«Ընտրական օրենսգիրքը արդեն բարեփոխված է»

ՀՀԿ-ի խոսնակ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ-ի խոսնակ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ-ի խոսնակ, խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը համոզված է, որ այն ամենը, ինչ հարկավոր է երկրում լավ ընտրություններ անցկացնելու համար, իշխանությունը ունի` «օրենսդրական բարեփոխումներ» եւ «քաղաքական կամք». — «Օրենսդարական բարեփոխումները մենք արել ենք. Ընտրական օրենսգիրք է ընդունվել ընտրություններից մի քանի ամիս առաջ: Եվ երկրորդը` քաղաքական կամք է պետք, որը մենք ունենք»: