Updates from Սեպտեմբերի, 2010 Toggle Comment Threads | Ստեղնաշարի կարճատներ

  • Observer 22:20 on September 6, 2010 Permalink | Պատասխանել
    Tags: ,   

    Ազգային-ազատագրական Ղարաբաղ-Քոբուլետ տրանզիտ 

    Սեպտեմբերի 4-ին Ղարաբաղի պաշտպանության բանակի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տեղի ունեցած ընդհարումը, որի արդյունքում ադրբեջանական կողմից առնվազն 2 զինվոր զոհվեց, անցած շաբաթ արժանացավ բլոգերների հատուկ ուշադրությանը։ (More …)

    Advertisements
     
  • Observer 02:17 on February 14, 2009 Permalink | Պատասխանել
    Tags: , , , , , Իլհամ Ալիեւ, ,   

    Իլհամ Ալիեւ.«Մեզ թվում է, որ բանակցությունների այսօրվա ֆորմատը արտացոլում է մեր մոտեցումները» 

    Ռուսաստանյան «Իզվեստիա» թերթին, ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությանը եւ «Ռոսիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ իր երկրի զարգացման ամենակարեւոր խնդիրը ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է: (More …)

     
  • Observer 22:14 on November 14, 2008 Permalink | Պատասխանել
    Tags: , , , , , ,   

    Հայաստանի ինտերնետային դիվանագետները մտորում են Ղարաբաղյան կարգավորման շուրջ 

    Հայկական ինտերնետ համայնքը առանձնահատուկ ոգեւորությամբ չընդունեց մերձմոսկովյան «Մայն Դորֆ» ամրոցում նոյեմբերի 2-ին կնքված հռչակագիրը՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների վավերացմամբ, թեեւ վերջին 15 տարիների ընթացքում սա Ղարաբաղյան հակամարտության շուրջ ստորագրված առաջին փաստաթուղթն է, որի տակ ստորագրել են հակամարտող կողմերից երկուսի՝ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները։ Հայ բլոգերներին անհանգստացրել է երրորդ կողմի՝ Ղարաբաղի նախագահի ստորագրության բացակայությունը, հայկական ուժերի կողմից վերահսկվող տարածքների՝ Ադրբեջանին հանձնելու հնարավորությունը, իսկ ոմանք, մտքի անկասելի սլացքով, հայ ժողովրդի դեմ նյութված անհավանական դավադրություններ են կանխատեսել։

    Ներկան իմաստավորելու իրենց ձգտումներում բավական հեռու են գնացել Օնիկ Գրիգորյանը եւ Արտաշես Բոյաջյանը։ Նրանցից առաջինը՝ Օնիկ Գրիգորյանը, իր մոտ հրապարակել է 1995 թվականի մայիսի 5-ին կնքված Բիշքեքի համաձայնագիրը, որի տակ դրված են Ադրբեջանի Գերագույն խորհրդի նախագահ Ջալիլովի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Բաբուրյանի եւ Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ Արարքցյանի ստորագրությունները։

    Արտաշես Բոյաջյանը հայտնաբերել է եւ հրապարակել է Ղարաբաղի նախկին Արտգործնախարար Նաիրա Մելքումյանի խորսքերը, որոնք վերաբերում են 2000 թվականին ընթացող բանակցություններին։

    «Ես սկսում եմ իսկապես բարկանալ ժամանակակից ստախոսների վրա, ովքեր խոսում են «հայկական ազատագրյալ տարածքների» մասին»,-գրում է Բոյաջյանը,-«1993-94 թվականներին «ազատագրման» մասին որեւէ խոսք չէր գնում, երբ գրավվում էին այդ հողերը։ Միայն խոսվում էր այն մասին, որ զբաղեցվում է ռազմավարական նշանակության բուֆերային մի գոտի, որը վերջնական բանակցությունների արդյունքում կարող է վերադարձվել Ադրբեջանին»։

    Մեկ այլ բլոգ-հոդվածում Օնիկ Գրիգորյանը գրում է.

