Ենթակառուցվածքային եւ էներգետիկ ծրագրեր նաղդելիս

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է իտալացի գործարարների հետ ու նրանց վրա հայաստանյան ներդրումային ծրագրեր սաղացնելու առիթը բաց չի թողել։

«Այժմ մենք իրականացնում ենք մեծ ենթակառուցվածքային եւ էներգետիկ ծրագրեր: Կառուցում ենք հյուսիս-հարավ մայրուղին, որը սեւծովյան նավահանգիստները կկապի Պարսից ծոցի նավահանգիստների հետ: Ծրագրման փուլում է նաեւ հյուսիս­հարավ երկաթուղու կառուցումը: Ընթացքում են նաեւ Հայաստանի ատոմակայանի նոր բլոկի կառուցմանն ուղղված աշխատանքները, ինչն ավելի կուժեղացնի Հայաստանի դիրքերը տարածաշրջանային էներգետիկ շուկայում: Մեր ռուս եւ ֆրանսիացի գործընկերներն արդեն իսկ ցանկություն են հայտնել մասնակցել այդ ծրագրերին: Եվ, բնականաբար, իտալացի գործարարներին էլ եմ կոչ անում ակտիվ համագործակցություն հաստատել մեզ հետ այս ոլորտներում», — մասնավորապես, ասել է Հայաստանի նախագահը` թվարկելով նաեւ այլ ոլորտներ, որոնք կարող են հետաքրքրություն ներկայացնել իտալացի գործարարների համար։