Tagged: Արտաքին քաղաքականություն Toggle Comment Threads | Ստեղնաշարի կարճատներ

  • Observer 12:12 on January 28, 2009 Permalink | Պատասխանել
    Tags: , , , , Արտաքին քաղաքականություն, , , , ,   

    Հայաստանը ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից չզրկվեց 

    coebannerԵվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստում երեկ քվեարկության դրվեց Հայաստանի կողմից Վեհաժողովի 1609 եւ 1620 բանաձեւերի պահանջների կատարման հարցը: Կայացած քվեարկության արդյունքում՝ 141 կողմ, 3 դեմ, 5 ձեռնպահ, ընդունվեց թիվ 1643 բանաձեւը, ըստ որի որոշվեց «չկասեցնել հայաստանյան խորհրդարանական առաքելության քվեարկության իրավունքը Վեհաժողովում»: (More …)

    Advertisements
     
  • Observer 11:21 on April 30, 2007 Permalink | Պատասխանել
    Tags: , Արտաքին քաղաքականություն   

    Հիմա ո՞վ է խաղեր տալիս, ԱՄՆ Պետքարտուղարությո՞ւնը, թե՞ ՀՀ Արտգործնախարարությունը… 

    ԱՄՆ Պետդեպարտամենտը երկրորդ անգամ է փոփոխության ենթարկել իր հակասական զեկույցը՝ Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ։ Kornelij Glas-ը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Զեկույցում Ղարաբաղին վերաբերվող հատվածը կրկին ձևակերպված է հեևյալ կերպ. Armenia continues to occupy the Azerbaijani territory of Nagorno-Karabakh and seven surrounding Azerbaijani territories(Հայաստանը շարունակում է օկուպացված պահել Ադրբեջանական տարածքները, այդ թվում՝ Լեռնային-Ղարաբաղի և այն շրջապատող յոթը Ադրբեջանական շրջանները), և նրանց համար, ովքեր դժվարանում են հավատալ իրենց տեսածին, տրամադրում է հղում զեկույցի տեքստին։

     
  • Observer 14:36 on April 28, 2007 Permalink | Պատասխանել
    Tags: , Արտաքին քաղաքականություն   

    Հայաստանում ԱՄՆ դեսպանների երկար-բարակ պատմությունը 

    Հայաստանում ԱՄՆ դեսպանների նշանակման պատմությունը վերջ չունի, իսկ ԱՄՆ-ում Հայկական սփյուռքի քարացած դիրքորոշումներն ու «կացնային իռացիոնալությունը» ուղղակի անբնական են, գտնում է Narjan-ը։ Բլոգերի գնահատմամբ, Վաշինգտոնը շատ ճիշտ է վարվել նախկին դեսպան Ջոն Էվանսին պաշտոնից հեռացնելով, քանի որ պրոֆեսիոնալ դիվանագետը պարզապես իրավունք չունի «այդպիսի» սխալներ թույլ տալու։ (More …)

     
  • Observer 10:15 on April 27, 2007 Permalink | Պատասխանել
    Tags: Արտաքին քաղաքականություն,   

    Ռուսաստանում փակվել է ամենահայտնի լրագրողական կազմակերպությունը 

    Ռուսաստանը միշտ և շարունակաբար մնում է Հայկական բլոգերների ուշադրության կենտրոնում: Նորաբաց E-channel բլոգում Lragrox-ը ուշադրություն է դարձրել այն փաստի վրա, որ Ռուսաստանում հարկադրված կերպով իր գործունեությունն է դադարեցրել “Կրթված մեդիա” հիմնադրամը, որը լրագրողների շրջանում հայտնի “Ինտերյուս” կազմակերպության իրավահաջորդն է: Lragrox-ը փաստին մոտենում է Հայաստանյան տեսակետից.

