Քաղաքական խոնջանք` հայկական բլոգոսֆերայում

Հայկական բլոգոսֆերայում համեմատական հանգիստ է` նախորդող շաթաբների ֆուտբոլային կրքերը շատերին են հոգնեցնել: Նույնիսկ ընդդիմության հանրահավաքը, որը սովորաբար լայնածավալ քննարկումների առիթ էր դառնում, համարյա աննկատ անցավ:

Հետաքրքության որոշ առկայծումներ դրսեւորվեցին Արաբկիր համայնքում անցած ընտրությանների ժամանակ տեղի ունեցած միջադեպի շուրջ, որի ընթացքում դանակահարվել ու հիվանդանոց էր տեղափոխվել թաղապետի թեկնածու Հովհաննես Շահինյանի նախընտրական շտաբի ակտիվիստ Մհեր Քերոբյանը:

«Հայաստանում ընտրություններից արդեն ոչ մի լավ բան չես սպասում»,-գրում է Սամվել Մարտիրոսյանը «Այս անգամ էլ՝ փակ աչքերով կարելի էր կանխագուշակել [] այսպիսի տխմարություն։ Այս ամենից հետո հարց է ծագում՝ արդյո՞ք ընտրությունների առկայությունը ավելի դրական է, քան եթե դրանց վերացնենք։»

«Էլի ընտրություն, էլի բռնություն, էլի լցոնում»,-Հայաստանի ժողովրդավարական նվաճումներն է թվարկում Նազարյանը, «Լավագույն ավանդույթները շարունակվում են», — հեգնում է բլոգերն ու եզրակացնում` «անցավ այն թեկնածուն, ում պաշտպանում էին իշխանությունները:»

Քաղաքական մեկ այլ աղմկոտ իրադարձության` Ազգային Ժողովի խոսնակի փոփոխությանը նույնպես բլոգերը առանձնապես մեծ ուշադրություն չեն դարձրել: «Իսկ ինչո՞վ է Տիգրան Թորոսյանը լավը Հովիկ Աբրահամյանից։ Նրանով, որ իրեն «պուպուշի», ինտելեգենտի տե՞ղ է դնում։», հարցրել է Reporter_Arm-ը` ինքն էլ պատասխանելով. «Հովիկ Աբրահամյանը գոնե այնքան ազնիվ է, որ «լավի», «կոմպրոմիսի գնացողի» տեղ չի դնում իրեն։ «Փսեվդոլավ» Թորոսյանը, իմ կարծիքով, հեչ էլ լավը չի «վատ», «կաշառակեր», «կոռումպացված» կերպարով Հովիկ Աբրահամյանից։»

«Վատին ավելի վատո՞վ փոխել», — Տիգրան Թորոսյանի փոխարինումը Հովիկ Աբրահամյանով այսպես է մեկնաբանել Unzipped բլոգը «Ինձ համար պատասխանը պարզ է. այս Խոհրդարանը պետք է ցրել: Որքան շուտ, այնքան լավ:»