Որ հանգստանա՝ անունները կհիշի՞

Հարկերից խուսափելու մեղադրանքով կալանավորված ամերիկահայ բարերար, «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր նախագահ եւ GH Storage Enterprise ընկերության տնօրեն Նարեկ Հարթունյանը երեքշաբթի ուշ երեկոյան ազատ արձակվելուց հետո հայտարարել էր, որ իր եւ իր ընտանիքի վրա ճնշում է գործադրվում, որպեսզի հափշտակեն իրենց ունեցվածքը։ Դրանով է նա պայմանավորել, մասնավորապես, հարկերից խուսափելու՝ իրեն ներկայացված մեղադրանքը եւ կալանավորումը։ Բայց երբ լրագրողը հարցրել է, թե կոնկրետ ո՞վ է իրեն այդպես հետապնդում, չի ցանկացել անուններ տալ։

«Միանշանակ կոնկրետ անձինք կան, բայց անուններ տալը, ինձ թվում է, իմաստ չունի: Բերդից նոր եմ դուրս եկել, մի քիչ հանգստանամ… Ինձ համար երեւույթն է ավելի կարեւոր, քան թե անունը», – ասել է Հարթունյանը։