Աբրահամը ութերորդ անգամ պաշտպանեց չեմպիոնության տիտղոսը

Շաբաթ օրը կայացած մրցավեճի վեցերորդ ռաունդում Արթուր Աբրահամը տեխնիկական նոկաուտի է մատնելով Ռաուլ Մարկեսին: Այսպիսով, Գերմանիայում բնակվող հայազգի բռնցքամարտիկը կարողացավ ութերորդ անգամ անընդմեջ պաշտպանել IBF վարկածով չեմպիոնության տիտղոսը միջին քաշային կարգում:

Այս մրցավեճից հետո Արթուր Աբրահամի անձնական հաշվում գրանցվեց 28-երորդ անընդմեջ հաղթանակը` որոնցից 22-ը ավարտվել է նոկաուտով:

Այս հաղթանակից հետո Արթուր Աբրահամը մարտի է հրավիրել WBA վարկածով միջին քաշային չեմպիոն Ֆելիքս Ստրամին: