…ճշմարտություննը ավելի թանկ է, քան ընկերությունը, խնամի-բարեկամությունը, քավոր-սանիկությունը, լավամարդ-վատամարդությունը։ Հայաստանում համառորեն չեն ուզում հասկանալ այս պարզ ճշմարտությունը, և դա արդեն բերել է երկրի համար կործանարար հետեւանքների։

Մի քաղաքացու օրագրից

Ի՞նչ է այս բլոգը

Այս բլոգի միջոցով ես փորձելու եմ մեկ տեղում համախմբել հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով գրող հայ բլոգերներին: Նաև տեղեկացնեմ, որ բլոգի անգլերեն տարբերակը հասանելի է հետևյալ հասցեով՝ The Armenian Observer Blog։

Ի՞նչ նյութեր են հայտնվում այստեղ

Առայժմ հիմնական ջանքերը կկենտրոնացվեն ընտրությունների, դեմոկրատիայի և քաղաքականության հետ կապված բլոգ-պոստերի /հոդվածների/ լուսաբանման վրա, սակայն քանի որ ես շարունակաբար հետևում եմ ավելի քան160 բլոգերի բոլոր երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ապա գրեթե բոլոր այն թեմաները, որոնք հայկական բլոգոսֆերայի լուրջ ուշադրությանն են արժանանում, կհայտնվեն այստեղ։ Եթե, այնուամենայնիվ կա այնպիսի բլոգ կամ բլոգ-պոստ, որը ձեր կարծիքով պետք է, որ հրապարակվեր այստեղ, խնդրում եմ ինձ այդ մասին տեղյակ պահել օգտվելով այս էջի քննարկումներ բաժնի /comment/ ընձեռած հնարավորություններից կամ էլ-փոստով, գրելով ինձ՝ angry.root(at)gmail(dot)com հասցեով։

Հաճախակի՛ այցելեք մեզ կամ օգտվեք RSS հոսքերից։ Նաև հրավիրում եմ Ձեր ուշադրությունը հետևյալ վարքականոնի վրա, որով փորձելու եմ առաջնորդվել հետագա հրապարակումներում։

Հարգանքներով՝ Դիտորդ (Արթուր Պապյան)