Հենրիխ Մխիթարյան. «Տարվա լավագույն ֆուտբոլիստը անվանակարգի հաղթողը Հայաստանի հավաքականն է»

ImageՔիչ առաջ ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մեծարման երեկոն, որի ընթացքում շնորհվեցին նաեւ «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգի երեք մրցանակները:

Լավագույնը ճանաչվեց կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով մրցանակաբաշխությունից րոպեներ առաջ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ իր համար այս անվանակարգի այս տարվա հաղթողը ամբողջ հավաքականն է: