Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանի խոսքով, այս պահի դրությամբ Հայաստանի ընտրացուցակներում կա 2 միլիոն 485 հազար 844 ընտրող:

«2012 թվականի ընտրացուցակներում ընդգրկվել են 359 հազար 614 ընտրողներ, որոնք ընդգրկված չեն եղել 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ կազմված ցուցակներում», — ասում է Քոչարյանը։