    «Մինչ հրապարակումներ են տարածվում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հնարավորթության աճի վերաբերյալ, երկու երկրների, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի վիճարկվող տարածքների ներսում հասարակական կարծիքը, կարող է կրկին արգելք հանդիսանալ ցանկացած լուծման հնարավորության համար»։

    Ներկայացնելով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության նախագահ Դավիթ Հարությունյանի եւ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի տեսակետները ստորագրված հռչակագրի մասին՝ Ա1պլյուս բլոգը մեկնաբանում է.

    «Մինչ իշխանությունները եւ նրանց ներկայացուցիչները բացառապես դրական արդյունքներ ու դրական գործողությունների համախումբ են տեսնում հռչակագրում, ընդդիմության ներկայացուցիչներն ու տարբեր անհատներ հռչակագրի մեջ ուղիղ սպառնալքներ են տեսնում ինչպես ՀՀ կապիտուլյացիայի ենթարկելու, ԼՂՀն որպես բանակցող կողմ դուրս թողնելու, այնպես էլ պատերազմական եւ տարածքային կորուստների սպառնալիքներ»:

    «Իսկ ուրիշ առաջարկներ գոյություն ունե՞ն»,-այս հարցն է ուղղել Ուզողը «Ոչ մի թիզ հող» թեզը առաջ տանողներին՝ նրանց դասակարգելով որպես.

    1, Հասարակական կազմակերպություններ (որոնց վառվռուն ներկայացուցիչներից է Արմեն Այվազյանը),

    2, Քաղաքական միավորումներ (Ժիրայր Սեֆիլյանի Միացումը)

    3, Քաղաքական կուսակցություններ (Հայ Հեղափոխական Դաշնակցություն)։

    «Չգիտեմ, ուրիշների մոտ ինչպե՞ս է, բայց այ ինձ մոտ հարց է առաջանում – իսկ ինչո՞ւ բոլոր այդ խմբերը չեն առաջարկում հակամարտության կարգավորման իրենց տարբերակները։ Ինչն է նրանց խանգարում առաջարկել կարգավորման այս կամ այն այլընտրանքային (բայց ՍԵՓԱԿԱՆ) տարբերակը։ Գուցե այն պատճառով, որ սեփական տարբերակի մշակման համար անհրաժեշտ են գիտելիքներ եւ աշխատա՞նք»։

    Դավադրությունների ժանրում ամենահետաքրքիրը, անկասկած, Արամազդի բլոգն է. «Այլընտրանք» քաղաքական շարժման հանդիսացող բլոգերը հրապարակել է ծավալուն հոդված, որտեղ դիտարկում է Ղարաբաղյան ներկա բանակցություններում Սերժ Սարգսյանի գործած սխալների հետեւանքով առաջանալիք հանրային դժգոհության ալիքի կառավարման եւ պետական հեղաշրջման ճանապարհով՝ Հայաստանի նախագահի պաշտոնում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի հնարավորությունը եւ խոստանումԼեւոն ՏերՊետրոսյանը խորհուրդներ կտա Սերժ Սարգսյանին՝ կապիտուլյացիայից խուսափելու համար։ Նա կպայքարի Մադրիդյան սկզբունքների դեմ եւ կդիմադրի իշխանության գլուխ՝ Ռոբերտ Քոչարյանի ֆորմալ վերադարձին»։

     
  • Observer 21:12 on November 2, 2008 Permalink | Պատասխանել
    Tags: , , , , ,   

    Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները ստորագրել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին հռչակագիր 

    Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահները այսօր Մոսկվայում հռչակագիր են ստորագրել` պատրաստակամություն հայտնելով շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ խաղաղ բանակցությունները` որպես կարգավորման հիմք ընդունելով 2007 թվականի նոյեմբերի 29-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից Մադրիդում առաջարկված սկզբունքները:

     

    Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նախ մասնակցել են ՙդեմառդեմ՚ ֆորմատով կայացած երկկողմ բանակցությունների, այնուհետեւ երկու նախագահներին միացել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը:

     

