Բուրջանաձեն իր կուսակցությունն է ստեղծում

Հոկտեմբերի 27-ին Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեն հայտարարել է ՙմաքուր ընդդիմադիր կուսակցություն՚ ստեղծելու իր մտադրության մասին: Կուսակցությունը կոչվելու է ՙԺողովրդավարական Շարժում — Միացյալ Վրաստան՚:

ՙՎերջին զարգացումները ցույց տվեցին, որ իշխանության լծակների մոտ գտնվող մարդիկ նոր սպառնալիքները կանխելու կարողություններ չունեն: Այս իսկ պատճառով Նինո Բուրջանաձեն վերադառնում է ակտիվ քաղաքական կյանք՚, — ասված է նրա կողմից տարածված հայտարարության մեջ:

Բուրջանաձեի կուսակցության հիմնադիր համաժողովը կանցկացվի նոյեմբերի 23-ին` ՙվարդերի հեղափոխության՚ հինգերորդ տարելիցի օրը:

«Ազատություն» ռադիոկայան

Advertisements