Ձոն վուվուզելին, կամ «Վուվուզելաս փչես»

Տեսանյութը՝ Նազարյանից։ Հետագա տեքստի «ողջ պոեզիան» Չտեսության հանրագիտարանից։

Եթե դուք չգիտեք ինչ է վուվուզելան, եւ նույնիսկ Նազարյանի հրապարակած այս տեսանյութը ձեզ ոչինչ չի ասում, եթե դուք սիրում եք ֆուտբոլ, բայց չեք զզվում վուվուզելայից, ձեզ հաստատ պետք է այցելել ականջի բժշկին… հայ ծրագրավորողների ու բլոգերների ջանքերով ծլող–ծաղկող Չտեսության հանրագիտարանը լիքը պոետիկ բաներ ունի ասելու վուվուզելայի մասին։ Ասենք…

«Վուվուզել — դուդուկի հարավաֆրիկյան հեռավոր բարեկամ: Այս ինկվիզիցիայի զենքի գլխավոր առանձնահատկությունը կայանում է նրանում, որ մի քանի տասնյակ հազար երկրպագուներ միաժամանակ, բայց առանց որևէ կարգի ուղղակի փչում են էդ անտերությունը, ինչի հետևանքով առաջանում է ճանճերի էն տհաճ տզզզզզոցի զգացմունք, և բնավ ոչ մի պոեզիա, տիպիկ անասնապատում: Եվ պայքարել վուվուզելի վկաների դեմ անհնար է, որովհետև հարավաֆրիկացիներն ունեն վուվուզել և գիտեն, թե ինչպես այն օգտագործել…

Վուվուզելս փչես

image Բնականաբար, վուվուզելը չէր կարող դավադիտ չանել հայ ֆուտբոլասերներին: Աշխարհի առաջնության առաջին իսկ խաղերից հետո ինտերնետներում սկսեցին հայտնվել բողոքներ այդ ոչխարության դեմ: Այսպես, 2010 թվականի հունիսի 15-ին ֆեյսբուքում հերթական բորբոքված քննարկման ժամանակ հայ օգտագործողներից մեկն առաջարկել է շրջանառության մեջ մտցնել “Վուվուզելս փչես” հայհոյանք-արտահայտությունը: Անսպասելիորեն, դրանից հինգ օր անց աշխարհի մյուս ծայրում`  Իտալիա-Նոր Զելանդիա հանդիպման ժամանակ մի սևամորթ երկրպագու ի ցույց աշխարհին հանեց ցուցապաստառ որի վրա գրված էր` BLOW MY VuVuZELA: ՎուՎուԶԵԼՍ ՓՉԵՍ այսինքնս»:

Անցած շաբաթ հայ ֆուտբոլասերներ բլոգերներին լիքը–լիքը «դավադիտներ» արեցին նաեւ ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի ժամանակ դաշտում վազվզող եւ իրենց սուլիչներով ֆուտբոլիստներին խանգարող մարդիկ՝ մրցավարները։

«Ահավոր զայրացնող բան է, երբ գոլ ես խփում, բայց այն չեն հաշվում։ Դա անարդարության վերին աստիճանն է։ Դրանից վատ բան ֆուտբոլում չկա։ Այո, գերմանացիները շատ ավելի լավ էին խաղում առաջին 30 րոպեներին, բայց որ մրցավարը հաշվեր գոլը, գուցե անգլիացիները ավելի լավ խաղային մյուս 60 րոպեներին», – գրում է Նայսայկուսը։

«Իհարկե, գերմանացիները եւ արգենտինացիները արժանի հաղթանակ տարան, եւ նրանց չի կարելի մեղադրել, որ ինչպես ինչ–որ ժամանակ մի իտալացի խաղացող արեց՝ չմոտեցան դատավորին եւ չասացին՝ դու սխալվել ես։ Բայց ակնհայտ է, որ, օրինակ, [Գերմանիա–Անգլիա] խաղի դեպքում, եթե հաշիվը  2-2 դառնար, դա բոլորովին այլ խաղ կլիներ», – գրում է Պատաֆիզիկուսը ու եզրակացնում, որ ինչպես այդ, այնպես էլ Մեքսիկա–Արգենտինա խաղի դեպքում, ֆուտբոլասերների  էլ, մրցավարի սխալի պատճառով ֆուտբոլասերներ նայել են խաղ, որը իրականում չպետք է տեղի ունենար։

***

Բլոգոսֆերայում հետաքրքիր քննարկումներ էին ծավալվել արցախյան հիմնախնդրի վերաբերյալ ԵԱՀԿ–ի Մինսկի խմբում համանախագահող երկրների նախագահների՝ Մեդվեդեւի, Օբամայի եւ Սարկոզիի նոր հայտարարության շուրջ։

Հայտարարությունում խոսվում է այն մասին, որ խնդրի լուծման սկզբունքները ներառում են Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքների վերադարձ, Լեռնային Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակ, անվտանգության երաշխիքներ եւ ինքնակառավարում, Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցք, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա որոշում իրավականորեն պարտավորեցնող կամարտահայտության միջոցով, ներքին տեղահանված անձանց եւ փախստականների` իրենց նախկին մշտական բնակության վայրերը վերադառնալու իրավունք, անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն խաղաղապահ գործողություն։

