Recent Updates Էջ 2 Toggle Comment Threads | Ստեղնաշարի կարճատներ

  • Observer 10:45 on March 30, 2012 Permalink | Պատասխանել
    Tags:   

    Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ, հանրապետական Սահակ Մինասյանը՝ Գյումրիի մասին։

    «Գիտեք, Գյումրին երիտասարդների քաղաք է, երիտասարդներից ովքեր դուրս են գնում, հերթով վերադառնում են, իսկ քաղաքում միշտ նոր մարդիկ են ծնվում. ինձ համար հղի կինը ամենագեղեցիկն է, իսկ Գյումրիում ուր գնաս, ամենուր, ամեն փողոցում հղիներ են»:
     
  • Reporter_Arm 00:32 on March 30, 2012 Permalink | Պատասխանել  

    Հայաստանում լրագրողների երկու տեսակ կա՝ հեղափոխական ու հակահեղափոխական

    Արման Գրիգորյան

     
    • Observer 01:02 on Մարտի 30, 2012 Permalink | Պատասխանել

      չգիտեմ՝ ինչ-որ չափազանց շատ բան է պահանջում պարոն Գրիգորյանը լրագրողներից․․․

  • Observer 00:27 on March 30, 2012 Permalink | Պատասխանել
    Tags:   

    Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերն.

    «Վարչապետն ու երկրի նախագահը եւ յուրաքանչյուր ոք կառավարությունում Ընտրական նոր օրենսգիրքը կյանքի կոչելու եւ առաջիկա ընտրությունները ազատ եւ արդար անցկացնելու պարտավորություն են ստանձնել: Բայց ցանկանում եմ մեկ նկատառում էլ անել` դա միայն նախագահի խնդիրը չէ այդ ամենը կյանքի կոչելը, դրանում իրենց դերակատարությունը պետք է ունենան ընդդիմադիր քաղաքական ուժերը, քաղաքացիական հասարակությունը, եւ դուք` լրագրողներդ ձեր դերակատարումը պետք է ունենաք, որպեսզի կառավարությունը հաշվետու լինի իր խոստումների համար` ազատ, արդար ընտրությունների անցկացման հարցում»: src
     
  • Observer 00:10 on March 30, 2012 Permalink | Պատասխանել
    Tags: արտագաղթ, ժողովրդագրական իրավիճակ   

    Զարգացած երկրներում ապաստան խնդրող հայաստանցիների թիվը աճել է 

    2011-ին Հայաստանից եվրոպական երկրներում ապաստան է խնդրել ավելի քան 6 հազար մարդ, մեկ տարի առաջ` 5 հազար, աճը կազմել է 19 տոկոս։Այդ է փաստում ՄԱԿ-ի Փախստականների գործակալության վերջին զեկույցը։

    Advertisements
     
  • Observer 00:57 on March 29, 2012 Permalink | Պատասխանել
    Tags: ,   

    «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյան

    «Ինձ ցավ է պատճառում, որ ընդդիմադիր ուժերին ենթարկվող թերթերը ավելի շատ ընդդիմությանն են հարվածում, քան իշխանությանը»։
     
  • Observer 00:56 on March 29, 2012 Permalink | Պատասխանել
    Tags:   

    Քարոզչության՝ օրենքով սահմանված բոլոր ձեւերին զուգահեռ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դեմ չէ նաեւ օգտագործել սոցիալական ցանցերը, Ֆեյսբուքը՝ հատկապես իրենց դեմ «ժամանակ առ ժամանակ ծավալվող սեւ PR-ին հակազդելու համար»։

    «Դա եւս շատ կարեւոր հարթակ է, եւ ինչո՞ւ չէ, կօգտագործենք ինչ-որ մեսիջներ տեղ հասցնելու համար։ Հակաքարոզչություն մենք չենք նախաձեռնելու, որեւէ մեկին սեւացնելու խնդիր չունենք, բայց մեր հասցեին արված որեւէ վիրավորանք, ոչ կոռեկտ հայտարարություն երբեւէ անպատասխան չի մնացել ու չի մնալու», — հայտարարել է կուսակցության քարոզչության պատասխանատու, պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

     
  • Observer 00:53 on March 29, 2012 Permalink | Պատասխանել
    Tags:   

    Ազգային ժողովի հանրապետական փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանով․

    «Հանրապետական կուսակցությունը իր քարոզարշավը կիրականացնի ամենաարդյունավետ կերպով, կլինեն անակնկալներ, իսկ ամենակարեւորը՝ կուսակցությունը ազնիվ ու անկեղծ կներկայանա իր ընտրողներին»:
     
  • Observer 00:32 on March 29, 2012 Permalink | Պատասխանել
    Tags: , Մեռած հոգիներ, ,   

    Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանի խոսքով, այս պահի դրությամբ Հայաստանի ընտրացուցակներում կա 2 միլիոն 485 հազար 844 ընտրող:

    «2012 թվականի ընտրացուցակներում ընդգրկվել են 359 հազար 614 ընտրողներ, որոնք ընդգրկված չեն եղել 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ կազմված ցուցակներում», — ասում է Քոչարյանը։
     
  • Observer 16:57 on March 23, 2012 Permalink | Պատասխանել
    Tags:   

    Թիվ 1 ընտրատարածքային հանձնաժողովում առաջադրված Ռուբեն Հայրապետյանը՝ անցած շաբաթ ասել էր․

    «էլ ի՞նչ եք ուզում: Հրաժարվում եմ, չեմ լինելու, իրոք` պատգամավոր չեմ լինելու, ամբողջությամբ իմ ժամանակը տալու եմ ֆուտբոլին: Որովհետեւ իմ զբաղվածությունն այնպիսին է, որ իրոք ֆիզիկապես չէի կարողանում ԱԺ նիստերին մասնակցել: Նախագահն էլ տեսավ, որ ես իրոք չեմ կարողանում եւ որոշում կայացրեց, որ ավելի լավ կլինի ես մնամ ֆուտբոլում: Մանավանդ, որ ՀՀ նախագահն իմ առաջ խնդիր է դրել, որ պետք է պարտադիր աշխարհի առաջնության ընտրական փուլը հաղթահարենք»
     
  • Observer 16:50 on March 23, 2012 Permalink | Պատասխանել
    Tags: «Ժառանգություն», , , ,   

    «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյան

    «Մենք բոլորս պետք է հայտնվենք եւ համալիր քննարկման միջոցով պետք է հանգենք այն ոչ թե փոխզիջումային, այլ հաղթական, համապարփակ լուծման, որտեղ յուրաքանչյուր ընտրատարածքում ընդդիմությունը կունենա մեկ թեկնածու», — ասել է Հովհաննիսյանը։ Հիշեցնեմ՝ Երեւանի թիվ 7 ընտրատարածքում հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանից բացի իրենց թեկնածությունն են դրել Հայ ազգային կոնգրեսի անդամ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը:
     
c
Compose new post
j
Next post/Next comment
k
Previous post/Previous comment
r
Պատասխանել
e
Խմբագրել
o
Show/Hide comments
t
Go to top
l
Go to login
h
Show/Hide help
shift + esc
Չեղարկել