    Կայացած հանդիպումների արդյունքում ստորագրվել է հինգ կետերից բաղկացած հռչակագիր:

     

    Այս փաստաթղթով Հայաստանը եւ Ադրբեջանը վերահաստատել են ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ խաղաղարար բանակցությունների շարունակման կարեւորությունը եւ պարտավորվել են համապատասխան քայլեր ձեռնարկել բանակցային գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ:

     

    Կողմերը նաեւ նշել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը պետք է ուղեկցվի «իրավականորեն պարտավորեցնող միջազգային երաշխիքների» ընդունմամբ:

     

    ՙԱզատություն՚ ռադիոկայան

     
  • Observer 11:51 on October 28, 2008 Permalink | Պատասխանել
    Tags: Հակամարտություն, , , , ,   

    Սերժ Սարգսյանը ղարաբաղյան խնդրի կարգավորման երեք նախապայման է մատնանշում 


    Տեւական պասիվ ժամանակաշրջանից հետո ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացը մտել է ակտիվ փուլ: Այդ մասին հայտարարել է Սերժ Սարգսյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում` դա պայմանավորելով առնվազն երկու կարեւոր հանգամանքով. — «Ե’վ Հայաստանում, ե’ւ Ադրբեջանում ավարտվեցին նախագահական ընտրությունները, եւ երկրորդ` տարածաշրջանում տեղի ունեցած հայտնի իրադարձությունները մեկ անգամ եւս բոլորին համոզեցին, որ խնդրի կարգավորման ռազմական ճանապարհ գոյություն չունի»: (More …)

     
  • Observer 20:50 on October 23, 2008 Permalink | Պատասխանել
    Tags: , , , Ազգային Ժողով, ,   

    Տիգրան Թորոսյան. ՙՏեւական ժամանակ Ղարաբաղի հարցը չի լուծվելու՚ 

    Ազգային ժողովի նախկին խոսնակ Տիգրան Թորոսյանը համոզված է, որ ղարաբաղյան խնդրի լուծումը շարունակելու է ձգձգվել` չնայած վերջին շրջանում հակամարտության մոտալուտ կարգավորման մասին հաճախ հնչող հայտարարություններին:

    ՙԵս համոզված եմ, որ տեւական ժամանակ Ղարաբաղի հարցը չի լուծվելու: Մի շարք դեպքեր են եղել, երբ Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի ներկայացուցիչներ եւ այլ պաշտոնյաներ հայտարարել են, որ հարցը լուծվում է, բայց կարճ ժամանակ անց պարզ է դարձել, որ դա ոչ մի կապ չունի իրականության հետ՚, — ՙԱզատություն՚ ռադիոկայանի հետ զրույցում ընդգծեց Տիգրան Թորոսյանը: — ՙԻ վերջո` որեւէ մեկը որեւէ փաստաթուղթ չի կարող թաքուն ստորագրել, եւ ամեն ինչ փակվի: Փաստաթղթերը պիտի ներկայացվեն հանրությանը՚:

    Նախկին խոսնակը վստահ է` եթե կլինեն իսկապես արդարացի լուծումներ, հանրությունը կարձագանքի:

    ՙԱզատություն՚ ռադիոկայանի այն հարցին, թե որպես Ազգային Ժողովի նախագահ` տեղյակ եղե՞լ է այն փաստաթղթի կամ փաստաթղթերի բովանդակությանը, որոնք քննարկվել են Ադրբեջանի ղեկավարության հետ, Թորոսյանը պատասխանեց. — ՙԵս միշտ տեղյակ եմ եղել այն բոլոր իրողություններին, որոնք առնչվել են իմ պաշտոնին: Ես կարծում եմ, առայժմ գոյություն չունի որեւէ փաստաթուղթ կամ փաստաթղթի նախագիծ, որը համապարփակ է՚:

    ՙԱյնպես որ, դա եւս վկայում է, որ առջեւում ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ կապված որեւէ էական տեղաշարժ չի լինելու՚, — եզրակացրեց խորհրդարանի նախկին խոսնակը:

    Աստղիկ Բեդեւյան — «Ազատություն» ռադիոկայան

     
  • Observer 14:58 on October 20, 2008 Permalink | Պատասխանել
    Tags: Հարսանիք, , ,   

    Իմ մեծ, չաղ, հայկական հարսանիքը` Ղարաբաղում 

    Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում այսօր աննախադեպ հարսանյաց արարողություն էր: Շուշիի սրբ. Ղազանչեցոց եւ Մարտակերտի Գանձասար եկեղեցիներում միաժամանակ պսակվել են 675 զույգեր: Պսակադրության արարողությանը հաջորդել է տոնական ճաշ:

    Միջոցառումները շարունակվելու են ժամը 18.00-ին Ստեփանակերտի մարզադահլիճում, որտեղ նորապսակներին կհանձնվեն ամուսնության վկայականներ եւ պարգեւներ: Կոլեկտիվ պսակադրության նախաձեռնողը հայտնի գործարար, բարերար, ծնունդով ղարաբաղցի Լեւոն Հայրապետյանն է: Նրա կողմից յուրաքանչյուր զույգին հանձվելու են բանկային ՚ոսկե քարտերՙ` 2500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով: Պարգեւները, սակայն, դրանով չեն սահմանափակվելու: Առաջնեկի ծնունդից հետո ծնողները ստանալու են 2 հազար ԱՄՆ դոլար, երկրորդ եւ երրորդ երեխաների համար համապատասխանաբար 3 եւ 5 հազար ԱՄՆ դոլար, իսկ 4-ից 7 երեխաների համար` 10-100 հազար ԱՄՆ դոլար:

    Կոլեկտիվ պսակադրության գործում լումա է ունեցել նաեւ ԼՂՀ գործադիրը, որը հարսանյաց հագուստի եւ մատանիների ձեռքբերման համար նորապսակներին տրամադրել է 500-ական ԱՄՆ դոլար: Իսկ ամուսնությունից անմիջապես հետո, համաձայն 2008 թվականի հունվար ամսից իրականացվող ծրագրի, յուրաքանչյուր նորաթուխ ընտանիքին կհատկացվի 300 հազար դրամ: Իր մեծությամբ չգերազանցված այս պսակադրությունը կավարտվի Ստեփանակերտում տոնական համերգով եւ հրավառությամբ:

    Լուսանկարները` 517design-ի:

     
    • Ofelya 19:49 on Մայիսի 5, 2009 Permalink | Պատասխանել

      Greetings

      I greet you with joy, because it’s honor for me to write you.
      Real friend and virtue of Armenia I write to you with hope.
      Dear Levon Hayrapetyan I’m asking for your help, I’m in an unexplainable quandary. Please forgive me my zeal and be patient with reading this, I must not disturb you and not even worthy to take your time but my situation is really too hard.
      My name is Ofelia Abrahamyan and I live in Armenia, Sevan, street Nalbandyan, home 42, and apartment 105. Why I write you this? Because there is a big possibility that my family will stay without home because of many depts. My husband is a cripple from one hand and my daughters are six and four years old. My husband always worked hard for our family but now he can’t do anything because the bank is going to take our home for the depts. My husband was asked for many from his relative two years ago and we had money, which we had taken from someone else with percents, so we gave it to him but the relative didn’t return the money. So we couldn’t return it too, but we paid the percents for several months. At last we put in pledge home first to pay the dept which we already had and to have money to work. Then my husband took the money and went to Iran for trade and there happened something worse, he had some part of money in his hotel room and it was stolen.
      I beg you for help! Please response to my voice and to voice of your heart. Please help me with money if you can. If you give money I promise to return it to you as soon as I start working. Even if you are not able to help me I still thank you for reading this. I pray for you and your family let you and your family is always wealthy and happy. Let God bless you in everything.

c
Compose new post
j
Next post/Next comment
k
Previous post/Previous comment
r
Պատասխանել
e
Խմբագրել
o
Show/Hide comments
t
Go to top
l
Go to login
h
Show/Hide help
shift + esc
Չեղարկել