«Սրանք հայկական կողմերի լիարժեք կապիտուլյացիայի պայմաններ են», – դժգոհում է Ղարաբաղից բլոգեր Հայկ Խանումյանը։ – «Վստահաբար եռանախագահների այս միջոցառումները, որոնք “ուղղված են տարածաշրջանում ամուր վստահության” հաստատմանը, Հարավային Կովկասը կանգնեցնում են նոր պատերազմի վտանգի առաջ: Միևնույն ժամանակ, վստահ եմ, որ այս ձևով սցենարը չի զարգանա: Հակամարտության մեջ ներքաշված երեք երկրների նախագահներն էլ կձգտեն միայն հարցի լուծման իմիտացիա ստեղծել, սակայն երբեք չեն գնա վերջնական լուծման: Քանզի հարցի այսպիսի լուծումը չի բավարարելու և ոչ մի կողմին, և հատկապես հայկական կողմերին, ինչն էլ բերելու է իշխանափոխության»:

Բլոգերը երզրափակում է իր ասելիքը՝ ընդգծելով. – «Մադրիդյան, պրահյան, պետերբուրգյան, քիուեսթյան և չգիտեմ էլ ինչյան սկզբունքներին վերջնականապես փոխարինելու պետք է գան ստեփանակերտյան սկզբունքները, որոնք կայանում են Արցախում հզոր պետություն ստեղծելու մեջ»։

Ավելի բուռն քննարկում է ծավալվել Փղի բլոգում, որտեղ հայկական բլոգոսֆերայի ամենաճանաչված այս բլոգերը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ ԱՄՆ–ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի նախագահների տարածած հայտարարության անգլերեն եւ ռուսերեն տարբերակները իրարից տարբերվում են։ Մասնավորապես, ռուսական տարբերակը ավելի հայանպաստ ձեւակերպումներ է պարունակում. այստեղ որոշակիորեն ասվում է, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը պետք է որոշի Արցախի վերջնական կարգավիճկաը, մինչդեռ անգլերենում այս ձեւակերպումը ավելի անորոշ է»։

***

«Հարրիփոթերամանիան նորից սկսվում է», – Բանաձեւի բլոգում գրում է Սոնա Աբրահամյանը: – «Լոնդոնում արդեն ավարտվել են Հարրի Փոթերի հերթական ու արդեն վերջին մասի նկարահանումները. Այս տարվա նոյեմբեր-դեկտեմբերից հնարավոր կլինի դիտել ֆիլմի առաջին մասը, երկրորդ մասին պետք է սպասել 2011 թվականին:Մինչ կինոդիտումից հետո կհոսեն ֆիլմի սիրահարների արցունքների գետերը, նկարահանումների ավարտից հետո արցունքների այդ նույն գետերը հոսել են գլխավոր հերոսների աչքերից /թե ինչի հետ է դա կապված եղել` ֆիլմի ավարտի, թե եկամուտների կրճատման հետ, պարզ չէ/: Լացողների շարքում առաջինը եղել է գլխավոր դերակատարը` վաստակաշատ Հարրի Փոթերը` Դենիել Ռեդքլիֆը:  Մենք դատարկված ենք,- ասել է նա հերթական հարցազրույցի ժամանակ: Դատարկված դերասանների հետաքրքիր դրվագներով ու էֆեկտներով լիը խաղը դիտեք շուտով»։

***

Ամիգա—Գա բլոգը հիշել է իր մենամեծ ԴԱՐԴԸ: «Հավաքված է լիքը մարդ, ու շատ տարածված սովորություն է, որ ամեն նոր եկածը հերթով բոլորին պաչելով գնում է: Բայց, գրողը տանի,  ի՞նչ է պետք անել, եթե քսան հոգու հերթով պաչելու ծեսը չես ուզում դու էլ անել: ա/ Տգեղ է, չէ՞, երեւի, մենակ մի երկուսին համբուրելը: / Տգեղ է, չէ՞ ոչ մեկին առհասարակ չհամբուրելը, եթե նախօրոք բոլորը համբուրել են: Լավ, բա Ի՞ՆՉ անել»: Հարցնում է բլոգը ու իր ընթերցողներից ստանում օգտակար խորհուրդներ՝ «օբշի բարեւից» մինչեւ «օդային համբույրները» ու «համբուրելը բոլորովին պարտադիր չէ» տարբերակները։

***

Արմքոմեդի բլոգը առաջարկում է աշխարհահռչակ բռենդերի՝ ֆիրմային նշանների ավելի հայեցի տարբերակներ. ՄքԴոնալդսի նշանի փոխարեն Արարատ լեռան պատկերը, iPhone, iPad, iԵսիմինչեր արտադրող Էփլի լոգոյի՝ կրծած խնձորի փոխարեն  կրծած ծիրան, դեպի ավանդական խորոված–քյաբաբը ցատկող Պումա, կանացի ստինքների պատկերով Աէրոֆլոտ, որ պարզ լինի հայ տղամարդիկ դրանով ուր են գնում եւ այլն…

image image
image image
image image