    Սա վտանգավոր է նաև նրանով, որ Հայաստանի իշխանությունը, որը սովորաբար փորձում է հետ չընկնել ավագ եղբորից, կարող է կրկնել նույն բանը: Ինչպես ասում են` վատ արարքը վարակիչ է: Մնում է հուսալ, որ Հայկական ինտերնյուսի աշխատակազմը ժամանակին և ամբողջությամբ կհայտարարագրի գումարներն ու կվճարի հարկերը: Հնչում է սև կատակ, իրականում դառը ճշմարտությունն է: Դուք ինչ եք կարծում:

     
  • Observer 12:31 on April 12, 2007 Permalink | Պատասխանել
    Tags: , , , Արտաքին քաղաքականություն, , , , ,   

    Ռուսաստանը աջակցում է Հանրապետական կուսակցությանը 

    Armenia blog-ը քննարկում է վերջերս Կոմերսանտ թերթում հրապարակված հոդվածը, համաձայն որի մոտակա ընտրություններին Ռուսաստանը պաշտոնապես աջակցում է Հանրապետական կուսակցությանը և Սերժ Սարգսյանին։ Բլոգերի համար զարմանալի չէ, որ Ռուսաստանը՝ «եղածների մեջ ամենապակաս ժողովրդավար երկիրը» կողմնապահություն է անում Հայաստանյան ընտրությունների հարցում։ Նրան ավելի անհանգստացնում այն հարցը, թե ընտրության ինչպիսի՞ հնարավորություններ են մնում հայ ընտրողին.

    Ի՞նչ կարելի է անել, երբ երկու հավանական հաղթողներն էլ վատն են և անցանկալի, սակայն միևնույն պահին՝ հզոր և մեծ ազդեցություն վայելող։

     
  • Observer 21:49 on April 4, 2007 Permalink | Պատասխանել
    Tags: Արտաքին քաղաքականություն, ,   

    Հայկական Սուրբ Խաչ եկեղեցու բացումը Աղթամար կղզում 

    Ahousekeeper-ը իր զայրույթն է արտահայտում Թուրքիայի կառավարության միջոցներով վերանորոգված Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու բացման արարողության կապակցությամբ։ Եկեղեցու վերանորոգումը Թուրքիայի կողմից ներկայացվում էր որպես բարի կամքի դրսևորում Հայաստնի նկատմամբ, չնայած երկու երկրների միջև բազմաթիվ քաղաքական տարաձայնությունների և հարաբերությունների բացակայությանը։ Ինչպես Ahousekeeper-ը, այնպես էլ Hyelog-ը նշում են, որ եկեղեցու բացմանը ներկա գտնված հայկական պատվիրակությանը սառը ընդունելություն է ցուցաբերվել։ (More …)

     
  • Observer 10:05 on March 25, 2007 Permalink | Պատասխանել
    Tags: Արտաքին քաղաքականություն   

    Արտաքին քաղաքականությունը ուշադրության կենտրոնում 

    Այս շաբաթ Kornelij Glas-ի ուշադրության կենտրոնում հիմնականում արտաքին քաղաքականության խնդիրներն էին։ Արտաքին քաղաքանակությանը անդրադարձել են նաև մյուս բլոգերները, ինչը երևի պայմանավորված էր ներքին քաղաքականության մեջ լուրջ իրադարձությունների բացակայությամբ։

    «Մինչ ոմանք մտածում են Իրանին հարվածելու մասին, Երևանն ու Թեհրանը իրար գիրկ են նետվում», մեկնաբանում է Kornelij Glas-ը, նկատելով, որ երկու երկրները արդեն.

    1. Բացել են միացյալ գազամուղը։ Քննարկում են երկրորդ ճյուղի կառուցման հնարավորությունը։
    2. Վերջապես պայմանագիր է կնքվել երկու ՀԷԿ կառուցելու մասին։
    3. Խոսակցություններ են գնում նավթատար խողովակաշարի կառուցման վերաբերյալ։

    Kornelij Glas-ը նաև հրապարակել է ՀՀ Արտգործնախարար Վարդան Օսկանյանի մամուլի ասուլիսը, որտեղ նախարարն անդրադառնում է արտաքին և ներքին քաղաքականության հարցերին, այդ թվում՝ հարաբերությունները Ռուսաստանի հետ, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրները, Իրան-Հայաստան գազամուղի նշանակությունը և այլն։

    ICHD blog-ը վերահրապարակել է Արշիլ Սարոյանի վերլուծությունը (որը նախապես հրապարակվել էր http://www.asbarez.com կայքում), որտեղ խիստ բացասական գնահատականներ են հնչում Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքականության վերաբերյալ.

