«Պետության կարիքների» 5 զոհեր փոխհատուցում կստանան պետբյուջեից

«Եթե ժամանակին անեին, կառուցապատողը կվճարեր այդ գումարները, այսինքն՝ մասնավոր բիզնեսմենը։ Եվ իրենք դա ժամանակին չարեցին, հիմա այս գումարները պետք է վճարի պետական բյուջեն, որովհետեւ սա կառավարության խոստացած գումարներն են», — պարզաբանում է փաստաբան Վահե Գրիգորյանը։ — «Ես ուղիղ ասեմ՝ սոված երեխաների հաշվին փոխհատուցվում են ժամանակին գերշահույթ ստացած կառուցապատող կազմակերպությունների, դրանց բաժնետերերի, անիրավ դատավորների գործած ապօրինությունները»։