«Առավոտ»-ի խմբագրականը ԲԱՑԵՑ :))) «ամեն մի արարածից մի զույգ»

Հատված այսօրվա «Առավոտ»-ից. «Իհարկե Հայաստանն էլ, որպես անցումային երկիր, կամաց-կամաց անցնում է կոռուպցիայի «քաղաքակիրթ» ձեւերի: Ենթադրենք, նախարարը «բիզնես է բացում» իր որդու, հորեղբոր տղու, կամ զոքանչի անունով եւ, օգտագործելով իր նախարարական հնարավորությունները, պարտավորեցնում է պետական գերատեսչություններին գնել հենց այդ բիզնեսի արտադրանքը: Անշուշտ, կոռուպցիա է, բայց` ավելի նուրբ, դժվար ապացուցելի, ամերիկյան ստանդարտներին մոտեցող»:

«Վերջերս իշխանությունները որդեգրել են կոռուպցիայի դեմ պայքարի աստվածաշնչյան մոտեցում. ամեն մի արարածից մի զույգ: Վերջին ամիսներին կաշառակերության համար բռնել էին երկու ոստիկանի, երկու ԴԱՀԿ-ականի, երկու «կադաստրայինի», երկու «կլյուչնիկի»: Ինչ խոսք, փայլուն արդյունքների մասին զեկուցելու գերազանց մեթոդ է: Հետաքրքիր է` այդ պայքարը պսակվելո՞ւ է երկու նախարարի ձերբակալմամբ»: