«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը՝ ընտրացուցակների մասին․

«Ես ունեմ բազմաթիվ ընկերներ, որոնք զանգում են Մոսկվայից, Փարիզից, Նյու Յորքից, մարդիկ, որոնք արդեն այլ երկրների քաղաքացիներ են, պատմում են, որ իրենք իրենց ողջ գերդաստանով, իրենց զոհված տատերով-պապերով կան այդ ընտրացուցակներում: Կա եւ աշխատանքային թերացում, բայց անշուշտ հստակ միտում էլ կա, որովհետեւ յուրաքանչյուր իշխանություն, որը կեղծիքով է եկել եւ այդ կեղծիքը ուզում է ամրապնդել եւ վերարտադրվել, պետք է ունենա այդ ռեզերվը, որի միջոցով անելու է դա»: