Tagged: Գյումրի Toggle Comment Threads | Ստեղնաշարի կարճատներ

  • Observer 21:46 on March 25, 2008 Permalink | Պատասխանել
    Tags: , , , Գյումրի,   

    Հայաստանում այսօր խոսքի ազատության տոն է`ԳԱԼԱ ՀԸ-ն չի փակվի 

    Մարտի 25-ին Ժամը 17:15-ին ԳԱԼԱ Հեռուստաընկերությունը, Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանուևթյան շտաբը Ազատությունը հարգող եւ գնահատող հանրության, մոտ 1 տասնյակ հազար հայորդիների եւ այլազգի բարեկամների շնորհիվ ետ մղեց Հարկային տեսչության 161 օր տեւած գրոհը մինչեւ ելման դիրքեր:

    ԳԱԼԱ ՀԸ հիմնադիր «ՉԱՊ» ՍՊԸ-ն Համահայկական հանգանակության շնորհիվ կարողացավ ԴԱՀԿ-ին վճարել ՀՀ ԿԱ Հարկային պետական ծառայության նկարած եւ ՀՀ Վարչական դատարանի արտանկարած 26.899.986 դրամ (մոտ 90.000 ամերիկյան դոլար) «պարտքը»:

    Advertisements
     
  • Observer 18:42 on December 16, 2007 Permalink | Պատասխանել
    Tags: , , Գալա, Գյումրի,   

    ԱՌԱՆՑ ՄԵՐ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՆՔ ՉԿԱՆՔ. ՄԻԱՑԵՔ ՄԵԶ 

    ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԱԼԱ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ
    ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՇՏԱԲԸ

    ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ, ԺԱՄԸ 16-ԻՆ
    ԳՅՈՒՄՐՈՒ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

    ՀՐԱՎԻՐԵԼ Է ՀԱՆՐԱՀԱՎԱՔ՝ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԳԱԼԱ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈԼՈՐԻՍ ԽՈՍՔԻ ՈՒ ԱՐՏԱՀԱՅՏՄԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ։
    (ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՆ ԻՐԱԶԵԿՎԱԾ Է)

    ՀՐԱՎԻՐՎՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐ ՆՐԱՆՔ, ՈՎՔԵՐ ԻՐԵՆՑ ԱԶԱՏ ՄԱՐԴԻԿ ԵՆ ՀԱՄԱՐՈՒՄ, ՈՎՔԵՐ ՉԵՆ ՎԱԽԵՆՈՒՄ ԻՐԵՆՑ ԵՎ ԱՅԼՈՑ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆԵԼ

    ՄԵՆՔ ԹՈՒՅԼ ՉԵՆՔ ՏԱԼՈՒ
    ՓԱԿԵԼ ԳԱԼԱ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ
    ԴԱ ԻՐԵՆՑ ՉԻ ՀԱՋՈՂՎԵԼՈՒ

    Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբի անունից
    Լեւոն Բարսեղյան եւ Վահան Թումասյան

     
  • Observer 14:13 on October 30, 2007 Permalink | Պատասխանել
    Tags: , , , , , , , Գյումրի, , ,   

    Հարկային Ստուգումներ ԳԱԼԱ Հեռուստաընկերությունում 

    Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի տեղեկություններով, հոկտեմբերի 29-ին ժամը 15-ին Գյումրու ԳԱԼԱ հեռուստաընկերության («ՉԱՊ» ՍՊԸ) հիմնադրին են ներկայացել երեք հոգի եւ կամեցել սկսել ՍՊԸ-ի ստուգումները:

    Այս մարդիկ հոկտեմբերի 23-ին նույնպես այցելել էին Վահան Խաչատրյանին ու պաշտոնապես ծանուցել կայանալիք հարկային ստուգումների մասին, իսկ ավելի վաղ` հոկտեմբերի 20-ին` գյումրեցի իրենց գործընկերների հետ այցելել էին Վ.Խաչատրյանի անձնական սեփականությունը հանդիսացող տարածք եւ, առանց որեւէ իրավական հիմքի, կամեցել ծանոթանալ տարածքի շինություններին, ապա թողել էին տարածքը այն բանից հետո, երբ սեփականատերը իր սեփականությունը հանդիսացող տարածք` հարկային օպերլիազորների «ստուգայցը» փաստագրելու համար հրավիրել էր հեռուստանկարահանող լրագրողական խումբ: (More …)

     
  • Observer 12:17 on October 24, 2007 Permalink | Պատասխանել
    Tags: , , , , , , , , Գյումրի, ,   

    Գյումրիի ՙԳԱԼԱ՚ հեռուստաընկերության հիմնադիր Վահան Խաչատրյանի հայտարարությունը 

    Իշխանության տարբեր օղակների կողմից ՙԳԱԼԱ՚ հեռուստաընկերության դեմ վերջին շաբաթվա ընթացքում ծավալած գործողությունների պատճառով անհրաժեշտ եմ համարում անել հետևյալ հայտարարությունը. Հարգելի համաքաղաքացիներ, յուրաքանչյուր հեռուստաընկերության սեփականատեր նախևառաջ պետք է գիտակցի, որ հեռուստատեսությունը ոչ թե անհատի, այլ առաջին հերթին հանրության սեփականությունն է:Զանգվածային լրատվամիջոցը կոչված է օբյեկտիվ և բազմակողմանի ներկայացնելու և լուսաբանելու հասարակական բոլոր գործընթացները: Այն պետք է հասարակությանը հավասարաչափ ներկայացնի քաղաքական գործընթացների ողջ սպեկտրը եզրակացություն անելու իրավունքը թողնելով ժողովրդին:Գյումրիի Անկախ Լրատվական Ալիքը (ԳԱԼԱ) ստեղծվել և ձևավորվել է հենց այդ սկզբունքների հիման վրա և իր երկամյա գործունեության ընթացքում մնացել է այդ սկզբունքներին հավատարիմ:Ուզում եմ շեշտել, որ ՙ ԳԱԼԱ՚ հեռուստաընկերության դիրքորոշումը այսուհետ ևս չի փոխվելու, և ես, որպես ընկերության սեփականատեր, թույլ չեմ տա միջամտության որևէ փորձ որևէ կառույցի կամ անհատի կողմից: ՙԳԱԼԱ՚ հեռուստաընկերության հիմնադիր

    Վահան Խաչատրյան

     
c
Compose new post
j
Next post/Next comment
k
Previous post/Previous comment
r
Պատասխանել
e
Խմբագրել
o
Show/Hide comments
t
Go to top
l
Go to login
h
Show/Hide help
shift + esc
Չեղարկել