Գյումրիի ծեծկռտուքի եւ ոստիկանության ֆանտազիայի մասին

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանելով Գյումրիում ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի կողմնակիցների միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքի մասին լուրերը՝ Վլադիմիր Գասպարյանն ասաց, թե պետք չէ այդ միջադեպը քաղաքականացնել։

«Ընդամենը գումար ստանալու, տալու խնդիրներ են եղել։ Այնտեղ մարդիկ կան, որ ՀՀԿ-ից են, թե ԲՀԿ-ից են՝ դա ինձ չի հետաքրքրում։ Քաղաքական չի եղել։ Մենք գնում ենք երեւույթների հետեւից, անձերի հետեւից՝ իգական սեռի են, թե արական, այս կուսակցությունից են, թե այն կուսակցությունից, չորեքշաբթի են ծնվել, թե հինգշաբթի օրն են ծնվել․․․ դա դուրս է մեր ֆանտազիայից», — ասաց ոստիկանապետը։