«Ցանկացած ոք ինքն է որոշում` երբ է իր…

«Ցանկացած ոք ինքն է որոշում` երբ է իր արժանապատվությունը նվաստացված, վիրավորված եւ ինչ հանգամանքներում այդ արժանապատվությունը կարող է վերականգնել: Եթե եղել են ինչ-որ հանգամանքներով, որոնց դրդմամբ այդ տիկնոջ արժանապատվությունը այդպես հանկարծակի վերականգնվել է, եւ նա որեւէ խնդիր այլեւս չի տեսնում, ապա, կարծում եմ, ցանկացած գնահատական ուղղակի տեղին չէ», – ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ գործարար Սիլվա Համբարձումյանի միջեւ տեղի ունեցած միջադեպը։

Հատուկ քննչական ծառայությունը, հիշեցնենք, երեկ կարճեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործը` եզրակացնելով, որ մարզպետը ոչ թե ծեծել է գործարար Սիլվա Համբարձումյանին, ինչպես վերջինս պնդել է իր դիմումում, այլ ընդամենը ապտակել է: Համբարձումյանն էլ հայտարարել էր, որ որեւէ խնդիր չի տեսնում քրեական գործը կարճելու մեջ, եւ ինքը համարում է իր արժանապատվությունը վերականգնված։