    Իրողությունն այն է, որ մեր երկիրը հայտնվել է մի իրավիճակում, երբ մեր մասին հարևաններն ու մեծ տերությունները հիշում են միայն այն ժամանակ, երբ խոսակցության թեման տարածաշրջանի կայունության և կանխատեսելիության մասին է: Հայաստանն այս տարածաշրջանում դիտվում է ոչ թե որպես 3 միլիոն բնակչությամբ տնտեսական, ազգային ու մշակութային մի միավոր, այլ մեկուսացված պետություն, որն, Իրանից բացի, բոլոր հարևանների նկատմամբ ունի հողային պահանջներ կամ դրանց տիրանալու հեռահար մտադրություններ, և որի զինված ուժերն առայժմ ունակ են լուծելու ռազմական խնդիրներ:

    Ի հակադրություն Արշիլ Սարոյանի գծած տխուր համապատկերի, Armenia բլոգը երկու համառոտ հրապարակում ունի Հայաստան-Իրան գազամուղի և Վրաստանի Արտգործնախարար Գոլա Բեժուաշվիլու և ՀՀ Արտգործնախարար Վարդան Օսկանյանի հանդիպման մասին։

    Թեման եզրափակելու համար հրապարակում եմ այս հղումը դեպի David_Sand-ի կես-կատակ բլոգ-պոստը, որտեղ նա պահանջում է խիստ վիզային սահմանափակումներ մտցնել ԵՄ, ԱՄՆ և Շվեցարիայի քաղաքացիների համար, որպես հատուցում Երևանի Ֆրանսիական դեսպանատանը վիզա ստանալու համար իր քաշած չարչարանքների։

     
  • Observer 22:53 on March 4, 2007 Permalink | Պատասխանել
    Tags: , Արտաքին քաղաքականություն, , Իրան   

    Անհարմար հարևաններ. հայ բլոգերները Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Հունաստանի մասին 

    «Ամեն օր ԱՄՆ և Իրանի միջև պատերազմի հավանականությունը ավելի ու ավելի է աճում…», հաղորդում է Armenia blog-ը, ցիտելով Երկրում հրապարակված հոդվածը, որը քննարկում է Հայաստանի համար նման պատերազմի բացասական հետևանքները։ Hyelog-ը իր ընթերցողների ուշադրությանն է ներկայացնում EuraziNet.org-ի հոդվածը, որը քննարկում է ԱՄՆ Պաշպանության նախարարության նոր մարտավարությունը՝ Սևծովյան տարածաշրջանի երկրների վերաբերյալ։ Ըստ նոր մարտավարության նախատեսվում է աջակցել տարածաշրջանի երկրներին ապահովության տարածաշրջանային մոտեցումներ ձևավորելու հարցում։ Հետաքրքիր է, որ ԱՄՆ ՊՆ Սևծովյան ռազմավարության մասին տեղեկությունները հայտնվում են հենց այն ժամանակ, երբ ԱՄՆ պատրաստվում է իր նոր PRO ռադարային համակարգը տեղադրել Կովկասում ինչպես հաղորդում է Kornelij Glas-ը։ Բլոգերը նաև նշում է, որ Ադրբեջանը մերժել է ռադարն իր տարածքում տեղակայելու հնարավորությունը, մինչդեռ Վրաստանը պատրաստակամություն է արտահայտել քննարկել այս հարցը։ Kornelij Glas-ը նաև իր ափսոսանքն է հայտնում թեմայի վերաբերյալ Երևանի լռության կապակցությամբ, նկատելով, որ հետաքրքիր կլիներ կողք կողքի տեղադրել ամերիրկյան ռադարն ու Հայաստանում արդեն իսկ տեղադրված ռուսական C-300-ը և տեսնել դրանից ինչ կստացվի. թող իրար «հետևեն», ասում է բլոգերը։

