«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյան

«Մենք բոլորս պետք է հայտնվենք եւ համալիր քննարկման միջոցով պետք է հանգենք այն ոչ թե փոխզիջումային, այլ հաղթական, համապարփակ լուծման, որտեղ յուրաքանչյուր ընտրատարածքում ընդդիմությունը կունենա մեկ թեկնածու», — ասել է Հովհաննիսյանը։ Հիշեցնեմ՝ Երեւանի թիվ 7 ընտրատարածքում հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանից բացի իրենց թեկնածությունն են դրել Հայ ազգային կոնգրեսի անդամ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը: