Սարկոզին ընդդեմ «վուդու» տիկնիկի

Ֆրասիայի դատարանը այսօր մերժել է երկրի նախագահ Նիկոլա Սարկոզիի պահանջը` իր պատկերը կրող կոմիկական «վուդու» տիկնիկի վաճառքը արգելելու վերաբերյալ:

Անցյալ տարի Ֆրանսիայի նախագահ ընտրվելուց ի վեր սա Սարկոզիի վեցերորդ դատական հայցն էր` ասեղների հավաքածուի եւ հումորային կենսագրության հետ միասին վաճառվող տիկնիկի դեմ: Ընդ որում, տիկնիկն արգելելու նախագահի ջանքերը հակառակ արդյունքն են տվել` վաճառքի ծավալները անմիջապես բազմապատկվել են:

Դատարանը եզրակացրել է, որ տիկնիկը չի խախտում «խոսքի ազատության եւ հումորի իրավունքի ընդունելի սահմանները»:

«Ազատություն» ռադիոկայան