Այսօր վաղ առավոտյան մահացել է Չեխոսլովակիայի վերջին եւ Չեխիայի առաջին նախագահ Վացլավ Հավելը։ Մեծ մտածողի եւ իրավապաշտպանի մահվան առիթով Չեխիայում սուգ է հայտարարվել։ Ամբողջ աշխարհը, պետական գործիչներից մինչեւ հասարակ մարդիկ հիշում են նրա անցած ճանապարհը եւ խոսքերը։ Ինձ դրանցից հոգեհարազատ է հատկապես սա.

«Արդիական մարդու ողբերգությունը ոչ թե այն է, որ նա հետզհետե ավելի քիչ է իմանում կյանքի իմաստի մասին, այլ այն, որ դա նրան հետզհետե ավելի քիչ է հետաքրքրում»