Թիվ 1 ընտրատարածքային հանձնաժողովում առաջադրված Ռուբեն Հայրապետյանը՝ անցած շաբաթ ասել էր․

«էլ ի՞նչ եք ուզում: Հրաժարվում եմ, չեմ լինելու, իրոք` պատգամավոր չեմ լինելու, ամբողջությամբ իմ ժամանակը տալու եմ ֆուտբոլին: Որովհետեւ իմ զբաղվածությունն այնպիսին է, որ իրոք ֆիզիկապես չէի կարողանում ԱԺ նիստերին մասնակցել: Նախագահն էլ տեսավ, որ ես իրոք չեմ կարողանում եւ որոշում կայացրեց, որ ավելի լավ կլինի ես մնամ ֆուտբոլում: Մանավանդ, որ ՀՀ նախագահն իմ առաջ խնդիր է դրել, որ պետք է պարտադիր աշխարհի առաջնության ընտրական փուլը հաղթահարենք»