— Ի՞նչ է նշանակում բռնության տեսարան եւ առհասարակ կնոջ նկատմամբ բռնություն: Դուք տղամարդ եք, եթե Դուք ամուսնանաք մի կնոջ հետ եւ գիտակցեք, որ նրա սիրտն ուրիշին է պատկանում, Դուք կասեք` վայ, ազիզ ջան, գնա ուրիշ տղամարդու մո՞տ: Եթե նման բան ասեք, ուրեմն Դուք տղամարդ չեք: Գլխավոր հերոսը հիմա հասկանում է, որ կինը իրեն ստել է հղիության հետ կապված, դրա համար էլ կնոջ հետ այդպես է վերաբերվում, որովհետեւ տղամարդուն չի կարելի հիմարեցնել, առհասարակ ընտանիքին չի կարելի հիմարեցնել: Ի՞նչ է նշանակում կանանց նկատմամբ բռնություն. դա այն է, երբ կնոջն անմեղ տեղը բռնանաս, բռնաբարես, պատվազրկես: Բայց երբ դու տեսնում ես, որ կինդ քեզ հիմարեցնում է, եւ մեկ հատ ապտակում ես, դա չի նշանակում բռնություն, դա յուրաքանչյուր ընտանիքում կա, ես կարծում եմ, որ տղամարդիկ, մանավանդ հայ տղամարդիկ, չպետք է թույլ տան, որ կանայք իրենց հիմարեցնեն:

«Դժվար ապրուստ» հեռուստասերիալի սցենարի հեղինակ Դիանա Գրիգորյան

http://womennet.am/sdgfsdg/