ՔՅՈՀՆԱ ԿՏԱԿԱՐԱՆ… Բոց!!!

… Եվ խօսեց (Սէրժը) կօալիցիայի առաջին, եւ ասաց. “Ահա ժամանակս մօտ է, զի ամէնայն կօղմերից յալածեալ եմ, եւ Հրեաստանի չորս կօղմերից ճնշում են, եւ Քանանացիների երկիրը գնացի, բայց նորանց մտահօգութիւնները բնաւ չփարատեցի իմ օրերումը, եւ Երուսաղեմի մեջ էլ բնաւ մէկը չի վստահում ինձ։ Ճշմարիտ-ճշմարիտ եմ ասում` ձեզանից մէկը ինձ վրայ պիտի գայթակղուի եւ ինձ ընդդիմադիր պիտի դառնայ”։ Եվ ամէնքն իրար երեսի նայեցին եւ հարցրեցին. “Մի՞թե ես եմ, տեր”։ Սա էլ պատասխանեց եւ ասաց. “Նա է, ով տասը տարի իշխանութեան կերակրատաշտից օգտվեց եւ բնաւ պատասխանատվութիւն չառաւ”։ Եվ սորանցից մէկը, որին եբրայերեն դաշնակ են ասում, խօսեց եւ ասաց. “Մի՞թե ես եմ, տէր”։ Սա էլ պատասխանեց, թե “դո՛ւ ասացիր”։

… Եվ խօսեց (դաշնակը), եւ ասաց. “Թէկուզ ամէնքը քեզ ուրանան, ես չեմ ուրանալ, զի իրաւիճակի փոփոխութիւն եղաւ”։ Սա էլ պատասխանեց եւ ասաց. “Դեռ Բրայզան չխօսած` ինձ երեք անգամ պիտի ուրանաս”։ Եվ երբ Ձիթենեաց լեռը ելան, որ ապրիլ ամսուայ 24-ին էր, մէկը սորան մոտեցաւ եւ ասաց. “Դու նորա հետ չէի՞ր, երբ ասում էր, թե Կափառնայումը մեր հայրնիքը չէ”։ Սա էլ պատասխանեց, թէ բնաւ չի լսել այդ խօսքերը։ Եվ մի ուրիշը մոտեցաւ եւ հարցրեց. “Դու նորա կօղքին չէի՞ր, որ փղշտացիների հետ յամատեղ յանձնաժողօւ էր ստեղծում”։ Սա էլ առարկեց, թե “բնաւ չգիտեմ ինչի մասին եք խօսում”։ Եվ երրորդը մոտեցաւ եւ ասաց. Սա նա է, ով մադրիդյան սկզբունքները լսում եւ ծափ էր տալիս”։ Սա էլ դարձեալ ժխտեց եւ ասաց. “Ես դորանք ինտերնետի մեջ փնտրեցի, եւ չգտայ, եւ իմ մտահօգութիւնները փարատուեցին”։ Եվ այդ ժամանակ Բրայզան խօսեց, եւ սա մտաբերեց Սէրժի խօսքերը, եւ դառնութեամբ զղջաց։ Եվ ամէնքը նորա զղջումը տէսան, եւ իմացան, որ կորսուած պորտֆելների համար է անում, զի բնաւ տէղ չի ունենալու Երուսաղեմի ժողօւարանի մեջ։ Ամէն։

http://www.chi.am/news/090513/09051311.htm