    Ahousekeeper-ը շարադրում է իր տեսակետները Թուրքիայի վերաբերյալ, որը նրա խոսքերով «ոչ միայն թշնամաբար է տրամադրված Հայաստանի նկատմամբ, այլ ունի հստակ ու ոչ երկարաժամկետ նպատակ՝ Հայաստանը ոչնչացնել» և հարց է տալիս, թե «ինչո՞ւ են ՀՀՇ-ականները՝ լինելով քաջատեղյակ այս իրավիճակից, այնուամենայնիվ ժողովրդին հեքիաթներ հրամցնում Թուրքիայի հետ հաշտվելու հնարավորության մասին, փորձում հայության մեջ մեղքի բարդույթ առաջացնել, թե իբր հենց մեր՝ հայերիս համառության պատճառով է, որ բարեհոգի թուրքերը մեզ այդքան չեն սիրում»։ Հարցն ավելի ընդարձակելով, Ahousekeeper-ն ասում է.

    […]Նույն հարցը կարելի է ուղղել բազմաթիվ ամերիկյան, բրիտանական ու եւրոպական կազմակերպություններին, որոնք աշխուժորեն զբաղվում են «հաշտեցմամբ»՝ իրականում հայության մեջ ոչնչացնում դիմադրելու կամքը։[…]

    Հակոբ Գեւորգյան շատ հետաքրքիր համարելով ArmenianHouseի խմագիր Կարեն Վարդանեսյանի [Ahousekeeper] եզրահանգումը, այն տեղադրել է նաև իր կայքում՝ «հասարակությանը հասանելի դարձնելու նպատակներով»։

    Armenia blog-ը նույնպես մեծ ուշադրություն է դարձրել Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, իր հիասթափությունն արտահայտելով «Ագոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինկի սպանության մեջ մեղադրվող Օգյուն Սամաստի “թեթև դատավճիռ” ստանալու հնարավորության հետ կապված։ Ըստ PanArmenian-ի մեղադրյալը թերևս չդատապարտվի ցմահ ազատազրկման։ Բլոգգերը նաև անդրադառնում է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին, հարցնելով՝ «ո՞րն է հաջորդ քայլը» այն բանից հետո, ինչ Ադրբեջանի իշխանությունները որոշում են կայացրել «Շահումյանի շրջանում, որտեղ ժամանակին 21,000 հայ էր ապրում, ովքեր Ղարաբայան շարժման ժամանակ սպանվել կամ բռնի կերպով արտագաղթել են, վերաբնակեցնել 30,000-ից  35,000 ադրբեջանցի»։

    Խոսելով Սևծովյան տարածաշրջանի ևս մեկ հարևանի՝ Հունաստանի մասին, Armenia blog-ը նկատում է «Հունաստանը ուժեղ դաշնակից է, որի հետ պետք է սերտ կապ պաշտպանել։ Երկու երկրների միջև առևտրաշրջանառության մեծացումը այս հարցում շատ լավ նախաբան է…» ավելացնում է բլոգերը՝ մեկնաբանելով Հունաստանում ընթացող քննարկումները երկրի  հնգամյա տնտեսական զարգացման ծրագրում Հայաստանին ներգրավելու մասին։

     
  • Observer 15:00 on February 22, 2007 Permalink | Պատասխանել
    Tags: , Արտաքին քաղաքականություն,   

    Հայաստան Թուրքիա հարաբերությունները՝ «պարտվողական», թե՞ «ռացիոնա՞լ» 

