Բլոգերն ու պոռնոաստղերը՝ ընդդեմ «անտաղանդ տնտեսագետների»

italian_pornstarԲլոգերն այս շաբաթ մեծ ոգեւորությամբ քննարկում էին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի եւ Բրյուսովի անվան համալսարանի անվտանգության աշխատակցի ծեծկռտուքը, Հայ ազգային կոնգրեսի եւ «Ժառանգություն» կուսակցության միջեւ առաջացած տարաձայնությունները Երեւանի ավագանու եւ քաղաքապետի ընտրություններին ներկայացվելիք ընտրացուցակի շուրջ, Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորությունը եւ ուրիշ շատ թեմաներ։

Այդուհանդերձ, «Հայկական բլոգոսֆերա» հաղորդման ուշադրությունը հատկապես գրավեցին հայկական բլոգերից մեկի՝ Ազատամարտիկի տնտեսական թեմաներով գրառումները։

Այս, խիստ հայրենասեր բլոգերը, ով երբեւէ «ազգի թշնամիներին» խարազանելու առիթը բաց չի թողնում այս շաբաթ ոգեւորվել է իտալուհի պոռնոաստղ Լաուրա Պերեգոյի օրինակից եւ իր բլոգում իսկական արշավ է նախաձեռնել «անտաղանդ տնտեսագետների գործողությունների դեմ»։

Հիշեցնենք, 22-ամյա Իտալուհի պոռնոաստղը, մտնելով Միլանի ֆոնդային բորսայի շենք հանել էր սեւ վերարկուն՝ մնալով միայն ներքնազգեստով, ինչից հետո բարձրացել էր սեղանի վրա եւ բղավել. «Իտալիան մերկացրել են մինչև կիսավարտիք»:

Ազատամարտիկի զայրույթը հիմնականում ուղղված է այն տնտեսագետների դեմ, որոնք «այնքան կույր էին որ տասնամյակներով չէին տեսնում թե ուր է գնում այս ֆինանսական համակարգը ու չէին կանխատեսել այս ճգնաժամը»: Սակայնը բլոգը քննադատում է նաեւ հայրենի «տաղանդավոր տնտեսագետներին».

«Ժամանակակից տնտեսագետների մեծ մասը տնտեսությունից հասկանում են այնքան ինչքան Յակուտիայի շամանները միջուկային ֆիզիկայից: Տնտեսագիտությունը դա գիտություն չէ, դա գաղափարախոսության կցորդ է, որի նպատակն է պահպանել ներկայիս համակարգը ինչ գնով ուզում է լինի թեկուզ լիակատար անհեթեթություններ սերմանելով: Այնպես որ երբ լսում եք որ այս կամ այն մարդը տաղանդավոր տնտեսագետ է, օրինակ այդպես են ասում [Հայաստանի էկոնոմիկայի նախարար] Ներսես Երիցյանի մասին, ապա իմացեք որ այդ մարդու կառավարման օրոք ոչ մի խնդիր չի լուծվելու այլ ընդհակռակը ավելի է վատանալու վիճակը», — գրում է բլոգը։

Շարունակելով թեման, մեկ այլ հոդվածում Ազատամարտիկը կարծիք է հայտնում, որ որոշ կոնկրետ քայլեր կատարելով կարելի է Հայաստանը «կայունության ու ֆինանսական անվտանգության կղզյակ» դարձնել։

«Ցավոք սրտի, մարտի սկզբի[ն] [դրամի] կտրուկ ու կոպիտ [արժեզրկումը] ցույց տվեց, որ այս իշխանության տնտեսական թևը ուղղակի ընդունակ չէ օգտվելու ընձեռած հնարավորությունից: Բերեմ մի քանի օրինակներ.
• Այսօր Հայաստանում լուրջ պրոբլեմ է դառել ներկրողներին սանձելը: Ամեն օր դրա մասին են խոսում, բայց ոչ մի ռեալ բան չեն կարող առաջարկել: Բայց կա շատ պարզ լուծում… Պետությունը կարող է, գնելով անհրաժեշտ սպառման որոշ հումք [ձեթ, ալյուր, շաքարավազ], ու դրանք վաճառել ներքին շուկայում առանց գերշահույթի։ Ցավոք այս պարզ գաղափարը շաման տնտեսագետների մոտ առաջացնում է բուռն իռռացիոնալ հակառեակցիա: [Ասում են]«Պետությունը վատ տնտեսվար է»։
• Ի դեպ եթե Պետությունը այնքան վատ տնտեսվար է որ չի կարող ասենք ձեթի ու ալյուրի ներկրում կազմակերպել ներսում մրցակցային գին ստեղծելու համար ապա ինչպես կարելի է վստահ լինել, որ այդ կարող է նորմալ օրենքներ ընդունել կամ ինչ իրավունքով է այդ դեպքում պետությունը տնօրինում հսկայական բյուջե ու վերցնում արտաքին վարկեր։
• Հարկային քաղաքականություն։ Նորմալ է այն պետությունը որը հարկում է հասարակության արատները. հարբեցողությունը, թմրամոլությունը, շահամոլությունը , նրանց ով շահագործում է բնությունը և այլ արատավոր երևույթներ: Մեծ հարկեր [են պետք] կազինոների, և ամեն տեսակ զվարճանքների հաստատությունների վրա: Իսկ հիմա նայենք, թե ինչով է զբաղված ներկայիս իշխանությունը, ընկել են խեղճ ու կրակ ինքնազբաղված կոշկակարների հետևից իսկ հաբռգած հանքավայրերի տերերը շանտաժ են անում պետությանը ու պահանջում են ֆինանսական օգնություն»:

http://www.fileden.com/getfile.php?file_path=http://www.fileden.com/files/2008/2/29/1788145/prog-40.MP3″