Երգող շատրվանները կլռեն նոյեմբերին

Երեւանի գլխավոր ճարտարագետ Վաղարշակ Վաղարշակյանը ՚Ա1+ՙ-ին տեղեկացրեց, որ Հանրապետության հրապարակի երգող շատրվանները կգործեն մինչեւ նոյեմբերի 1-ը: ՚Երբ ցրտում է քաղաքի շատրվանները չենք աշխատեցնում: Բայց եթե եղանակը թույլ տվեց ավելի երկար կգործենՙ,- ասաց Վաղարշակ Վաղարշակյանը:

Հրապարակի շատրվանների ՚հանգստիցՙ հետո կերգեն 2009 թվականի ապրիլին: Այդ ժամանակ քաղաքացիներին կներկայացվի նոր ստեղծագործություններից բաղկացած երաժշտական ծրագիր, որը պատրաստվելու է Ֆրանսիայում: Հաջորդ տարվա համար Հայաստանից Ֆրանսիա կուղարկվի երգերի նոր ցանկ, որի հիման վրա համակարգչային հատուկ ծրագրով կստեղծվի շատրվանների 2009 թվականի երաժշտական կատարումները: