Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերն.

«Վարչապետն ու երկրի նախագահը եւ յուրաքանչյուր ոք կառավարությունում Ընտրական նոր օրենսգիրքը կյանքի կոչելու եւ առաջիկա ընտրությունները ազատ եւ արդար անցկացնելու պարտավորություն են ստանձնել: Բայց ցանկանում եմ մեկ նկատառում էլ անել` դա միայն նախագահի խնդիրը չէ այդ ամենը կյանքի կոչելը, դրանում իրենց դերակատարությունը պետք է ունենան ընդդիմադիր քաղաքական ուժերը, քաղաքացիական հասարակությունը, եւ դուք` լրագրողներդ ձեր դերակատարումը պետք է ունենաք, որպեսզի կառավարությունը հաշվետու լինի իր խոստումների համար` ազատ, արդար ընտրությունների անցկացման հարցում»: src