Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը երեկ իր ղեկավարած կառույցի տարեկան գործունեության ամփոփման ժամանակ կարծիք հայտնեց, որ Հայաստանի քաղաքացիների մեծ մասն իրենց ընտրական իրավունքից պարզապես չի օգտվում:

«Ամենազավեշտալին ինչն է․ երբ խոհանոցում նստում են՝ խոսում են մարդու իրավունքների մասին։ Երբ որ գնում են ընտրատեղամաս՝ հիշում են իրենց թաղային հեղինակությանը», — մանրամասնեց օմբուդսմենը՝ ընտրողներին խորհուրդ տալով․ — «Խոհանոցում շփվեք ձեր ընկերների հետ, իսկ ընտրատեղամասում մտածեք մարդու իրավունքի մասին, այլ ոչ թե ճիշտ հակառակը»։