Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները ստորագրել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին հռչակագիր

Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահները այսօր Մոսկվայում հռչակագիր են ստորագրել` պատրաստակամություն հայտնելով շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ խաղաղ բանակցությունները` որպես կարգավորման հիմք ընդունելով 2007 թվականի նոյեմբերի 29-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից Մադրիդում առաջարկված սկզբունքները:

 

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նախ մասնակցել են ՙդեմառդեմ՚ ֆորմատով կայացած երկկողմ բանակցությունների, այնուհետեւ երկու նախագահներին միացել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը:

 

Կայացած հանդիպումների արդյունքում ստորագրվել է հինգ կետերից բաղկացած հռչակագիր:

 

Այս փաստաթղթով Հայաստանը եւ Ադրբեջանը վերահաստատել են ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ խաղաղարար բանակցությունների շարունակման կարեւորությունը եւ պարտավորվել են համապատասխան քայլեր ձեռնարկել բանակցային գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ:

 

Կողմերը նաեւ նշել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը պետք է ուղեկցվի «իրավականորեն պարտավորեցնող միջազգային երաշխիքների» ընդունմամբ:

 

ՙԱզատություն՚ ռադիոկայան