Փոխանակման կետերում դոլարի վաճառքի հետ կապված «սահմանափակումներ չկան»

Տարադրամի փոխանակման կետերում դոլարի փոխարժեքն այսօր հաստատվել էր 360 դրամ առքի եւ 370 դրամ` վաճառքի համար:

«Ազատություն» ռադիոկայանի այցելած փոխանակման կետերի աշխատակիցների փոխանցմամբ, իրենք «նորմալ առեւտուր են անում», «դոլարի վաճառքի հետ կապված սահմանափակումներ չկան»:

Խանութներում իրավիճակը այլեւս նախորդ երկու օրերի պես խուճապային չէր, սակայն առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքների` շաքարավազի, կարագի, ձեթի գները շարունակում են բարձր մնալ:

«Այսօր արդեն իջել է շաքարավազը, կարագը: Կարագը` 680-ից իջել է 580, շաքարավազը 300 է` երեկվա 320-ի փոխարեն: Մինչեւ բարձրացումները` 270 էր [շաքարավազը]», — «Ազատություն» ռադիոկայանին ասաց խանութներից մեկի վաճառողուհին:

Տաթեւիկ Լազարյան | «Ազատություն» ռադիոկայան