Եվրոպայի առաջնությունը բլոգային տոն…

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը մթագնել է բոլոր այլ նորությունները բլոգերեւմ, եւ դա զարմանալի չէ. «Իսկ առաջնությունը լավ է նայվում։ Խաղերը հետաքրքիր են, հաղթողը՝ անկանխատեսելի», ասում է Reporter_Arm-ը վերլուծելով անցած խաղերը.

Իտալացի ռմբարկու Լուկա Տոնին այդպես էլ գոլի հեղինակ չդարձավ։ Բավարիայում նրա թիմակից Քլոզեն առայժմ ավելի հաջող է խաղում (մեկ գոլ)։

Թուրքիան ապացուցում է ֆուտբոլի հրաշք-խաղ լինելը։

Պորտուգալիայի, Հոլանդիայի եւ Խորվաթիայի առաջատարները իզուր տեղը խմբային փուլի վերջին խաղին հանգստացան։ Մեկ է պարտվեցին։ Տեսնես հետագա առաջնություններին մարզիչները ֆուտբոլի այս դասը հաշվի կառնե՞ն։

Ռուսաստանը Հիդինգի ղեկավարությամբ հրաշքներ է գործում։

Իսկապես, Ռուսաստանը հրաշքներ է գործում, եւ հայկական բլոգերի մեծ մասը հիացած է այս թիմի հաղթանակով` շատերը, ինչպես Արտաշեսն է նկատել, շարունակում են երկրպագել մերոնց`«սովետական» թիմերին:

«Սա այն պահն է, երբ բոբիկ ոտքերին միայն հողաթափեր հագած` հուզմունքից խենթացած վազում ես փողոց ու շեշտակի գոռում` “РОССИЯ”!!!!!»,  նկարագրում է Դիլանյանը:

Հոլանդիայի նկատմամբ Ռուսաստանի տարած փայլուն հաղթանակը, բնականաբար, ոչ բոլորին է ոգեւորել. «Այնպիսի տպավորություն է, որ միայն ես եմ հոլանդիայի համար ցավում: Տրամադրությունս լրիվ փչացավ», գրում է Բեկայզան: Կան նաեւ մարդիկ, ովքեր ֆուտբոլով ընդհանրապես չեն հետաքրքրվում, բայց ադպիսիք քիչ են, եւ գերադասում են պարզապես լռության մատնել ֆուտբոլային զարգացումները:

Մինչ այդ Aerial_vortex բլոգը հպարտությամբ հրապարակել է իր`  իրական ֆուտբոլային երկրպագույի հավաքածույի լուսանկարները` ֆուտբոլիստների ստորագրությամբ գնդակներ, դրոշներ, շարֆեր, շարժելով ոմանց բարի նախանձը եւ հարցնելով. «իսկ դո՞ւք ինչ ունեք»:

Գուցե ոչ բոլոր բլոգերներն ունեն նման հարուստ հավաքածու, փոխարենը, Լայվ Ջորնալ համայնքի բլոգերներն ունեն մի ամբողջ նոր բլոգ` նվիրված բացառապես 2008թ. Եվրոպայի առաջնությանը` կարդացեք euro2008_am.livejournal.com հասցեով. եզրափակիչ խաղը մոտենում է…

Advertisements