Հայաստանի ինտերնետային դիվանագետները մտորում են Ղարաբաղյան կարգավորման շուրջ

Հայկական ինտերնետ համայնքը առանձնահատուկ ոգեւորությամբ չընդունեց մերձմոսկովյան «Մայն Դորֆ» ամրոցում նոյեմբերի 2-ին կնքված հռչակագիրը՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների վավերացմամբ, թեեւ վերջին 15 տարիների ընթացքում սա Ղարաբաղյան հակամարտության շուրջ ստորագրված առաջին փաստաթուղթն է, որի տակ ստորագրել են հակամարտող կողմերից երկուսի՝ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները։ Հայ բլոգերներին անհանգստացրել է երրորդ կողմի՝ Ղարաբաղի նախագահի ստորագրության բացակայությունը, հայկական ուժերի կողմից վերահսկվող տարածքների՝ Ադրբեջանին հանձնելու հնարավորությունը, իսկ ոմանք, մտքի անկասելի սլացքով, հայ ժողովրդի դեմ նյութված անհավանական դավադրություններ են կանխատեսել։

Ներկան իմաստավորելու իրենց ձգտումներում բավական հեռու են գնացել Օնիկ Գրիգորյանը եւ Արտաշես Բոյաջյանը։ Նրանցից առաջինը՝ Օնիկ Գրիգորյանը, իր մոտ հրապարակել է 1995 թվականի մայիսի 5-ին կնքված Բիշքեքի համաձայնագիրը, որի տակ դրված են Ադրբեջանի Գերագույն խորհրդի նախագահ Ջալիլովի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Բաբուրյանի եւ Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ Արարքցյանի ստորագրությունները։

Արտաշես Բոյաջյանը հայտնաբերել է եւ հրապարակել է Ղարաբաղի նախկին Արտգործնախարար Նաիրա Մելքումյանի խորսքերը, որոնք վերաբերում են 2000 թվականին ընթացող բանակցություններին։

«Ես սկսում եմ իսկապես բարկանալ ժամանակակից ստախոսների վրա, ովքեր խոսում են «հայկական ազատագրյալ տարածքների» մասին»,-գրում է Բոյաջյանը,-«1993-94 թվականներին «ազատագրման» մասին որեւէ խոսք չէր գնում, երբ գրավվում էին այդ հողերը։ Միայն խոսվում էր այն մասին, որ զբաղեցվում է ռազմավարական նշանակության բուֆերային մի գոտի, որը վերջնական բանակցությունների արդյունքում կարող է վերադարձվել Ադրբեջանին»։

Մեկ այլ բլոգ-հոդվածում Օնիկ Գրիգորյանը գրում է.

«Մինչ հրապարակումներ են տարածվում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հնարավորթության աճի վերաբերյալ, երկու երկրների, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի վիճարկվող տարածքների ներսում հասարակական կարծիքը, կարող է կրկին արգելք հանդիսանալ ցանկացած լուծման հնարավորության համար»։

Ներկայացնելով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության նախագահ Դավիթ Հարությունյանի եւ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի տեսակետները ստորագրված հռչակագրի մասին՝ Ա1պլյուս բլոգը մեկնաբանում է.

«Մինչ իշխանությունները եւ նրանց ներկայացուցիչները բացառապես դրական արդյունքներ ու դրական գործողությունների համախումբ են տեսնում հռչակագրում, ընդդիմության ներկայացուցիչներն ու տարբեր անհատներ հռչակագրի մեջ ուղիղ սպառնալքներ են տեսնում ինչպես ՀՀ կապիտուլյացիայի ենթարկելու, ԼՂՀն որպես բանակցող կողմ դուրս թողնելու, այնպես էլ պատերազմական եւ տարածքային կորուստների սպառնալիքներ»:

«Իսկ ուրիշ առաջարկներ գոյություն ունե՞ն»,-այս հարցն է ուղղել Ուզողը «Ոչ մի թիզ հող» թեզը առաջ տանողներին՝ նրանց դասակարգելով որպես.

1, Հասարակական կազմակերպություններ (որոնց վառվռուն ներկայացուցիչներից է Արմեն Այվազյանը),

2, Քաղաքական միավորումներ (Ժիրայր Սեֆիլյանի Միացումը)

3, Քաղաքական կուսակցություններ (Հայ Հեղափոխական Դաշնակցություն)։

«Չգիտեմ, ուրիշների մոտ ինչպե՞ս է, բայց այ ինձ մոտ հարց է առաջանում – իսկ ինչո՞ւ բոլոր այդ խմբերը չեն առաջարկում հակամարտության կարգավորման իրենց տարբերակները։ Ինչն է նրանց խանգարում առաջարկել կարգավորման այս կամ այն այլընտրանքային (բայց ՍԵՓԱԿԱՆ) տարբերակը։ Գուցե այն պատճառով, որ սեփական տարբերակի մշակման համար անհրաժեշտ են գիտելիքներ եւ աշխատա՞նք»։

Դավադրությունների ժանրում ամենահետաքրքիրը, անկասկած, Արամազդի բլոգն է. «Այլընտրանք» քաղաքական շարժման հանդիսացող բլոգերը հրապարակել է ծավալուն հոդված, որտեղ դիտարկում է Ղարաբաղյան ներկա բանակցություններում Սերժ Սարգսյանի գործած սխալների հետեւանքով առաջանալիք հանրային դժգոհության ալիքի կառավարման եւ պետական հեղաշրջման ճանապարհով՝ Հայաստանի նախագահի պաշտոնում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի հնարավորությունը եւ խոստանումԼեւոն ՏերՊետրոսյանը խորհուրդներ կտա Սերժ Սարգսյանին՝ կապիտուլյացիայից խուսափելու համար։ Նա կպայքարի Մադրիդյան սկզբունքների դեմ եւ կդիմադրի իշխանության գլուխ՝ Ռոբերտ Քոչարյանի ֆորմալ վերադարձին»։