Չնայած Համբարձումյանին ապտակելու մասին նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներին, Սյունիքի մարզպետը շարունակում է պնդել, որ ինքը այդ տիկնոջը չի հարվածել, այլ թեթեւակի հրել է, բայց հաստատեց, որ զղջացել է «երեւույթի համար»: «Ասենք, թե ամբողջ հանրապետությունով մեկ իրա ներկայացրած սցենարը ինձ համար հաճելի չէր, շատ տհաճ էր, որ ամբողջ հանրապետությունով մեկ տենց ներկայացրեց էդ ամեն ինչը, համենայնդեպս, ինձ հետ կապված գոնե դա շատ վատ էր», — ասաց մարզպետը:
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ գործարար Սիլվա Համբարձումյանի բողոքի հիման վրա հարուցված քրեական գործը Հատուկ քննչական ծառայությունը կարճել է` հիմնավորելով, որ մարզպետի արարքում «ծեծի» հատկանիշներ չկան, մարզպետը մեկ անգամ է ապտակել կնոջը: