«Օբամաչափ»-ը, հայերը, թուրքերը եւ բլոգերը-բլոգերը

Լրացավ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի պաշտոնավարման հարյուր օրը, եւ Ամերիկյան վերլուծաբանները փորձեցին, այսպես կոչված՝ «օբամաչափի» (The Obameter) միջոցով պարզել՝ նախընտրական 514 խոստումներից քանիսն է կյանքի կոչել Օբաման այսօրվա դրությամբ։ Վերլուծաբանների կարծիքով Օբաման խոստումներից 27-ը կատարել է, 6-ը` խախտել, 7-ի առնչությամբ փոխզիջումային որոշում կայացրել։
http://www.fileden.com/files/2008/2/29/1788145/prog-44.mp3″

Աշխարհասփյուռ հայությանը ու ինտերնետի ոստայնում սփռված հայ բլոգերներին, բնականաբար, առավել հետաքրքրում է Օբամայի 1 նախընտրական խոստումը՝ ապրիլքսանչորսյան ուղերձում Հայոց Մեծ Եղեռնը «Ցեղասպանություն» տերմինով բնորոշելու վերաբերյալ

«Օբամային հանգիստ թողեք», — կոչ է անում Զլոյանը. — «Աշխարհասփյուռ հայությունը լծվել ա Օբամային քֆրտելու գործին:
ՈՒզում եմ ասել աշխարհասփյուռ հայությանը` Օբաման ձեր նախագահը չի, որ դուք իրան պրետենզիա ներկայացնես: Հայեր ջան ավելի լավ ա, մտածեք նրա մասին, թե ինչու մեր սեփական առաջնորդները, մտավորականները և անալիծիկները մեզ մինչև վերջին պահը սուտ են ասում, հետո էլ շառը ուրիշի վրա են քցում», — առաջարկում է բլոգը՝ շարունակելով. — «Դե լավ, ասենք թե [Օբամայի՝ «ցեղասպանություն» բառն ասելու] հավանականությունը փոքր էր, բայց կար:ԲԱՅՑ ԱՊՐԻԼԻ 23-ից հետո մտածել, որ Օբաման ֆսյո-տակի կարող էր ասել, պարզապես ապուշություն էր»:

«վերջը չըսիր էլի…», — գրում է Չեմարինան, — «Եթե “ճանապարհային քարտեզի” դեպքում համոզված էի, որ մերոնք հիմարություն են արել, որովհետև վաղուց չեմ հավատում հայրենական այրերիս մոխրագույն ռազմավարական բջիջների առկայությանը, ապա Օբամայի դեպքում, մի քիչ կմտածեմ մինչև ջղայնանալը: Համենայն դեպս “Մեծ Եղեռնը” հետաքրքիր էր»։

«Իսկ ՀՅԴ-ն դերի մեջ է, բայց նրա խաղն այլևս ոչ մեկի չի հետաքրքում…», — անդրադառնալով հայ-թուրքական բանակցությունների ֆոնին Հայ հեղափոխական դաշնակցության կոշտ հայտարարություններին եւ կոալիցիայից դուրս գալու փաստին՝ գրում է Ծիրանյանը։ -«Այսօր բազմաթիվ էին արձագանքները հայ-թուրքական հաշտեցման` ՀՀ և Թուրքիայի արտգործնախարարությունների հայտարարության վերաբերյալ: Խոսեցին շատ քաղաքական ուժեր` ցեղակրոններից մինչև կատարյալ անողնաշարներ: Ուշագրավ էր ՀՅԴ “բարկությունը”, որը հայտարարել է, թե կվերանայի իր մասնակցությունը կոալիցիային. Բայց, ցավոք, ուշ է: Ոչ մեկի արդեն չեք հետաքրքրում: Վերջ: Ու, Աստված չանի, որ այս ամենն արած լինեք ընտրություններին մի երկու տոկոս ավել տանելու համար: Առանց այն էլ լքված եք բոլորի կողմից, սա կլինի գագաթնակետը», — զգուշացնում էԾիրանյանը։

Մեկ այլ թեմա, որը արդեն երկրորդ շաբաթն է շարունակում մնալ հայկական բլոգոսֆերայի ուշադրության կենտրոնում՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման «ճանապարհային քարտեզն» է, որի մասին, մինչ այժմ ոչինչ հայտնի չէ։ Շաբաթասկզբին Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ ցուցադրված հարցազրույցում այս առիթով որոշ մեկնաբանություններ տվեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

«Պարոն Նալբանդյանը Հ1-ով հիմա խոսում է», — գրում է Արեալ Որտեքս բլոգը — «Խոսում է, բայց մի կարգին ու պարզ բան չի ասում: Ահագին բառեր օգտագործեց տարբեր ու խայտաբղետ: Նույնիսկ գույնզգույն գեղարվեստական համեմատություններ արեց, բայց թե ինչ է իրենից ներկայացնում այդ “ճանապարհային քարտեզ” կոչվածը, այդպես էլ չասեց»:

Հայաստանի արտգործնախարարի տված հարցազրույցից դժգոհ է նաեւ Ըհաուզքիպերը. — «Գերմանիայի ու Ֆրանսիայի, Գերմանիայի ու Հոլոքոստի օրինակով արդեն ծնգլահան արեցին մեր պետական (ու նաև ոչ պետական) այրերը։ Մոռանո՞ւմ եք, որ Գերմանիան սկզբից փոշիացրին, հավասարացրին հողին, ստիպեցին առանց նախապայմանների հանձնվելու, հետո սկսեցին թելադրել իրենց պայմանները։ Ի՞նչ խորհրդանիշ կա սոված մարդակեր վագրի վանդակի դուռ բացելու մեջ, բացի սեփական էշության խորհրդանիշից»։

«Ի դեպ…», — մեկ այլ հոդվածում զգուշացնում է ArmenianHouse.org-ը. — «Էդ ճանապարհային քարտեզ կոչվածը ոչ այլ ինչ է, քան փուլային տարբերակ։ Ամենայն հավանականությամբ, վախենալով, որ «փուլային տարբերակ» արտահայտությունը շատ տհաճ ասոցիացիաներ կառաջացնի ժողովրդի մոտ, որոշել են փոխարենը «եվրոհոմանիշը» օգտագործել՝ ձեռքի հետ էլ մարդկանց շփոթեցնելով»։

Advertisements