Երեւանյան Նովրուզը, ինչպես նաեւ հանրահայտ Լոբզիկ Ազիկովի ու Յան Գիլանի համերգները Հայաստանի մայրաքաղաքում

00029fat

Հազարավոր իրանցի տուրիստների ժամանումը Երեւան հայկական բլոգոսֆերայում լայն քննարկումների առիթ է դարձել։ «Երեւանի կենտրոնում ավելի շատ իրանցի կա, քան երեւանցի», – գրում է Թեւյանցը ու հավելում. – «Այ, ֆիններով լցված ավտոբուսը մեզ այդքան չի ջղայինացնում… իսկ պարսիկների եւ թուրքերի նման քանակությունը ջղայինացնում է… եւ ոչ միայն այն պատճառով, որ շատ ասիական տեսք ունեն, բարձր են խոսում, այլ որովհետեւ այդքան մեծ թվով պարսիկների եւ թուրքերի ներկայությունը երբեք լավ ավարտ չի ունեցել…»։

Թեման շարունակում է Փիղը. – «Հայեր, չգնանք սաղովս օգոստոսին Իրանի մայրաքաղաք` Թեհրան Նավասարդ նշելու ?:):):)»։ Մեկ այլ հոդվածում էլ բլոգերը գրում է. – «Պարսիկ ձեւացող ադրբեջանցիների թիվը արդեն ռեկորդներ է խփում։ Երեկ երեկոյան Թումանյան – Պրոսպեկտ խաչմերուկում ազերիզմների թիվը՝ «սալյամ», «նատառսյան» ու «յավաշ–յավաշի» կարգի, արդեն անտանելի էր դարձել։ Ասում են 500 կիլոմետր ճանապարհ են հատել Երեւանում Նովրուզ տոնը նշելու։ Հետաքրքիր է, գարեջուր խմելը եւ շաուրմա ուտելը իրենց մոտ նույնպես Նովրուզի ավանդույթի մաս է կազմում»։

Ռադիո Վանի բլոգն էլ հանգստության կոչ է անում. – «Այդ որտեղ է գրված, որ մեր փողոցներով միայն եվրոպացիներ եւ ամերիկացիներ պետք է քայլեն, իսկ մեր հարեւանները չեն կարող իրենց թույլ տալ գալ Երեւան եւ Նովրուզ նշել, ուրախ ժամանակ անցկացնել։ Չէ որ իրենց կրոնը շատ բաներ արգելում է, իսկ այստեղ լիբերալ երկիր է։ Իմիջիայլոց, ամբողջ քաղաքում երիտասարդ իրանցի երգիչներ ազդագրերն են կախված, ովքեր ժամանակին կողմնորոշվել են եւ իրենց համերգները նշանակել են Երեւանում»։

Հրապարակելով Երեւանի ակումբներից մեկում զվարճացող իրանցիների լուսանկարը, Թալինցին գրում է. – «Քանի որ Իրանում մեր եռեսունատամականների ու շպրոտականների նման երևույթներն կախում կամ դատում են, իրանցիներն իրենց աստղերին գալիս են լսելու Երևանում, Դուբայում և հարակից այլ երկրներում: Շատ խնդալու էր տեսնել, թե ոնց էին իրանցի ֆանատներն իրենց կումիրներին նկարելու համար շալերը գլխներին վազվզում: Ի դեպ իրանի վտարանդի աստղերից մի մասի վզերից խաչեր էին կախված, երբ հարցրի, թե ինչո՞ւ է խաչ կախված, ասացին, որ նրանք հայ են: Այսօր ուշ երեկոյան նույն ակումբում է լինելու նաև Անդին, որը նույնպես վտարանդիների ցուցակում է»:

***

«Սերժ Սարգսյանը Սիրիայում հայտարարել է, որ Հայաստանը պատրաս է զիջել Ղարաբաղյան Հանրապետության Սահմանադրության մեջ որպես պետության անքակտելի մասը կազմող տարածքները», – ահազանգում է Ֆ5 բլոգը, ու դժգոհելով մտավորականության, ինչպես նաեւ Հայ հեղափոխական դաշնակցության անգործությունից, որոնք, բլոգի կարծիքով, պետք է հիմա ցույցեր կազմակերպեին, հավելում է. – «Սերժ Սարգսյանը պնդում էր նախագահական ընտրությունների ժամանակ, թե Տեր-Պետրոսյանին երևի 3 տարի է անհրաժեշտ Ղարաբաղը «ծախելու» համար: Փաստորեն, պետք չէ միամիտ լինել` 2-ը լիովին բավական են»:

Փիղը նույնպես դժգոհ է նախագահ Սարգսյանից ելույթից ու հիշեցնում, որ այս տարածքները պատմական հայկական հողեր են՝ հրապարակելով դադիվանքի եւ այն շրջապատող բնության հրաշալի լուսանկարներ։

Քաղաքական թեմային յուրահատուկ մոտեցում է ցուցաբերել Ըհաուզքիփերը՝ հետեւյալ առաջարկով. – «Հայաստանի համար կատարյալ քաղաքական համակարգը երկկուսակցականն է. 1) Հայաստանի իշխանական կուսակցություն 2) Հայաստանի ընդդիմադիր կուսակցություն: Ընդամենը… Առանց որևէ գաղափարախոսական բալաստի, ավելորդ ու անիմաստ ծրագրերի։ Ընդ որում, հենց ՀԸԿ-ը հաղթում է ընտրություններում, վերանվանվում է ՀԻԿ, իսկ ՀԻԿ-ը՝ ՀԸԿ։ Պարզ և հասարակ»։

***

Մարտի 26–ին եւ 27–ին Հայաստանում աննախադեպ համերգներով հանդես եկավ աշխարհահռչակ Deep Purple ռոք խմբի ոկալիստ Յան Գիլանը՝ Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ։ Համերգի ողջ հասույթը ուղղվելու է Գյումրիի թիվ 6-րդ երաժշտական դպրոցի կառուցմանը։ Համերգին մասնակցել են բազմաթիվ հայ բլոգերներ։ Նրանցից մեկը՝ Օգոստոսը, գրում է. – «Իհարկե հիացական հոդված եմ գրում։ Եվ ոչինչ չեմ ուզում լսել այն մասին, որ նրա ձայնը այլեւս առաջվանը չէ։ Իհարկե, ձայնային ակրոբատիկա նա այլեւ չի կարողանում անել, բայց ոչինչ։ Նա առանց այդ էլ հրաշալի է։ Նրա մոտ միեւնույն ձայնի տեմբրն ու նույն ինտոնացիաներն են։ Պարզապես ես այսօր կրկին տեսա իմ երիտասարդությունը։ Պարզապես ես այսօր լսեցի կենդանի Գիլանին, որին ինչ–որ հիմար պատճառով չեմ կարողացել լսել 20 տարի առաջ։ Ասեմ, որ նվագախումբն էլ ընտիր էր։ Աստված իմ, ինչ լավ եմ զգում։ Նույնիսկ չեմ մտածում այն մասին, որ հարեւանս հեղեղել է իմ տունը»։

***

Հայաստանյան շոու–բիզնեսի ամենանշանակալից իրադարձություններից մեկին են անդրադարձել հայկական ամենագլամուռ բլոգերը՝ Կամոն եւ Ֆեյշնբլոգը։ 

«Դուք հավանաբար դիտել եք արդեն մրցանակաբաշխությունը Հ1–ի եթերում։ Կարծում եմ կարիք չկա օֆիցիալ մասը եւս մեկ անգամ ներկայացնելու։ Եկեք վերհիշենք կատարումները… հիշվեցին Սոֆի Մխեյանի, Նունե Եսայանի, Նառայի եւ Լիլիթ, Հայկո, Կամո տրիոյի բեմելը… Մնացած կատարումների 80 տոկոսը ոչ հիթային նոր գործեր էին, որոնք չեմ կարծում տարվա ընթացքում հիթեր դառնան, քանի որ այդպես էլ չհիշվեցին», – գրում է Կամոն։

Ֆեյշնբլոգին ավելի շատ հետաքրքրել է հայ աստղերի հագուկապը. – «Մանե Գրիգորյանը եւ Արսենը MJ ոճի մեջ են։ Լիլիթը սեփական դիզայնով, Նառան՝ ամբողջովին բռենդային հագուստների մեջ»։

***

Վերջում դիտեցեք մեկ դրվագ հայ բլոգերների ոչ–վիրտուալ, կամ ավելի ճիշտ իրական կյանքից։

Այս շաբաթ հայ բոլգերները հավաքվել էին լեգենդար ինտերնետային պերսոնաժ,գոյություն չունեցող եւ ադրբեջանցիների ինադու ստեղծված վելիկի պաէտ, Ադրբեջանի Тарговля и Абарона նախարար Լոբզիկ Ազիկովի բանաստեղծությունները կարդալու։ Այս դրվագում հայ բլոգերները, Ուզողի գլխավորությամբ, կարդում են անհայտ մնալ ցանկացող մի քանի հայերի կողմից ստեղծված Լոբզիկ Ազիկովի բանաստեղծությունը՝ նվիրված ադրբեջանական պրոպագանդիստական Դեյ.ազ կայքի հիմնադիր Անար Մամեդխանովին»։