին:

     
  • reporter-arm 20:05 on May 28, 2008 Permalink | Պատասխանել
    Tags: , Դեմոկրատիա, ,   

    Ծեծի է ենթարկվել Արսեն Խառատյանը 

    Այսօր ծեծի է ենթարկվել «Սկսելա» երիտասարդական շարժման եւ «Հիմա» երիտասարդական-քաղաքական ուղղվածության շարժման ակտիվիստ Արսեն Խառատյանը:

    Դեպքը տեղի է ունեցել Ֆինանսների նախարարության դիմացի այգու սրճարաններից մեկի մոտ:

    Ինչպես պատմեց Արսենի քույրը` Լուսինե Խառատյանը, անցած 3-4 օրերի ընթացքում անհայտ մեկը պարբերաբար զանգահարել եւ որպես լրագրող ներկայանալով հարցազրույց է խնդրել Արսեն Խառատյանից: Արսենը նրա հետ պայմանավորվել է հանդիպել այսօր: Հասնելով ժամադրավայր, Արսենը ոչ ոքի չի հանդիպել: Նա որոշել է մի քիչ սպասել: Ըստ Լուսինեի պատմածի, այդ ընթացքում ինչ-որ մեկը հետեւի կողմից հարվածել է Արսենին ու նրան ծեծի ենթարկել: Հայտնի չէ ծեծողների քանակը:

    Այս պահին Արսեն Խառատյանը «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում է: Ըստ Լուսինեի, Արսենի գլխին կարեր են դրել: Առողջական վիճակը բավարար է:

     
  • Observer 18:12 on May 5, 2008 Permalink | Պատասխանել
    Tags: ՀՄՀ, , , , Դեմոկրատիա   

    Հայտարարություն ՀՄՀ-Հայաստան ծրագրի կասեցման սպառնալիքի մասին 

    Հայտնի է, որ ՀՄՀ-Հայաստան ծրագիրը ամերիկյան կորպորացիայից 235,65 մլն դոլարով 5 տարում էական զարգացում պիտի բերի Հայաստանի գյուղական վայրերի շուրջ երեք քառորդին. վերականգվելու է 943 կմ գյուղական ճանապարհ, 200 կմ մայր ջրանցք, 30.000 հա ոռոգման ցանց, 18 ինքնահոս համակարգ, 7 ջրամբար, ցուցադրական տնտեսություններ, մոտ 60.000 գյուղացիների համար անցկացվելու են հատուկ դասընթացներ, գյուղացիական տնտեսություններին տրվելու է 8,5 մլն դոլար վարկ եւ այլն: Այս ծրագիրն իր մասշտաբներով եւ արդյունավետությամբ աննախադեպ է Հայաստանի գյուղատնտեսությանն աջակցելու ծրագրերի ցանկում:

    Անցած տարվա ավարտից արդեն մտահոգող էին Հայաստանի Հանրապետությունում իրադրությունը ներկայացնող այն 17 ցուցանիշները, որոնցով առաջնորդվում է ՀՄ Կորպորացիան մեր եւ այլ երկրների ֆինասավորելիս. 17-ից 9 ցուցանիշը մեր երկրի դեպքում ռիսկային մակարդակներում են: (More …)

     
  • reporter-arm 15:22 on April 8, 2008 Permalink | Պատասխանել
    Tags: , , , , , Դեմոկրատիա, , ,   

    Պատգամավորները հատուկ նիստին կմասնակցեն հատուկ պայմաններում 

    Սերժ Սարգսյանի՝ ՀՀ նախագահի պաշտոնում պաշտոնամուտի արարողությունը կայանալու է Ազգային Ժողովի հատուկ նիստում՝ ապրիլի 9-ին։

    Վաղը Օպերայի շենքում կայանալիք Աժ հատուկ նիստում, որի ժամանակ տեղի է ունենալու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը, հատուկ են նաեւ պայմանները։

    Աժ պատգամավորները այդ նիստին մասնակցելու համար հատուկ հրավերներ են ստացել՝ ուղարկված ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի կողմից։

    «ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը հրավիրում է Ձեզ մասնակցելու ԱԺ հատուկ նիստին։ Պատգամավորներին խնդրվում է ներկա լինել նիստը սկսվելուց 45 րոպե առաջ»,- ասվում է հրավերի մեջ։

    Տիգրան Թորոսյանի՝ պատգամավորներին ուղարկած հրավերի ծրարներում նաեւ հատուկ փոքրի թերթիկ կա, որ մեջ գրված է. «խնդրում ենք նիստի ընթացքում անջատել բջջային հեռախոսները եւ չօգտագործել լուսանկարչական սարքեր»։

    Գրության մեջ նաեւ նշվում է, որ պատգամավորները ԱԺ հատուկ նիստին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով։

    ԱԺ պատգամավորներին նաեւ զգուշացվել է հատուկ նիստին չներկայանալու դեպքում տեղյալ պահել ԱԺ ղեկավարությանը։

    Սերժ Սարգսյանի երդմնակալության առիթով հրավիրելիք ԱԺ հատուկ նիստը սկսվելու է ապրիլի 9-ին, ժամը 14։00 եւ տեւելու է 45 րոպե։

    Via E-channel

     
  • Observer 14:58 on March 27, 2008 Permalink | Պատասխանել
    Tags: , , Դեմոկրատիա,   

    РАКУРС СОСТОИТСЯ ЛИ ВОЗВРАЩЕНИЕ К ЖУРНАЛИСТИКЕ? 

    На фоне грустных событий и постыдных поступков последних недель забрезжил светлый лучик. Марафон по сбору средств для гюмрийской телекомпании “ГАЛА”, подвергающейся многомесячным преследованиям властей, показал, что люди умеют отличать актуальную информацию от промывания мозгов, что они умеют дорожить теми маленькими демократическими завоеваниями, которые им достались. Наши гюмрийские коллеги — “ГАЛА” и Клуб журналистов “Аспарез”, который инициировал кампанию в поддержку телеканала, посрамили столичных мэтров от тележурналистики, оправдывающих свою ангажированность тем, что независимое слово в Армении ничем и никем не защищено.

    Лишь одна камера (телекомпании “Еркир-медиа”) снимала пресс-конференцию в Ереване, организованную в связи с поджогом автомобиля, которым пользовался председатель Совета “Аспарез” Левон Барсегян, и беспрецедентным сбором средств для “ГАЛА”. Остальные — более десятка столичных телекомпаний и как минимум столько же провластных общенациональных газет — посчитали эту новость “не заслуживающей внимания”.

    (More …)

     
    • Михаил 02:45 on Օգոստոսի 10, 2008 Permalink | Պատասխանել

      Скинули на вас ссылку мне в аську. Понравилось. Стану постоянным посетителем

    • Dmitriy 14:03 on Օգոստոսի 30, 2008 Permalink | Պատասխանել

      🙂

    • Лана 03:15 on Սեպտեմբերի 12, 2008 Permalink | Պատասխանել

      Блог увлекательный и полезный. Разместите все-таки информацию о перечислениях для поддержания ресурса (своеобразной помощи от посетителей блога). Можно указать веб-мани, яндекс-деньги или sms копилку. Я бы пожертвовала.

    • Светлана 22:15 on Սեպտեմբերի 13, 2008 Permalink | Պատասխանել

      Приглянулся стиль автора и способ высказывания мыслей. У меня есть ряд проблем с нормальным выражением своих мыслей на бумаге. Все думала, что можно сделать? Может создать свой сайт и делиться с народом мыслями? Все равно спасибо, что заставили задуматься над этим.

    • Алина 02:25 on Սեպտեմբերի 15, 2008 Permalink | Պատասխանել

      Радует, когда блогер не повторяется за всей блогосферой, а привносит что-то от себя лично. Посетителям интересен сам человек и история, которую он доносит. Желаю развиваться именно таким путем — пусть у вас будет много новых читателей!

    • Люба 02:20 on Սեպտեմբերի 17, 2008 Permalink | Պատասխանել

      Интересный ресурс. Где-то читал, что скоро будет конкурс на лучший блог 2008. Почитываю ваши посты и есть мысль, что вам следует поучаствовать. Может и повезет?

    • Жанна 01:40 on Սեպտեմբերի 18, 2008 Permalink | Պատասխանել

      Хорошая статья и сайт. Сделала подписку на RSS. Может знаете, в firefox в панели можно добавлять закладки на RSS. Но читаю много RSS, поэтому хотелось бы поудобнее читать закладки. Говорят, что есть специальные программы, которые все это автоматизируют. Сможете посоветовать?

    • Кирилл 00:46 on Հոկտեմբերի 1, 2008 Permalink | Պատասխանել

      Увлекся этим моментом. Намекните где можно добыть информации по этой теме.

    • Костя 00:30 on Հոկտեմբերի 6, 2008 Permalink | Պատասխանել

      Впопыхах прочитал кусочками — занимательно. Сейчас распечатаю лист и посмотрю еще в пути!

    • Ирина 02:29 on Նոյեմբերի 4, 2008 Permalink | Պատասխանել

      У меня родился необычный вопрос к автору ресурса: какую цель преследуете, ведя блог?

    • Тема 01:17 on Նոյեմբերի 5, 2008 Permalink | Պատասխանել

      Вы знаете, что запущен конкурс энтузиастов интернета (также в 2007 году тоже проводился). Линк не указываю, чтобы не рекламировать — можно пробить по ключевым словам в гугле или яндексе. Приз победителю 50 тыс уе. Рекомендую подать свой сайт, думаю, что он того стоит.

  • Observer 21:48 on March 26, 2008 Permalink | Պատասխանել
    Tags: , , , դեբիլներ, , Դեմոկրատիա, , , քաղաքական ձերբակալություններ   

    Տասնյակ ձերբակալություններ Հյուսիսային Պողոտայում 

    Երեւանի Հյուսիսային պողոտայում ամենօրյա դարձած «քաղաքական» զբոսանքները ամեն օր ուղեկցվում են ձերբակալություններով։ Այսօր ոստիկանությունը քաղաքի կենտրոնական այդ վայրից բերման ենթարկեց տասից ավելի քաղաքացիների:

    Այսօր ոստիկանությունը Հյուսիսային պողոտայից բերման ենթարկեց տասնհինգ-քսան քաղաքացիների։ Ձերբակալվածների մեջ շատ էին կանայք։ Ոստիկանները նրանց ուղեկցում էին իրենց ՈւԱԶ-ներն ու մարդատար մեքենաները եւ տանում։

    Ձերբակալվածների թվում են ազգագրագետ Հրանուշ Խառատյանի տղան՝ Արսեն Խառատյանը, ով հայտնի է, որպես երիտասարդական «Սկսել ա» շարժման մասնակից, Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության ղեկավար կազմի անդամ Գագիկ Ներսիսյանը։ (More …)

     
  • Observer 19:05 on March 26, 2008 Permalink | Պատասխանել
    Tags: , Դեմոկրատիա,   

    «ԳԱԼԱ TV»-ԻՆ ՎՃԱՐԵՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՏՈՒՅԺՆ ՈՒ ՏՈՒԳԱՆՔԸ 


    Գյումրիի «Գալա» հեռուստաընկերության համար իրականացվող հեռուստամարաթոն-դրամահավաքը հաջողությամբ ավարտվեց։ Անհրաժեշտ գումարը հավաքվեց եւ ամբողջությամբ փոխանցվեց հարկային տեսչություն։

    Դրամահավաքի այս օրերի ընթացքում հեռուստաընկերությանն է փոխանցվել 26 միլիոն 458 հազար 500 դրամ։ Այդ ամբողջ գումարը տրվել է ԴԱՀԿ-ին։ Մնացած մոտ 441 հազար դրամ գումարը կգանձվի հեռուստաընկերության հաշվեհամարից, որտեղ կա կուտակված 540 հազար դրամ։

     
c
Compose new post
j
Next post/Next comment
k
Previous post/Previous comment
r
Պատասխանել
e
Խմբագրել
o
Show/Hide comments
t
Go to top
l
Go to login
h
Show/Hide help
shift + esc
Չեղարկել