Քարոզչության՝ օրենքով սահմանված բոլոր ձեւերին զուգահեռ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դեմ չէ նաեւ օգտագործել սոցիալական ցանցերը, Ֆեյսբուքը՝ հատկապես իրենց դեմ «ժամանակ առ ժամանակ ծավալվող սեւ PR-ին հակազդելու համար»։

«Դա եւս շատ կարեւոր հարթակ է, եւ ինչո՞ւ չէ, կօգտագործենք ինչ-որ մեսիջներ տեղ հասցնելու համար։ Հակաքարոզչություն մենք չենք նախաձեռնելու, որեւէ մեկին սեւացնելու խնդիր չունենք, բայց մեր հասցեին արված որեւէ վիրավորանք, ոչ կոռեկտ հայտարարություն երբեւէ անպատասխան չի մնացել ու չի մնալու», — հայտարարել է կուսակցության քարոզչության պատասխանատու, պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Advertisements