    Հայաստան Բլոգը քննադատում է Հայաստանի շարունակական ջանքերը՝ առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ (իր ավելի վաղ հրապարակած հոդվածում բլոգերը բացատրում է իր մոտեցման պատճառները)։ Վերլուծելով Ֆրանսիայում Քոչարյանի տված հարցազրույցը, որտեղ ՀՀ նախագահն արտահայտել է իր պատրաստակամությունը վերականգնել Թուրքիայի հետ հարաբերությունները առանց նախապայմանների և ստեղծել միջկառավարական հանձնաժողով, որը կքննարկի «բոլոր խնդրիները» [այդ թվում Հայոց Ցեղասպանությունը] գնահատում է նման վերաբերմունքը որպես «պարտություն Թուրքիայի պահանջների ճնշման տակ», ասելով, որ հանձնաժողովը ընդամենը ձևական բնույթ է կրելու։

    Հետաքրքիր է, որ Սասյանյ Ծռերը Քոչարյանի նույն խոսքերի նկատմամբ բոլորովին այլ մոտեցում է հանդես բերում, ասելով, որ անցյալ շաբաթվա հայկական քաղաքականության մեջ «ռացիոնալ մասը» կազմում էր Քոչարյանի այս հայտարարությունը։ Պետք է նշեմ, որ բլոգգերները օգտագործել են տեղեկատվության տարբեր աղբյուրներ, ընդ որում Սասնայ Ծռերը կարծես թե տիրապետում է հարցազրույցի ավելի ամբողջական տեքստին, ինչով և կարելի է բացատրել դիրքորոշումների տարբերությունը։

     
  • Observer 00:07 on February 15, 2007 Permalink | Պատասխանել
    Tags: , , , , Արտաքին քաղաքականություն,   

    Հայաստան, Ցեղասպանություն և աշխարհ… 

    Վահե Բալաբանյանը հրապարակել է Ա1+-ից, The California Courier-ից, Ազատություն ՌԿ-ից, The Messenger-ի , The Brock Press-ից և AP-ից վերցված մի շարք քաղվածքներ իր Հայլոգում՝ անդրադառնալով մի շարք թեմաների՝ Կարս-Ախալքալաք երկաթուղագծի կառուցումը, ԱՄՆ վերաբերմունքը հայերի Ցեղասպանության խնդրի ճանաչման վերաբերյալ, Թուրքիայի փոքրիկ պրոբլեմը՝ Ցեղասպանությունը, Թուրքիայի Արտգործնախարար Աբդուլա Գյուլի արտահայտած տեսակետը, ըստ որի նա պաշտպանում է Թուրքիայի քրեական օրենսգրքի խիստ հակասական 301 հոդվածի փոփոխությունները, երկար սպասված երկրորդ լաստային բեռնափոխադրման գծի մոտալուտ բացուման պլանները, ինչը որոշակիորեն կնվազեցնի Ռուսաստանի և հնարավոր է նաև այլ երկրների հետ կատարվող բեռնափոխադրման ծախսերը։

    Հայբլոգը հետևյալ մեկնաբանություններն ունի Կովկասը, որտեղ արևելքը հանդիպում է արևմուտքի և էլի շատ ու շատ բաներ հոդվածի վեաբերյալ՝ հոդված, որը քննարկում է Կովկասում ձևավորված բարդ աշխարհաքաղաքական իրավիճաը և Վրաստանի դերն այդ ենթատեքստում.

    […]Անկախ Վրաստանի քաղցր-մեղցր պահվածքին և Հայաստանի ջանքերին՝ անտեսել Վրաստանի կարևորությունը Հայաստանի համար արտաքին աշխարհի հետ կապ ապահովելու տեսակետից, իրականությունը այլ բան է հուշում։ Ես տեսնում եմ մի բան՝ Վրաստանը հակվում է դեպի Թուրքիան և Ադրբեջանը և մասնակցում Լեռնային Ղարաբաղի և Ցեղասպանության խնդրում Հայաստանից զիջումներ կորզելուն նպատակաուղղված նրանց քաղաքականությանը։[…]

     
c
Compose new post
j
Next post/Next comment
k
Previous post/Previous comment
r
Պատասխանել
e
Խմբագրել
o
Show/Hide comments
t
Go to top
l
Go to login
h
Show/Hide help
shift + esc
Չեղարկել