Մարտի 1-ի փաստահավաք խումբը ստեղծվում է

Սերժ Սարգսյանը կարգադրել է ստեղծել Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող փաստահավաք խումբը։

Խմբում ընդգրկվելու են իշխող քաղաքական կոալիցիայից երկու ներկայացուցիչ, «Ժառանգության» ու Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից մեկական ներկայացուցիչ։ Հինգերորդ ներկայացուցիչն էլ առաջադրվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։

Ընդդիմությունը այս ձեւաչափին, կարծես, դեմ չէ։

Խմբի գործունեության նպատակը բավականին հստակ է ձեւաերպված`

1) 2008 թվականի մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձություններն առաջացնող պատճառների ուսումնասիրությունը,
2) իրադարձությունների ընթացքում ոստիկանության աշխատակիցների որոշումների եւ գործողությունների իրավաչափության ու համաչափության գնահատումը,
3) այդ իրադարձությունների ընթացքում անձանց մահվան հանգամանքների բացահայտումը:

Կարեւոր է նաեւ այս դրույթը՝

Խմբի աշխատանքն իր գործունեության ամբողջ ընթացքում լուսաբանման ենթակա չէ: Խմբի նիստերն անցկացվում են դռնփակ: Խմբի անդամներն իրավունք չունեն զանգվածային լրատվության միջոցներով կամ այլ կերպ մեկնաբանել կամ բացահայտել Խմբի կողմից քննարկվող հարցերը, կատարված աշխատանքները, ձեռք բերված փաստերը, Խմբի կամ դրա անդամների կարծիքները կամ որեւէ այլ տեղեկատվություն` կապված Խմբի գործունեության հետ:

Սպասենք արդյունքների։

Via Reporter_Arm.